Рубрика: Հայոց Պատմություն 7

Պատմություն ամփոփում.

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

«Պատմություն» առարկան բացահայտում է անցյալում տեղի ունեցած իրադարձությունները։ Օգնում է մարդկանց տեղյակ լինել իրենց, այլ ազգերի ու ժողովուրդների անցյալից։ Ինչպես նաև բացահայտելով պատմական փաստերը օգնում է հասկանալ կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը:

2. Ընտրել մեր անցած թեմաներից ձոզ համար ամենահետաքրքիրը, ներկայացնել , հիմնավորել:

Իմ համար ամենահետաքրքիր թեմաներից է Բյուզանդիայի Վերելքը Հայկական Հարստության Օրոք:

Բացատրել բառեր. Ավատատեր, աստիճանակարգություն, Զորանամակ, Գահնամակ, Նիկիական հավատո հանգանակ, Ձեռնադրություն, Տիեզերական ժողով, առաքյալ, Ճգնակեցություն, Գրաբար, Սաղմոս , Առաքինություն ,Կոտակ, Տաճար Մայրի, Կանգուն ,Ուրացող ,Բորոտ ,Ուրուկ Հրովարտակ , Աշխատող ձեռք ,Առաքինի ,Սլաքներ ուղղել :

Ավատատեր — ավատատիրոջ

աստիճանակարգություն — նվիրապետություն

Գահնամակ — Հին Հայաստանի նախարարական գահերի

Ձեռնադրություն — օրհնություն,

առաքյալ — քարոզիչ,

Ճգնակեցություն — միայնակեցություն,

Գրաբար — հանցած,

Սաղմոս — օրհներգ,

Առաքինություն — ազնվություն,

Կոտակ — փոքրահասակ,

Տաճար Մայրի — եկեղեցի,

Կանգուն — ոտնկա,

Ուրացող — դավաճան,

Բորոտ — գոդի,

Աշխատող ձեռք — ձեռքով աշխատանք,

Առաքինի — ազնիվ,

3.Փորձեք ստեղծել ձեր քաղաքը

Անվանումը-ԱրԱնԼա

Տարածքը-Չինաստան

Կրոնը-Արանլաություն:

Կրթությունը/ ինչպիսի դպրոց կբացես/

Իմ դպրոցում պետք է լինի համակարգչային ուսում, ճաշարանում պետք է լինի համեղ ուտեստներ օրինակ՝. բուրգերներ, պիցցաներ և այլն:Բոլոր աշակերտների մոտ նոութբուքը պետք է լինի մաքբուք պրո:

4.Նշել 5ցանկություն, նպատակ, որ ցանկանում եք իրակականան հաջորդ տարի:

Կներեք բայց չեմ ուզում կիսվեմ:

5.Ինչ քայլեր եք ձեռնարկում, երբ ուզում եք ծնողները կատարեն ձեր ցանկությունները:

Ուղղակի խնդրում եմ:

Рубрика: Հայոց Պատմություն 7

Պատմություն 22.11

1.Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթացՄեծ Հայքի թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է։

2.Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

Հողի պայմանական տիրապետում,նատնտեսությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացում, ավանդույթի մեծ ուժ։

3.Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներից և անազատներից։

Ազատ էին նախարարներ, եկեղեցականներ և մանր ազնվականները։

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց հողային կալվածքներով և ծառայությունով։

4.Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

Թագադիր ասպետներ, մարդապետություն, սպարապետություն, հազարապետություն, մեծ դատավարություն, մալխազություն ։

5.Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

Արքունականը, տաճարայինը, մասնավորը, համայնականը։

6. Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր հետևակից և հեծելազրոից։ Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև այրուձի:

7.Հայատառ ծածկագրերը

Մեզ են հասել հայատառ ծածկագրեր և հայերեն այբուբենի հիման վրա արված ծածկագրեր։ Այդ ծածկագրերն արվել են տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի խարդախ մարդիկ չկարողանան հայտնաբերել և փոխել որևէ ստեղծագործության հեղինակի անունը, կամ որևէ արհեստի ներկայացուցիչ վարպետ, ցանկանալով իր լավագույն գիտելիքները փոխանցել բարի նպատակներ ունեցող մարդկանց, դրանք գրի է առել ծածկագրված։ Նրանք, հավանաբար, մտածել են, որ խարդախ մարդիկ այնքան հետևողական չեն լինի, որպեսզի փորձեն հասկանալ ծածկագիրը։ Առկա են նաև քաղաքական բնույթի ծածկագրեր։ Նկ. 2-ում ներկայացված է հայոց այբուբենի ծածկագրային համակարգերից մեկը, փորձի՛ր հասկանալ այն և վերծանել ստորև այդ համակարգով ծածկագրված մշակութային գործչի անունը՝ ՕՕՕ.. Օ::. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::: ՕՕՕ.. Օ. ՕՕՕ::. ՕՕՕՕ:: ՕՕՕ::: ՕՕՕՕ:::

Օգնություն.

✣   Օ. Օ.. Օ… Օ:: Օ::. Օ::: Օ:::. Օ:::: Օ::::.

✣   ՕՕ. ՕՕ.. ՕՕ… ՕՕ:: ՕՕ::. ՕՕ::: ՕՕ:::. ՕՕ:::: ՕՕ::::.

✣    ՕՕՕ. ՕՕՕ.. ՕՕՕ… ՕՕՕ:: ՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::. ՕՕՕ:::: ՕՕՕ::::.

✣   ՕՕՕՕ. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ… ՕՕՕՕ:: ՕՕՕՕ::. ՕՕՕՕ::: ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ:::: ՕՕՕՕ::::

✣   Հայոց այբուբենի հիման վրա ստեղծված ծածկագրային համակարգ

8. IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Պարսկաստանի և Հռոմի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի, համախումբը երկրի անկախությունը պահպանելու համար։

9. Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների ներքին, արտաքին քաղաքականությունները:

Ներքին
Պապ թագավոր — Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը։
Արշակ Երկրորդ- Արշակ Երկրորդը համախմբել է պառակտված ավատատիրական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝ արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին։ Պապ թագավորը սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման համար, սահմանափակել է

10. Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:

Հռոմը և Պարսկաստանը ճնշում էին Հայաստանին։ Նրանց հաջողվում է 387 թվականին հայաստանը բաժանել երկու մասի, ինչի պատճառով դանդաղ կորցնում է իր ինքնությունը։

Рубрика: Հայոց Պատմություն 7

Միջնադարյան քաղաքների մասին

14 դարում Եվրոպայում կային մի քանի մեծ քաղաքներ մոտ հարյուր հազար բնակչությամբ։ Միջնադարյան քաղաքները ունեին նեղ փողոցներ։ Փողոցների լայնությունը զինվորականների նիզակի չափ էր։ Զինվորները անցնում էին փողոցներով` նիզակը արջևում և, երբ նիզակը կպնում էր գոնե մեկ շինության, այն քանդում էին, իսկ տերը ստիպված էր վճարել մեծ տուգանք։Շենքերը կառուցում էին այնպես, որ վերևի հարկերը դուրս էին գալիս ներքինիների վրա։ Միջնադարյան քաղաքներում չկար ոչ լուսավորություն, ոչ էլ կոյուղի։ Միայն մի քանի փողոցներում կային հատուկ փոսեր որտեղ լցնում էին ամբողջ կեղտը, այդ իսկ պատճառով քաղաքները լցված շատ տհաճ հոտերով։ Բնակչությունը հաճախ տառապում էր վտանգավոր, որոնց տապճառ շատերը մահանում էին։ Քաղաքում կար բերդի պարիսպ և հողային պատնեշ, որոնք միացված էին մի հողակտորին։ Պարսպից այն կարողմ նաև գտնվում էին դաշտեր որտեղ մշակում էին միրգ, բանջարեղեն… Շատ հարուստներ  հողատարաքներ էին գնում, որտեղ ապրում էին գյուղացիներ։ Գյուղացիները նրանց հարկ էին վճարում։ Նաև այն ամենի համար, որ գնում էին գյուղացիներից, քաղացի բնակիչները վճարում էին չափազանց քիչ։ Ժամանակ անց շատ քաղաքներ անցան ինքնակառավարման։ Քաղաքաբնակներն ընտրում էին քաղաքային խորհրդի անդամներին։ Այնտեղ կար նաև դատարան։Որոշ քաղաքներ ունեին ռազմական ոստիկանություն, որը հավաքագրվում էր գյուղացիներից։ Եթե քաղաքը ուներ տեր, բայց և ուներ քաղաքային խորհրդ, ապա քաղաքացիները հարկ էին վճարում նաև «տիրոջը»։ Քաղաքները ունեին` դատարան, ոստիկանություն և բանկ`որտեղ քաղաքաացիները պահում էին իրենց գումարները։ Ոստիկաններին թույլատրվում էի խուզարկել ցանկացած քաղաքացու բնակարան, բայց միայն բուրգոմաստերի ներկայությամբ։ Որպեսզի խուսափել փողոցային կռիվներից, մի քանի քաղաքներում արգելված էր ունեցել որևէ զենք։

Рубрика: Ֆիզիկա 7

Հարցեր Վ.Ի. Լուկաշիկի խնդրագրքից.

Լուծել Վ. Ի. Լուկաշիկի խնդրագրքից Էջ 28 խնդիր 216-ից մինչև էջ 30-ի խնդիր 244

216.
1կգ-1000գ
m=59գ-0,059կգ
V=1մ3-1000000սմ3
1000000:50=0,00005մ3
p=m/V
0,059:0,00005=1180կգ/մ3

217.
V=125սմ3-0,000125մ3
m=800գ-0,8կգ
p=m/V=0,8:0,000125=6400կգ/մ3
Երկաթի p-7,87գ/սմ3
Թուջե գնդինը-6400կգ/մ3 կամ 6,4գ/սմ3
Խոռոչ ունի

218.
\p=461,5:65=7,1գ/սմ3
Քրոմ (7,19)

219.
p=920:1լ=0,92կգ:0,001մ3=920կգ/մ3

220.
375-240=135գ
p=135:75=1,8գ/սմ3
Ծծմբական թթու (1,83գ/սմ3)

221.
3900:500=7,8գ/սմ3
Երկաթ (7,87գ/սմ3)

222.
V=15*5*2=150սմ3
p=300:150=2գ/սմ3

223.
ա) p=m/V
V=m/p
p=0,82գ/սմ3
V=32000գ:0,82գ/սմ3=39024սմ3
39024:1000=39լ (40լ)

բ) Ջուր-m=p*V=1*V
p=1գ/սմ3
Կերոսին-m=p*V=0,82*V
p=0,82գ/սմ3
Այո

224.
m=p*V=0,52գ/սմ3
50*20=1000դմ3
1000*1000=1000000սմ3
0,52*1000000=520000գ=520կգ

225.
ա) 19մ3=19000000սմ3
p=2,6 գ/սմ3
m=p*V
2,6*19000000=49400000գ=49,4տ
19+49,4=70,4տ

բ) V=250*120*60մմ=25*12*6սմ=1800սմ3
m2=3տ
p=1,8գ/սմ3
1,8*1800=3240գ
3000000:3240=925(աղ.)

226.
ա) 7*20=140գ
բ) 7,3*10=73գ
գ) 8,9*500=4450գ
դ) 2,6*2000000=5200000գ=5,2տ
ե) 0,9*500000=450000գ=450կգ
զ) 2,2*10000000=22000000գ=22տ
է) 1,1*15=16,5գ

227.
200լ=200000սմ3
p=0,74գ/սմ3
m=p*V
0,74*200000=148000գ
148000գ=148կգ

228.
V=1,0*0,8*0,1=0,08մ3=80000սմ3
p=2,7գ/սմ3
m=2,7*80000=216000գ=216կգ

229.
V1=178:8900=0,02մ3
V2=355:7100=0,05մ3
V=V1+V2=0,02+0,05=0,07մ3
m=m1+m2=178+355=533կգ
p=m:V=533:0,07=7614կգ/մ3

230.
15*600=9000սմ3
60*9000=540000սմ3

231.
V=30*20*25=15000սմ3
p=1գ/սմ3
m=p*V=1*15000=15կգ

232.
V=300*250*0,6=45000սմ3
p=2,6գ/սմ3
m=p*V=2,6*45000=117000գ=117կգ

233.
p=2900կգ/մ3
m=2900*5000=14500000կգ=14500տ
14500:65=223 վագ.

234.

10*70*200=14000մմ3=140սմ3
p=2,7գ/սմ3
m=p*V=2,7*140=378գ
5*70*200=70սմ3
m=p*V=2,7*70=189գ
378-189=189գ-ով

235.
m=780գ
p=7,8գ/սմ3
V=?
p=m/V
V=m/p=780:7,8=100սմ3

236.
p=700կգ/մ3
V=m/p=35:700=0,05մ3
0,05*1000=50դմ3

237.
բ) p=700կգ/մ3
V=m/p=2:700=0,002մ3
3-1000դմ3
0,002*1000=2դմ3=2լ

238.
p=0,74գ/սմ3
1լ-1դմ3-1000սմ3
V=60լ=60*1000սմ3=60000սմ3
m=p*V=0,74*60000=44400գ=44,4կգ
100կմ-10կգ
44,4:10=4,4
4,4*100=440կմ

239.
V=200սմ2*X
p=7,3գ/սմ3
m=0,45գ
V=m/p=0,45:7,3=0,06սմ3
0,06=200*X
X=0,06:200=0,0003սմ

241.
V=m/p=684գ:11,4գ/մ3=60սմ3

242.
p1=8900կգ/մ3
m1=17,8կգ
V1=m1/p1=17,8:8900=0,002մ3
0,002մ3=V1=V2=2000սմ3
p2=0,82գ/սմ3
m2=p2*V2=0,82*2000=1640գ=1,64կգ

243.
m=1000տ-1000 000 000գ
p=1,05գ/սմ3
V=m/p=1000 000 000:1,05=952,380,952սմ3=952,38մ3
952,38:50=19 (գլանատակառ)

Рубрика: Երկրաչափություն 7

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, երկրաչափություն:

Աշխատանքի կատարման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 23:

1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում
եռանկյուն: Geogebra ծրագրով գծեք եռանկյուն և ցույց
տվեք նրա կողմերը, գագաթները և անկյունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:


Եռանկյունն այն պատկերն է որը չի գտնվում մի ուղղի վրա և ունի երեք կողմ, երեք գագաթ, և երեք անկյուն:

2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար:

Դա այն եռանկյունն է որի բոլոր կողմերը հավասար են մյուս երենկյան կողմերին և նրա կազմած անկյուններին:

3. Ի՞նչ է թեորեմը, և ի՞նչ է թեորեմի ապացուցումը:

Յուրաքանչյուր պնդում, որի ճիշտ լինելը ապացուցվում է դատողություններով կոչվում է՝ թեորեմ։

4. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի  եռանկյան  կողմն ու նրա առընտեր երկու  անկյունները համապատասխան  հավասար են մյուս  երանկյան կողմի և նրա  առընթեր երկու անկյուններին , ապա այդ եռանկյունները հավասար են:
 

5. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում
տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եթե ինչ-որ կետից տանենք ուղիղ, ապա կստանանք հատված: Եթե այդ հատվածին տանեք ուղղահայաց, ապա այդ ուղիղները կլինեն ուղղահայաց ուղիղներ:

6. Ձևակերպեք թեորեմ՝ տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայացի մասին:

Ուղղի վրա չգտնվող կետից այդ ուղղին կարելի է տանել ուղղահայաց, միայն մեկը:

7. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյունը քանի՞ միջնագիծ ունի: Գծագրեք
Geogebra ծրագրով։

Եռանկյան միջնագիծն դա այն հատվածն է որը եռանկյուննը բաժանում է մասերի:
Եռանկյուննը ունի երեք միջնագիծ:

8. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ:
Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետին: Դա կոչվում է եռանկյան կիսորդ:
Եռանկյունը ունի երեք կիսորդ:

9. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եթե եռանկյան գագաթից տանել հանդիպակած կողմ, ապա դա կկոչվի եռանկյան բարձրություն:

10. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն:
Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եթե եռանկյանն սրունքները հավասար են, ապա այդպիդի եռանկյունը կոչվում է հավասարասրուն:

11. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ: Գծագրեք Geogebra ծրագրով։

Եթե եռանկյան բոլոր կողմերը հավսար են, ապա այն կոչվում է հավասարակողմ:

12. Ի՞նչ թեորեմներ գիտես հավասարասրուն եռանկյան վերաբերյալ։

Թեորեմ։ Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։

13. Գծագրեք Geogebra ծրագրով բութանկյուն, սուրանկյուն, ուղղանկյուն եռանկյուններ։

Բութանկյուն եռանկյուն:


Սուրանկյուն եռանկյուն:

Ուղանկյուն եռանկյուն:

14. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի  եռանկյան  կողմն ու նրա առընտեր երկու  անկյունները համապատասխան  հավասար են մյուս  երանկյան կողմի և նրա  առընթեր երկու անկյուններին , ապա այդ եռանկյունները հավասար են:

15. Ձևակերպեք եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշն արտահայտող թեորեմը, ցույց տվեք թեորեմը  Geogebra ծրագրով։

Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմերին ապա այդ եռանկյունները հավասար են:

Рубрика: Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

1․Ներկայացնել ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը։

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

49.jpg


2․Ինքնախոշորոմ։
Ինքնաբեղմնավորմամբ (ավտոգամիայով) ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։ Բացի դրանից, անհրաժեշտ է նաև, որ բիոֆիզիկական և բիոքիմիկան կարգի խոչընդոտներ չլինեն։ Այսպես օրինակ երբեմն ծաղկափոշին ֆիզիկապես չի կարող ընկնել սպիի վրա իր ծաղկում՝ փոշանոթների և սպիի դասավորության կամ թե այն պատճառով, որ փոշանոթը բացվում Է սպիի հակառակ կողմում։ Շատ հաճախ ծաղկափոշին բեղմնավորման անընդունակ Է լինում իր ծաղկի մեջ (խնձորենի, տանձենի, տարեկան և շատ ուրիշներ)։
Ինքնափոշոտումը (ավելի ճիշտ ավտոգամիան) անհրաժեշտ Է դիտել որպես սեռական վերարտադրության հատուկ Էվոլուցիոն տիպ։ Հացազգիների մեջ այն հաճախ կատարվում է դեռ այն ժամանակ, երբ ծաղկաբույլը գտնվում է տերևապատյանում և օտար ծաղկափոշին չի կարող ներթափանցել (սա հատուկ Է ոչ միայն վայրի հացազգիներից շատերին, այլև որոշ կուլտուրական հացազգիներին, ինչպես գարուն)։

3․խաչաձև փոշոտում։
Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը։ Դարվինը 27 տարի զբաղվել է ծածկասերմ բույսերի ծաղիկների ձևերի և փոշոտման եղանակների րնդարձակ հետազոտություններով և եկել է այն եզրակացության, որ էվոլյուցիայի ընդհանուր ընթացքում խաչաձև փոշոտումը ապահովում է առողջ սերունդ։ Լիսենկոն ապացուցեց, որ ինքնափոշոտվող բույսերն ընդունակ են սերմերի լավ բերք տալ միայն փոքրաթիվ տարիների ընթացքում։ Իր ժամանակին տեղի է ունենում այլասերում։ Այսպես, օրինակ ցորենի, գարու, վարսակի, ոլոռի և մյուս մշակովի ինքնափոշոտվողների սորտերը 10—15 տարուց հետո սկսում են այլասերվել։ Այդ պատճառով Լիսենկոն առաջարկեց պարբերաբար կատարել ներսորտային խաչաձևում։ Սա հիանալի արդյունքներ տվեց, և այժմ ներսորտային խաչաձևումը հանդիսանում է սելեկցիայի հիմնական ձևերից մեկը, որը բարձրացնում է ինքնափոշոտվողների բերքատվությունը։

4․Կրկնակի բեղմավորում։
 ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ս. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ 

5․Սերմի կառուցվածք։
Բույսի կյանքը սկսվում է Սերմից : Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

Рубрика: Հանրահաշիվ7

Ֆլեշմոբի խնդիրներ:

Արամը սովորաբար դպրոցից տուն է վերադառնում ոտքով: Մի անգամ նա ճանապարհի կեսն անցավ ավտոբուսով,
որի արագությունը 15 անգամ մեծ էր իր արագությունից:
Հանդիպելով ընկերոջը նա ճանապարհի երկրորդ կեսն անցավ զրուցելով` շարժվելով սովորականից երկու անգամ
ավելի դանդաղ: Այդ անգամ Արամը տուն սովորականից
շու՞տ հասավ, թե՞ ու:

 Պատասխան.՝ ավելի ուշ:

Рубрика: Հանրահաշիվ7

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայից

Ընթացքը։

Սիրելի սովորող, բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր․
«Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայից»

(Սովորող):
Հանրահաշիվ առարկայից իմ կատարած աշխատանքները տես այստեղ :

(Սովորող):
Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները, բայց ինձ ամենից շատ հետաքրքրել է այս թեման՝ , որովհետև հետաքրքիր էր։

1.Թվային արտահայտություններ, օրինակ՝ 250 + 30, 120 + 300, 50 : 2, 120 : 2 +7

2.Տառային արտահայտություններ, օրինակ՝ x + y -7, a — b : e, x — y + c:

3. Միանդամի հասկացություն, օրինակ՝3ab, x^2y, -3xy^2:

4. Միանդամների արտադրյալը, բնական ցուցիչով աստիճան, օրինակ՝(3ab)^3, (xy)^2:

5.Միանդամի կատարյալ տեսքը, օրինակ՝ -6b^4c^2d:

6.Նման միանդամներ, օրինակ՝2x^3 + 5x^3 — 3x^3:

7.Բազմանդամի հասկացություն, օրինակ՝x^2 + 3y — 4:

8.Կատարյալ տեսքի բազմանդամներ, օրինակ՝ 3x^3 + 2x^2 — 2x +4:

9. Բազմանդամների գումարը և տարբերությունը, օրինակnներ՝(2a^2b + ab) + (b^2 + ae):

10. Միանդամի և բազմանդամի արտադրյալը, օրինակ՝2x (x^3 + 5y + 4):

11. Բազմանդամների արտադրյալը, օրինակ՝(4a^2b + ab) x (c + d)


Կրճատ բազմապատկման բանաձևերը․

12.Գումարի քառակուսին, օրինակ՝ (a + b)^2 = a^2 + 2ab + b^2:

13. Տարբերության քառակուսին, օրինակ՝ (a — b)^2 = a^2 — 2ab + b^2:

14.Քառակուսիների տարբերությունը, օրինակ՝a^2 — b^3 = (a + b) x (a — b):

15.Խորանարդների գումարը, օրինակ՝a^3 + b^3 = (a + b) x (a^2 — ab + b^2):

16.Խորանարդների տարբերությունը, օրինակ՝ a^3 + b^3 = (a — b) x (a^2 — ab + b^2):

Լրացուցիչ։
https://quizizz.com/ -ով պատրաստիր խաղ-մրցույթ,  հղումը ուղարկիր ինձ և դասընկերոջդ։

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական քերականություն.

339. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:


340. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

 


344. Տեքստը փոխադրի՛ր կաթսայագործ վարպետի անունից՝ վերաբերմունք արտահայտելով և հետևություն գրելով:
Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու: Փիղն սպասեց, մինչև վարպետն աշխատանքն ավարտեց, ու ետ բերեց կաթսան: Սակայն գործը վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից  ուղարկեցին վարպետի մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց կաթսայագործի գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի նրա դեմքին: Վարպետը հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեց կաթսան:

Рубрика: Հայոց լեզու 7

Ածականի համեմատության աստիճանները, 16.12

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելուՕրինակ` գեղեցիկ պատկերնուրբ գործվածքկարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկավելի նուրբավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերըօրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-բաղդատական-ավելի խոշոր, գերադրական-ամենախոշոր:
բարձր-բաղդատական-ավելի բարձր, գերադրական-բարձրագույն:
նոր-բաղդատական-ավելի նոր,գերադրական-նորագույն:
ազնիվ-բաղդատական-ավելի ազնիվ,գերադրական-ամենաազնիվ:
գեղեցիկ-բաղդատական-ավելի գեղեցիկ,գերադրական-ամենագեղեցիկ:
հին-բաղդատական-ավելի հին,գերադրական-հնագույն:
քաջ-բաղդատական-ավելի քաջ,գերադրական-ամենաքաջ:
խոր-բաղդատական-ավելի խոր,գերադրական-ամենախոր:
ուժեղ-բաղդատական-ավելի ուժեղ,գերադրական-ուժեղագույն:
խելացի-բաղդատական-ավելի խելացի,գերադրական-ամենախելացի:

2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգացկարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն: