Рубрика: Մաթեմ ա.բ

Վարժություններ ֆլեշմոբից

1.Աննան ցանկանում է իր խաղալիքները հավասար քանակությամբ դասավորել տուփերի մեջ: Եթե յուրաքանչյուր տուփի մեջ  12 խաղալիք դասավորի ,ապա  5 խաղալիք կավելանա , իսկ  15 խաղալիք դասավորելու  դեպքում  13 խաղալիք կպակասի:  Աննան որոշեց վերցնել ևս մեկ տուփ։ Քանի՞ խաղալիք պետք է հիմա Աննան դասավորի յուրաքանչյուր տուփի մեջ, որ տուփերում խաղալիքները  լինեն հավասար քանակով ։

2. Աշոտը, Արամը և Հայկը գնում են դպրոց: Մինչ Հայկը 3 քայլ է անում, Աշոտը՝ 5 ։ Մինչև Աշոտը 3 քայլ է անում, Արամը՝ 5 ։ Աշոտը ու Արամը հաշվել են, որ միասին 400 քայլ են արել։ Քանի՞ քայլ է արել Հայկը:

3. Մարկը իր բաժնետոմսերի 7/10-ը վաճառել է 30% շահույթով, իսկ մնացած բաժնետոմսերը վաճառել է 10% վնասով։ Գտնել ամբողջ բաժնետոմսերի վաճառքի տոկոսային շահույթը: 

4. 250 հայելի տեղափոխելու համար վարձվեց բեռնակիր, որի հետ պայմանավորվեցին վճարել 15 դրամ յուրաքանչյուր անվնաս տեղափոխված հայելու համար և գանձել 50 դրամ յուրաքանչյուր կոտրված հայելու դիմաց։ Քանի՞ անվնաս հայելի է տեղափոխել բեռնակիրը, եթե նրան վճարել են ընդամենը 3100 դրամ։

5. Առաջին վարպետը 1 մուշտակը կարում է 5 օրում, իսկ երկրորդ վարպետը՝ 3 ։ Ինչպե՞ս բաժանել նրանց մեջ 9 մուշտակ կարելու պատվերը, որպեսզի յուրաքանչյուրը կարի ամբողջ թվով մուշտակ, և պատվերը ավարտվի հնարավոր ամենակարճ ժամկետում։

6.Տրված է ABCD քառակուսին, որի վրա կառուցված է EBF եռանկյունը (տե՛ս նկարը)։ Եռանկյան EB և BF կողմերը հավասար են քառակուսու AC անկյունագծին։ Գտնել x անկյունը։

Подпись отсутствует

7. Երեխան ամեն օր սովորում էր նույն քանակի բառեր։ Իր ծննդյան օրը երեկոյան նա գիտեր 1000 բառ։ Նույն ամսվա առաջին օրը, երեկոյան, նա գիտեր 820 բառ, իսկ այդ ամսվա վերջին օրը՝ 1100 բառ։ Ե՞րբ է երեխայի ծննդյան օրը։

8.ABCD քառանկյան մեջ տարված է AC անկյունագիծը, որը հավասար է DC կողմին։ Քառանկյան AD և BC կողմերը հավասար են։ ACD անկյունը հավասար է BAC անկյան կրկնապատիկին, իսկ ACB անկյունը՝ BAC անկյան քառապատիկին։ Գտնել BAC անկյան աստիճանային չափըպօլ։

Подпись отсутствует

9.Վերմիշելի տուփի վրա գրված է․«Զուտ զանգվածը (այսինքն՝ առանց տարայի) 500գ՝ 13% խոնավության դեպքում»։ Որքա՞ն է վերմիշելի զանգվածը, եթե այն պահվում է 25% խոնավությամբ միջավայրում։

10. 6 ընկերով որոշեցին Երևանից ՈՒրցաձոր գնալ, որոնց միջև հեռավորությունը 39 կմ է։ Նրանք ունեին գնալու 2 տարբերակ. կա՛մ պատվիրել երկու սովորական տաքսի, կա՛մ մեկ մեծ տաքսի։ Սովորական տաքսիով երթևեկելու նվազագույն արժեքը 800 դրամ է՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար ավելանալով 100 դրամ։ Մեծ տաքսիով երթևեկելու նվազագույն արժեքը 1800 դրամ է՝ յուրաքանչյուր կիլոմետրի համար ավելանալով 180 դրամ։ Պարզե՛լ, թե որ տարբերակը պետք ընտրեն ընկերները , որ  ավելի շահավետ լինի։

Рубрика: Մաթեմ ա.բ

Վարժություններ ֆլեշմոբից.

1.Երկու զամբյուղում  միասին կա 42 վարդ: Որքա՞ն  վարդ  կա առաջին զամբյուղում,  եթե հայտնի է, որ առաջին զամբյուղում   կա երկրորդում  եղած  վարդերի  քանակի կեսից   6-ով ավելի վարդ:

Առաջին զամբյուղում կա 18 վարդ:

2.Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 15274   թվի թվանշանների վերադասավորումով:

3. Արեգը  միևնույն  արագությամբ  8  րոպեում քայլեց 560 մետր ճանապարհ: Քանի՞ մետր ճանապարհ նա կքայլի 12  րոպեում, եթե այդ  ողջ ընթացքում նա  քայլի   միևնույն  արագությամբ:

Արեգը 12 րոպեյում կքայի մետր:

4.180 լուցկու հատիկը բաժանել ենք երեք տուփի մեջ այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով շատ լինի երրորդից: Քանի՞ լուցկու հատիկ  կա երկրորդ տուփում

5.  Քանի՞ երկնիշ  թիվ կա, որոնց թվանշանների գումարը կենտ է:

6. Ուղղանկյունը բաժանված է 7 քառակուսիների, ինչպես պատկերված է նկարում: Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է երկու քառակուսիների կողմերը՝ 6սմ և8սմ:

Подпись отсутствует

7.Պապիկը 8  անգամ մեծ է իր թոռնիկից, իսկ թոռնիկը  56  տարով փոքր է իր պապիկից: Քանի՞ տարեկան է թոռնիկը:

8.Քանի՞ երկնիշ  թիվ կա, որ 5-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ։

9.Եթե Աննայի  մտապահված թվին ավելացնենք նույն թիվը, ապա կստացվի ամենամեծ կենտ եռանիշ թվից 9-ով փոքր թիվ: Գտնել Աննայի մտապահված թիվը:

10.Նարեկը  խանութից գնեց 250 դրամանոց երկու թխվածքաբլիթ  և  180 դրամանոց մի քանի շոկոլադե սալիկ: Քանի՞ այդպիսի շոկոլադե սալիկ է  գնել Նարեկը, եթե այդքանը միասին արժեր 1580  դրամ:

Рубрика: Մաթեմ ա.բ

Վարժություններ

1․ Երեք պահեստ միասին ստացան ինչ-որ քանակի կարտոֆիլ։ Առաջին և երկրորդ պահեստները միասին ստացան 400տ, երկրորդ և երրորդ պահեստները միասին՝ 300տ, իսկ առաջինն ու երրորդը միասին՝ 440տ։ Քանի՞ տոննա կարտոֆիլ ստացավ յուրաքանչյուր պահեստը:

270+130=400տ,
130+170=300տ,
270+170=440տ,

1պահեստ — 270տ,
2պահեստ -130տ,
3պահեստ -170ռ:

2. Հեծանվորը 4 օրում անցավ 88կմ։ Ինչքա՞ն ճանապարհ էր անցել առաջին օրը, եթե հայտնի է, որ ամեն հաջորդ օրը նախորդ օրվա համեմատ 2կմ-ով քիչ էր անցել

3. Միքայելն, Անին և Արշակը միաժամանակ սկսեցին մրցել 100մ երկարություն ունեցող ուղիղ վազքուղով։ Երբ Անին տեղ հասավ, Արշակը նրանից 10մ էր հետ, իսկ երբ Արշակը տեղ հասավ, Միքայելը նրանից 10մ էր հետ։ Քանի մետր էր Միքայելը հետ Անիից, երբ Անին տեղ հասավ։

4. Պահանջվում է 33մ երկարությամբ պարանը կտրել այնպեսի երկու մասի, որ կարճ կտորի երկարությունը դեցիմետրերով հավասար լինի երկար կտորի երկարությանը՝ մետրերով։ Գտեք երկար կտորի երկարությունը մետրերով։

5. Գրե՛ք բոլոր այն եռանիշ թվերի քանակը, որոնց միավորների կարգում 6 թվանշանն է, իսկ տասնավորների և հարյուրավորների կարգում գրված թվանշանների գումարը հավասար է միավորների կարգում գրված թվանշանին։

6. Երբ հայրս 31 տարեկան էր, ես 8 տարեկան էի, իսկ այժմ նա ինձանից երկու անգամ մեծ է։ Ես այժմ քանի՞ տարեկան եմ։

7. Մի քանի սովորողներ կանգնեցին շրջանաձև: Պարզվեց, որ յուրաքանչյուր սովորողի հարևանները կա՛մ երկուսն էլ աղջիկ են, կա՛մ երկուսն էլ տղա: Քանի՞ աղջիկ կանգնեց, եթե տղաները 5-ն են:

8.Արամը գումարեց ընթացիք շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի ամսաթվերը և ստացավ՝ 27։ Ի՞նչ կստանար Արամը, եթե գումարեր այդ շաբաթվա մնացած օրերի ամսաթվերը։

9. Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը և Զավենը զառ են գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։ Արսենի թիվը երկու անգամ մեծ  Բաբկենի թվից։ Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։ Դավիթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։ Ի՞նչ թիվ է գցել Զավենը։ 

10.  Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7 և 8 թվերը։ Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4 և 5 թվերն այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում  որքա՞ն կլինի մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը։

8+3+2=13
2+6+5=13
5+7+1=13
1+4+8=13

Рубрика: Մաթեմ ա.բ

Վարժություններ

1.Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։
Ամենափոքր թիվը զրոն է:

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։


3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։
Նկարչի ամենասիրած գույնը դեղինն է:

4.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

5.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:

39 + 6 × 8 = 87 տղա:

23 + 8 × 8 = 87 աղջիկ:

6.Նարեկը հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։ Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։

17 — 5 = 12,

12 : 2 = 6(անգամ);

7.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ: Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։

8.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը :

10000 ֊ 7 = 9993:

9 .Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :

1 × 2 × 5 × 10 = 100:

1 + 2 + 5 + 10 = 18:

10. Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը 9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:

37 : 3 = 12,3.

37 : 8 = 4,6.

3 + 6 = 9.

3 × 6 = 18:

Рубрика: Մաթեմ ա.բ

ԽՆԴԻՐՆԵՐ

1․ Երբ մեքենան անցավ ճանապարհի 35%-ը, պարզվեց, որ մնացած ճանապարհը 42 կմ-ով ավելի է անցածից։ Գտնել ճանապարհի երկարությունը։
1) 105 կմ 2) 125 կմ 3) 140 կմ 4) 150 կմ

2․ Թիվը իր 1/3 մասից մեծ է 30-ով։ Որքանո՞վ է այդ թիվը մեծ իր 2/5 մասից։
1) 24 2) 27 3) 32 4) 36

3․Բազմահարկ շենքը ունի մեկ մուտք, իսկ յուրաքանչյուր հարկում կա չորս
բնակարան։ Գտնել այդ շենքի 19-րդ հարկի բնակարանների համարների գումարը։
1) 298 2) 306 3) 314 4) այլ պատասխան

4․ Դաշտում կովեր են արածում։ Դրանց ոտքերի և գլուխների տարբերությունը 45-ից շատ է, իսկ 50-ից՝ քիչ։ Քանի՞ կով է արածում դաշտում։
1) 12 2) 16 3) 18 4) հնարավոր չէ որոշել

5․ Արամը գտել է 2022-ից մեծ այն ամենափոքր թիվը, որը ունի երեք կրկնվող
թվանշան։ Նարեկը գտել է 2022-ից փոքր այն ամենամեծ թիվը, որը նույնպես ունի երեք կրկնվող։ Ինչքանո՞վ է Արամի գտած թիվը մեծ Նարեկի գտած թվից։
1) 100 2) 111 3) 112 4) այլ պատասխան

6․Քառանիշ թիվը սկսվում է 3 թվանշանով։ Եթե այդ թվանշանը տեղափոխեն թվի վերջը, թիվը 3114-ով կմեծանա: Գտնել սկզբնական թվի թվանշանների գումարը։
1) 25 2) 26 3) 27 4) 28

7․Գտնել այն եռանիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը 13-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 9։
1) 67 2) 68 3) 69 4) 70

Рубрика: Մաթեմ ա.բ

ԽՆԴԻՐՆԵՐ

1.Սեղանին դրված է 100 թերթ թուղթ։ Ամեն 10 վայրկյանում կարելի է հաշվել 10 թերթ։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի 80 թերթ հաշվելու համար։

20 վարկյան:

2.Ո՞րն է ամենափոքր երկնիշ և ամենամեծ քառանիշ թվի գումարը։

10 + 9999 = 10.009:

3.Գտեք x-ը՝
21/x=3/9

21/7=3/9:

4. Ի՞նչ թվանշան պետք է գրված լինի աատղանիշի փոխարեն, որ 35*4 քառանիշ թիվը բաժանվի 4֊ի։

3524 : 4 = 881,
3544 : 4 = 886,
3564 : 4 = 891,
3584 : 4 = 896: