Рубрика: Հայոց Պատմություն 7

Մայիսի 5-10 առաջադրանք.

Առաջադրանք 1

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Cilician_Armenia-hy.svg.pngԲնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Առաջադրանք 2

Կիլիկյան թագավորության հռչակումը: Լևոն  Մեծագործ

Լևոն Բ-ի հռչակումը «Հայոց թագավոր»

Նկարագրել քաղաքական իրադրությունը Մերձավոր արևելքում Լևոն Երկրորդի գահ բարձրանալու նախօրյակին:

Բնութագրել Կիլիկյան հայոց թագավորության հռչակման պատմական նշանակությունը:

Նկարագրել Լևոն Մեծագործի վարած քաղաքականությունը երկրի քաղաքական, ռազմական, տնտեսական հզորությունը ամրապնդելու համար:

Կիրակոս Գանձակեցու Լևոն Երկրորդի թագադրման  նկարագրությունը:

Աղբյուրները Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 131-135, համացանց

Լրացուցիչ տեղեկություններ

«Հայոց ժառանգորդ Զաբել թագուհի»

Рубрика: Հայոց լեզու 7

Վերաբերականներ, 24.05

Վերաբերականները  այն բառերն են, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ: Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ:

    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։

    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Անահիտը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Նրա մայրը, իմիջիայլոց, լավ խոհարար է:
Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ նրա խոսքերն ես կրկնում դու:

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։
Հաստատական վերաբերականներ։
Գնահատողական վերաբերականներ

հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած:
գնահատողական-դժբախտաբար, ցավոք:
ժխտական— ո՛չ, չէ՛:
սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ:
երկբայական— գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե:
սահմանափակման-միայն, մի՞թե, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե:
կամային-հապա, մի:
զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ:
ցուցական-ահավասիկ, ահա:
զգացական-երանի:

2. Կազմել նախադասություններ` գործածելով անպատճառ, գոնե, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, հենց, միմիայն վերաբերականները:

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:Հաստատական վերաբերականներ։Գնահատողական վերաբերականներ

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, գեթ, տարաբախտաբար, անշուշտ, ցավոք, անտարակույս, կարծես:

Իհարկե — անկասկած — անշուշտ — անտարակույս,

հիրավի — իրավամբ,

դժբախտաբար — տարաբախտաբար,

լոկ — միայն,

ասես — կարծես:

Рубрика: Աշխարհագրություն

Տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

  1. Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:
    Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են` բժշկությունը, կրթությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը:
  2. Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 
    Սպասարկման ոլորտի ճյուղերը նպաստում են նյութական արտադրության արագ զարգացմանը:
  3. Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը: 
    Այն երկրները, որոնք ունեն զարգացած զբոսաշրջություն, այդ երկրների տնտեսության մեջ ավելի մեծ է սպասարկման ոլորտը:
Рубрика: Աշխարհագրություն

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը։

Պրեզենտացիա

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
    Տրանսպորտը շատ մեծ դեր ունի ժամանակակից տնտեսության համար, քանի որ տրանսպորտը օգնում է տեղափոխել ապրանքները տարբեր երկրներ:
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
    Բեռնաշրջանառություն — Որոշ ժամանակում տրանսպորտով փոխադրվող բեռների քանակը:
    Ուղևորաշրջանառություն — որոշ ժամանակում տրանսպորտով փոխադրվող մարդկանց քանակը:
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։
    Մարդիկ արտ երկիր կամ ուրիշ մի վայր գնալու համար օգտվում օդային և ավտոճանարապհային տրանսպորտից, ՀՀ-ում տարածված է օդային, խողովակային և ավտոճանապարհային տրանսպորտային միջոցները, իսկ խողովակատարային ճանապարհով մենք ներմուծում ենք այն բնական գործերը, որոնք չկան մեր երկրում:
Рубрика: Հանրահաշիվ7

Պարապմունք 61.

Հարցեր կրկնողության համար․
1. Կատարիր գործողությունը․

ա) 0,5 + 0,345 = 350,
բ) 1,3 + 0,416 = 1,419,
գ) 4,2 + 1,304 = 5,306,
դ) 12,4 + 0,012 = 12,016,
ե) 1,47 − 0,84 = 0,6,
զ) 5,12 − 2,0904 = 3,0296:

2. Կատարիր գործողությունը․
ա) 8,5 · 10 = 85,
բ) 0,68 · 10 = 6,8,
գ) 0,9 · 1000 = 900,
դ) 1,8 · 1000 = 1800;

3. Հավասաև են արդյո՞ք միանդամները.
ա ) 3ab · (−2)a  և  6a2(-b) — Ոչ
բ) ax^2 · 3a^2 xy և 3а^3 x3 y — Ոչ

4. Կատարեք նման անդամների միացում.
ա) 3a + 8a − a = 10a
բ) 2x − 7x^5 + 3x+8x^5 = 5x + x^5
գ) 5y − 15y − 8y = -18
դ) −2a − 3a^2 + 8a = 6a – 3a^2
զ) b − 7b + 3b − 5b − 2b = -10b

5.Պարզեցրեք արտահայտությունը.
ա) (x − 1)(x + 1) = x^2 – 1
բ) (x − 1)(x-1) = x^2 – 2x +1
գ) (x − 1)(x^2 + x + 1) = x^3 – 1
դ) (x + 1)(x^2 – x + 1) = x^3 + 1

6. Վերլուծեք արտադրիչների.
ա) 4x^2 − 9 = (2 * x – 3)^2
բ) x^4 − 1 = (x – 1)^4
գ) 16x^2 − 25 = (4 * x – 5)^2
դ) 4/9 x^2 − 100 = (2/3 * x – 10)^2

7. Գտեք արտահայտության արժեքը, а-ի նշված արժեքի դեպքում․
ա) (5a + 3)(5a − 3), երբ  a = 2 — 91
բ) (a − 2)(a + 3) − (5 − a)(4 − a), երբ  a = −2 — -46

8. Լուծեք հավասարումը.
ա) 2x + (3x + 1) = 4
x = 3/5
բ) (2x + 5) + (3x − 8) = 7
x=2
գ) 2x − (x − 1) = 3
x=1

Рубрика: Հայոց լեզու 7

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Սարսափ — երկյուղ,
ծուղակ — թակարդ,
պաղատանք — աղերսանք,
ընչազրկություն — չքավորություն,
գրավչանք — հրապուրանք:

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ — համբավ,
առաջաբան — ներածություն,
ավար — թալան,
հարգանք — պատկառանք,
երազանք — տենչանք:

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Աչալուրջ — ուշադիր,
համեստ — պարկեշտ,
ջանասեր — եռանդուն,
տրտում — թախծոտ,
թանձր — խիտ:

2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Գիտակ — լավատեղյակ,
թույլ — տկար,
թերահավատ — կասկածամիտ,
հնազանդ — հեզ,
շողոքորթ — կեղծավոր:

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել — արատավորել,
ըմբոստանալ — ընդվզել,
փառաբանել — դրվատել,
վատաբանել — փնովել,
խաղաղվել — հանդարտվել:

2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Մարել — շիջել,
հավաքել-ժողովել,
շահագործել — ճնշել,
բողոքել — տրտնջալ,
վառել — հրկիզել:

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն — պատերազմ,
կորուստ — ձեռքբերում,
բերկրանք — թախիծ,
ձեղնահարկ — ներքնահարկ,
ըմբոստություն — հնազանդություն:

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ — թեթևամիտ,
անագի — պոչավոր,
համեստ — սանձարձակ,
կայուն — անհաստատ,
լի — դատարկ:

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել — ժամանել,
հօդս ցնդել — հայտնվել,
ատել — երկրպագել,
կատաղել — հանդարտվել,
մերժել — հաստատել: