Рубрика: Կենսաբանություն 7

Օղակավոր որդեր

Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև ։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ 

Рубрика: Կենսաբանություն 7

Մարտ ամսվա ամփոփում:

Ներկայացնել՝ հիդրայի արտաքին և ներքին կառուցվածքը:

Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում:Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում։

Ներկայացնել՝ հիդրայի սեռական և անսեռ բազմացում:

Բոլոր կենդանի օրգանիզմները գոյություն ունեն բազմացման հետևանքով։ Գոյություն ունի բազմացման երկու եղանակ՝ անսեռ և սեռական բազմացում։Անսեռ բազմացման դեպքում օրգանիզմը կարող է բազմանալ առանց այլ օրգանիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնելու։ Սեռական բազմացման ժամանակ սովորաբար անհրաժեշտ է երկու մասնագիտացած օրգանիզմների կամ դրանց հատուկ բջիջների փոխհարաբերություն:

Ներկայացնել՝ տափակ որդերի արտաքին և ներքին կառուցվածքը:

Առաջին եռաշերտ կեենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը  ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով (աղեխորշավորներն ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ)։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ (մեջքափորային) ուղղությամբ և ձգված է երկարությամբ, խոռոչ չունի։

Ներկայացնել՝ լիարդի ծծանի բազմացումը:

Լյարդի ծծանները ծնում են իրենց զագերին բարակ թաղանթով գնդի մեջ, որը պայթում է, երբ հասունանում է: Հետո զագերը դուրս են գալիս օրգանիզմից հասունանում են և իրենց փոքրիկ պոչիկի շնորհիվ շարժվելով գնում են խոտերի վրա և հետո մի ուրիրշ օրգանիզմ ուտում է խոտը և լյարդի ծծանը ընկնում է օրգանիզմի մեջ և այդ օրգանիզմը դառնում է իր մշտական տերը:

Ներկայացնել՝ ինչպես է մարդը վարաքվում լիարդի ծծանով:


Երբ նա դուրս է գալիս արտաքին միջավայր իր պոչիկի շնորհիվ գնում է դեպի խոտերի մեջ և աննասունները նրան ուտում են, և երբ մենք գնում ենք նրանց միսը, եթե միսը լավ չեփել ապա լիարդի ծծանը մտնում է մեր օրգանիզմ:

Ներկայացնել՝ օղակաձև որդերի արտաքին և ներքին կառքուցվածքը:

Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից:

Рубрика: Կենսաբանություն 7

Նախակենդանիների առաջացրած հիվանդություններ.

Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40%-ը։ Մալարիայի հայրենիքն է համարվում Արևմտյան Աֆրիկան և Կենտրոնական Աֆրիկան: Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն է բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով հետզհետե աճող սակավարյունությամբ լյարդ, և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։

Մալարիայի մոծակը ապրում է բոլոր կլիմայական գոտիներում, բացառությամբ արկտիկական և անապատային մասերից։ Մալարիայով վարակվելու ռիսկը պահանջում է մոծակի առկայությունը։ Նման պայմաններ լինում են այնպիսի վայրերում, որտեղ ցածր ջերմություն չի լինում, առկա են ճահիճներ։ 

Մակաբույծի այս տեսակի ազատ գտնվելու հետևանքով մարդիկ կարող էին բուժվել և տարիներ անց արյան հունից պլազմոլդների բջիջների վերացումից հետո նորից վարակվել։
Մալարիայի դեմ պայքարը նաև ուղղված է մոծակների ոչնչացմաբ։ Ճահիճների քչացման և սանիտարական պայմանների բարելավման հետ մեկտեղ, հիվանդների հսկողության և այլ միջոցների շնորհիվ հնարավոր եղավ քչացնել տոկոսայնությունը հիվանդության տարածման։

Ամենատարածված բուժումը մալարիայի հանդիսանում է խինինը։ Որոշ ժամանակ նա փոխանինվում էր քլորոքինով։ Գոյություն ունի նաև այլ միջոցներ, որոնց օգտագործումը կախված է պրեպարատի հանդեպ զգայնությունից։

Ախտանշաննները կախված են պլազմոիդի տեսակից, որը հանդիսանում է հիվանդության պատճառական գործոնը.

Եռօրյա մալարիա: Նոպաները առաջանում են ամեն 40-48 ժամ անց։ Եռօրյա մալարիան, հարուցիչն է P1։ Գաղտնի շրջանը 7-21 օր է, հյուսիսային շտամի դեպքում՝ 8-14 ամիս։ Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը։ Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան։
Արևադարձային (Տրոպիական) մալարիա, Առաջացնում է ավելի վտանգավոր ձև, որը հաճախ ընթանում է բարդություններով, ունի բարձր մահացություն։ Սա ամենատարածված ձևն է (դիտվում է մալարիայի 91% դեպքերում):Արևադարձային մալարիան, հարուցիչն է P1. Գաղտնի շրջանը 9-16 օր է։ Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր։

Рубрика: Կենսաբանություն 7

Փետրվարի 20-26 կենսաբանություն.

Դասագրքի հղում

Փետրվարի 20-26

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:
  • Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ
  • դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Լրացուցիչ աշխատանք

  • Պատրաստել տեսնյութ նշված հիվանդություններից մեկով
  • Ստուգելու եմ բլոգոյին աշխատանքները
  • Համագարգիչների մեջ ներբեռնեք դասագիրքը
Рубрика: Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

1․Ներկայացնել ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը։

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

49.jpg


2․Ինքնախոշորոմ։
Ինքնաբեղմնավորմամբ (ավտոգամիայով) ավարտվող ինքնափոշոտումը տեղի է ունենում այն պայմանի դեպքում, երբ մոտավորապես միաժամանակ հասունանում են ծաղկափոշին և սաղմնապարկը։ Հասունացած փոշանոթը պայթում է, ծակափոշին դուրս է գալիս, և ծաղիկը քամուց ճոճվելու ժամանակ կամ միջատի օգնությամբ ծակափոշին կարող է ընկնել իր իսկ ծաղկի սպիի վրա։ Բացի դրանից, անհրաժեշտ է նաև, որ բիոֆիզիկական և բիոքիմիկան կարգի խոչընդոտներ չլինեն։ Այսպես օրինակ երբեմն ծաղկափոշին ֆիզիկապես չի կարող ընկնել սպիի վրա իր ծաղկում՝ փոշանոթների և սպիի դասավորության կամ թե այն պատճառով, որ փոշանոթը բացվում Է սպիի հակառակ կողմում։ Շատ հաճախ ծաղկափոշին բեղմնավորման անընդունակ Է լինում իր ծաղկի մեջ (խնձորենի, տանձենի, տարեկան և շատ ուրիշներ)։
Ինքնափոշոտումը (ավելի ճիշտ ավտոգամիան) անհրաժեշտ Է դիտել որպես սեռական վերարտադրության հատուկ Էվոլուցիոն տիպ։ Հացազգիների մեջ այն հաճախ կատարվում է դեռ այն ժամանակ, երբ ծաղկաբույլը գտնվում է տերևապատյանում և օտար ծաղկափոշին չի կարող ներթափանցել (սա հատուկ Է ոչ միայն վայրի հացազգիներից շատերին, այլև որոշ կուլտուրական հացազգիներին, ինչպես գարուն)։

3․խաչաձև փոշոտում։
Խաչաձև փոշոտումը հատուկ է բույսերի վիթխարի մեծամասնությանը։ Դարվինը 27 տարի զբաղվել է ծածկասերմ բույսերի ծաղիկների ձևերի և փոշոտման եղանակների րնդարձակ հետազոտություններով և եկել է այն եզրակացության, որ էվոլյուցիայի ընդհանուր ընթացքում խաչաձև փոշոտումը ապահովում է առողջ սերունդ։ Լիսենկոն ապացուցեց, որ ինքնափոշոտվող բույսերն ընդունակ են սերմերի լավ բերք տալ միայն փոքրաթիվ տարիների ընթացքում։ Իր ժամանակին տեղի է ունենում այլասերում։ Այսպես, օրինակ ցորենի, գարու, վարսակի, ոլոռի և մյուս մշակովի ինքնափոշոտվողների սորտերը 10—15 տարուց հետո սկսում են այլասերվել։ Այդ պատճառով Լիսենկոն առաջարկեց պարբերաբար կատարել ներսորտային խաչաձևում։ Սա հիանալի արդյունքներ տվեց, և այժմ ներսորտային խաչաձևումը հանդիսանում է սելեկցիայի հիմնական ձևերից մեկը, որը բարձրացնում է ինքնափոշոտվողների բերքատվությունը։

4․Կրկնակի բեղմավորում։
 ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ս. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի և արքայապսակի վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ 

5․Սերմի կառուցվածք։
Բույսի կյանքը սկսվում է Սերմից : Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

Рубрика: Կենսաբանություն 7

Մերկասերմեր կենսաբանություն 11/14/2022

1.Ներկայացնել մերկասերմերի ընդանուր բնութագիրը:

Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին:

Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են` ծառեր, հազվադեպ՝ թփեր: Տերևները փշանման կամ թեփուկանման են: Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները: Դա է պատճառը, որ ջուրը չի կարող շարժվել մեծ արագությամμ, ինչպես ծաղկավոր բույսերում:

2.Ներկայացնել նրանց կառուցվածքը:

Բոլոր փշատերևայինների մոտ առաջանում է խեժ: Խեժի անջատումն, անկասկած, օգտավետ է ծառի համար, քանի որ այն վերականգնում է բնի վնասված մասերը:

Փշատերևայիններն առաջացնում են արական և իգական կոներ: Փշատերև բույսեր են եղևնին, սոճին, կվենին, մայրին, գիհին, նոճին և այլն:

3.Ներկայացնել նրանց բազմացումը:

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ:Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են գամետները՝ սպերմիումները:Իգական կոներում զարգանում են գամետները՝ սերմնաբողբոջները:

57-w1000

կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են սերմնաբողբոջները:

գամետների տեղափոխումը սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում: Փոշոտումից հետո

կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:

4.Ներկայացնել համացանցում կատարել ուսումնասիրություն և դուրս բերել տեղեկություններ մերկասերմերի դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Մերկասերմեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մերկասերմ բույսերի նշանակությունը– այս բույսերի բնափայտը թանկարժեք հումք է։Եղևնու փայտից թուղթ են ստանում, սոճուց՝շինանյութ։Բոլոր փշատերև ծառերը անջատում են յուրահատուկ մանրէասպան նյութ, որը կոչվում է ՝ֆիտոն ցիդներ, այս նյութը օգտագործվում է բժշկության մեջ , շնչառական հիվանդությունների ժամանակ։

Այս բույսերը կոչվում են մերկասերմներ, որովհետև նրանց սերմը պատված չէ պտղամսով: 

Рубрика: Կենսաբանություն 7

Արևորդի բնապահպանական միջազգային փառատոն.

Փառատոնին ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերից նկարահանված բնապահպանական ֆիլմեր, Ֆիլմերը բնապահպանական խնդիրների մասին է:

Ֆիլմերի դիտման նպատակն է որ մարդկությունը տեղեկացված լինի մեր մոլորակի վրա բնապահպանական խնդիրների մասին: