Рубрика: Անվտանգության կանոններ

Անվտանգության կանոնները ֆուտբոլի ակումբում

Սպորտի հոգեբանությունը ուսումնասիրում ու մշակում է ֆիզիկական դաստիարակության և մարզական վարպետության հոգեբանական հիմքերը:

մարզիկ -մարզիչ փոխհարաբերությունները

մարզիկ -մարզիկ փոխհարաբերությունները

և հոգեբանակամ մթնոլորտը

Ֆուտբոլ դասաժամ ժամանակ արգելվում է

1.կոշտ ֆիզիկական պայքարել

2.ոչ սպորտային համազգեստով դասի ներկայանալ

3.երկաթից մարզակոշիկներ կրելը

4.մրցավարի (դասավանդողի) պատասխանելը այդ պահին

5.հանդերձարանից ոչ պատշաճ օգտվել

6.աղտոտել մարզադաշտը

7.զրուցել Ռասիսզմի և ազգային փոքրամասնության մասին

8.սուլիցիչ հետո հարվածել գնդակին անկախ հոգեհուզական վիճակից

Рубрика: Անվտանգության կանոններ

բասկետբոլ մարզաձևի անվտանւության կանոնները

Ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, հատուկ մարզահագուստ և կոշիկներ, ինչպես նաև հատուկ մարզագույքի և սարքավորումների օգտագործումով, հետևաբար, դասերի և պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ:
Որպեսզի դասերի ժամանակ հնարավոր լինի խուսափել վտանգավոր իրավիճակներից, անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:
Առաջին հերթին, պետք է պահպանել մարզադահլիճների, խաղահրապարակների, վարժասարքերի, մարզագույքի և ոչ ստանդարտ սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները:
Վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է.

  • ունենալ լավ նյութատեխնիկական բազա,
  • կատարել սանիտարահիգիենիկ պահանջները,
  • ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը,
  • դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով,
  • սովորողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների չկատարման եւ սխալ գործողությունների դեպքում հնա- րավոր վնասվածքների մասին:
    Իրականացնելով սովորողների ֆիզիկական դաստիարակության գործընթացը,
  • կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
  • առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
  • պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
  • հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
  • չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել 

Դասավանդող մարզիչը պարտավոր է.

  • ամբողջ ուսուցման ընթացքում հետևել սովորողների առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը,
  • դասերն ու պարապմունքներն անցկացնել այնպիսի վայրում և այնպիսի մարզագույքի ու սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են սանիտարահիգիենիկ պահանջներին,
  • ճիշտ օգտագործել մարզագույքը,
  • ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը:
    Դասավանդող /ուսուցիչը/ դասերին նախապատրաստվելիս ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցներ:
    Հետևաբար նա պետք է իմանա այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.
  • դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը /առանց ներքնակների օգտագործման մարմնամարզական վարժությունների, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարում և այլն/,
  • առանց նախավարժանքի վարժության կատարումը,
  • չյուրացված վարժության կատարումը, առանց դասավանդողի օգնության,
  • վարժությունների կատարման ժամանակ վատ կազմակերպված ապահովումը,
  • ուսուցչի կողմից տրված ցուցումները չկատարելը և կարգապահական խախտումները,
  • օդի ցածր ջերմաստիճանը, օդի բարձր խոնավությունը, ուժեղ քամին,
  • խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն:
    Բացի այդ, անհրաժեշտ է սովորողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում իրենց պարտականություններին և վարքի կանոններին:
Рубрика: Անվտանգության կանոններ

Անվտանգության կանոնները մարմնամարզության ակումբում

Պետք է իմանալ անվտանգության մի շարք կանոններ, որոնց չպահպանելու դեպքում հնարավոր չէ կանխարգելել վնասվածքների առաջանալը մարմնամարզության պարապմունքների ժամանակ:


-Սովորողները դահլիճ պետք է մտնեն մարզահագուստով, ընդ որում այն պետք է լինի թեթև և չկաշկանդի ազատ շարժումները

-Առանց մարզիչի սովորողը իրավունք չունի դահլիճ մտնել:

-Ցատկացանցի վրա սովորողը պետք է ցատկի մարզիչի ներկայությամբ:

-Մարմնամարզական գործիքները պետք է ամուր ամրացված լինեն պատերին կամ հատակին, իրարից որոշակի հեռավորության վրա, 

— Յուրաքանչյուր մարզագործիքի մոտ՝ /զուգափայտ, նժույգ, պտտաձող, ցատկացանց/ վայր ընկնելու հավանական տեղում  պետք է դրված լինեն անհրաժեշտ քանակությամբ ներքնակներ, որոնք պետք է ամուր դրվեն իրար կողքկողքի: Սովորողները պետք է գիտենան նաև օգնության, ապահովման, ինքնաապահովման հնարքները:

 -Մարզագործիքների վրա վարժությունների կատարման համար նախապես պետք է 

ստուգել դրանց ամրության հուսալիությունը, սարքինությունը:

-Մարմնամարզական գործիքների վրա վարժությունները կատարվում են միայն մարզչի ներկայությամբ:

-Վարցատկեր կատարվում են միայն այն դեպքում, երբ վայրէջքի տեղում դրված են ներքնակներ:

-Վարժությունը պետք է միշտ սկսել և ավարտել մարզիչի հրահանգով:

— Պետք է պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները:

-Անձնական հիգիենա

Рубрика: Անվտանգության կանոններ

Անվտանգության կանոնները վոլեյբոլում

Վոլեյբոլում ինչպես նաև այլ մարզաձևերում գոյություն ունեն անվտանգության կանոններ,որոնք տարբերում ենք մի քանի մասի՝

1.Անձնական հիգիենա

2.Մարզման անցկացման անվտանգություն

3.Մարզական պարապմունքների վայրի անվտանգության ապահովում։

Անձնական հիգիենան մարզումների ժամանակ նախատեսում է մարմնի խնամք,մարզահագուստի առկայություն,սննդի ընդունման օրակարգին հետևում,մարզումներից հետո լոգանք ընդունելը կամ լվացվելը օճառով։

Մարզման անվտանգությունը ապահովելը կախված է մարզչի դասի անցկացման,մեթոդների կիրառման և մանակավարժական հմտությունները և դասի կամ մարզման կառուցվածքին ճիշտ հետևելը,բեռնվածության ծավալի որոշումը և վարժությունների կիրառումը։

Անվտանգության ամենա կարևոր մասն է հանդիսանում մարզադահլիճի կահավորանքը,մարզադաշտի մակերեսի հարթությունը,լուսավորությունը,օդափոխությունը և համապատասխան ջերմության ապահովումը։Գույքի սուր անկյունների և ապակե տարածքների  կանխարգելումը կարևոր պայման է  պահպանել անվտանգության կանոնները երեխաների առողջությունը և մարզումների և դասերի պատշաճ  և որոկով դասավանդումը։

Рубрика: Անվտանգության կանոններ

Նետաձգության պարապունքների անվտանգության կանոնները

  1. Յուրաքանչյուր ոք, ով չի կրակում, պետք է մնա սպասման գծի հետևում: Կրակային գծում միայն պետք է լինեն նետաձիգները, ովքեր կրակում են և մարզիչները : մինչև կրակելը մարզիչը սովորեցնում է թե ինչպես պետք է ճիշտ կրակել ոտքերի և ձեռքերի, աղեղնալարի բաց թողումը։
  2. Բոլոր նետաձիգները հատկապես սկսնակները, առանց մարզիչի թույլտվության իրավունք չունեն կրակել աղեղով, քանի որ սխալ կրակոցի դեպքում կարող է վտանգի ենթարկվել և՛ նետաձիգի, և՛ այդտեղ գտնվողների կյանքը։
  3. Խուսափեք աղեղը չոր կրակելուց (աղեղի պարանն արձակելուց՝ առանց նետի): Այն կարող է լուրջ վնաս հասցնել աղեղին և կարող է վնասել նետաձիգին:
  4. Համոզված եղեք ձեր թիրախում և այն, ինչ կա նրա առջև, անմիջապես հետևում և դրանից դուրս:
  5. Երբ ավարտեք կրակելը, անցեք սպասման գծից հետ:
  6. ԵՐԲԵՔ ՄԻ քայլեք դեպի թիրախները, քանի դեռ կրակոցները չեն ավարտվել, և նետերը վերցնելու ազդանշանը տրված չէ:
  7. Միշտ քայլեք, ԵՐԲԵՔ ՄԻ ՎԱԶԵՔ: Թիրախներին մոտեցեք երկու կողմից, ՈՉ դեպի կենտրոն, գիտակցելով, որ նետերը ընկնում են գետնին անհաջող կրակոցի դեպքում և կարող են հայտնվել ձեր ճանապարհին:
  8. Պահեք աղեղն ու նետը միայն անվտանգ ուղղությամբ:
  9. Աղեղով կրակելիս միշտ ունեցեք ձեռքի և մատների պաշտպանություն:
  10. Յուրաքանչյուր օգտագործումից առաջ ստուգեք ձեր աղեղը ճաքերի, փորվածքների, կոտրվածքների, առանձնացնող լամինատների, թեփոտվող ապակու և մեխանիկական մասերի թերությունների համար:
  11. Պարբերաբար ստուգեք աղեղնալարը և փոխարինեք այն, եթե այն մաշված է: Մեղրամոմի հաճախակի օգտագործումը մեծապես երկարացնում է աղեղնալարի կյանքը:
Рубрика: Անվտանգության կանոններ

Անվտանգության կանոնները Ֆիզիակական կուլտուրայի դասերի, հանդբոլի, սեղանի թենիսի պարապմունքների ժամանակ

ֆիզիկական կուլտուրա առարկան իր բովանդակությամբ, կազմակերպչական, մեթոդական և սանիտարահիգիենիկ պահանջների կատարմամբ, հանդիսանում է ամենաբարդ առարկաներից մեկը:
Քանի որ ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են տարբեր պայմաններում` մարզադահլիճ, մարզահրապարակ, եղանակային տարբեր պայմաններ, պարապմունքների ընթացքում երբեմն կարող են առաջանալ վտանգավոր իրավիճակներ, դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները՝

Սովորողը պարտավոր է՝

  • կրել մարզաձևին հատուկ մարզահագուստ և կոշիկներ
  • առանց մարզչի ներկայության չմոտենալ մարզագույքին, սարքավորումներին, չբարձրանալ շվեդական պատերի վրա, գնդակով, կամ մարզձևին հատուկ գույքով չհարվածել ընկերներին, ապակիներին, չփչացնել մարզական գույքը
  • պահպանել մարզադահլիճների, մարզադաշտերի, վարժասարքերի, մարզագույքի և սարքավորումների ճիշտ շահագործման կանոնները
  • պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները
  • հետևել մարզչի հրահանգներին, ճիշտ կատարել դրանք
  • չվիճել մարզչի, խաղընկերների հետ, միտումնավոր վնաս չհասցնել խաղընկերներին, հանդիսատեսին

Մարզիչը պարտավոր է՝

  • ճիշտ ընտրել դասերի, պարապմունքների վայրը, ճիշտ օգտագործել մարզագույքը
  • դասերն անցկացնել ճիշտ մեթոդներով
  • սովրողներին զգուշացնել կարգապահական խախտումների, ցուցմունքների
    չկատարման և սխալ գործողությունների դեպքում հնարավոր վնասվածքների
    մասին
  • ամբողջ ուսուցման ընթացքում հետևել աշակերտների առողջական վիճակին և
    ֆիզիկական զարգացմանը
  • ապահովել դասերի և պարապմունքների անվտանգությունը

    Մարզիչը դասերին նախապատրասվելիս, ինքն է որոշում ուսուցման համար անհրաժեշտ վարժությունների և մարզագործիքների ընտրությունը, գտնում է վնասվածքների կանխարգելման, օգնության ցուցաբերման և ապահովման միջոցները:
    Հետևաբար, մարզիչը պետք է իմանա, այն վտանգավոր գործոնները, որոնք կարող են
    վնասվածքների պատճառ դառնալ, դրանք են.
  • դասերի և պարապմունքի անցկացման տեղի անփույթ նախապատրաստումը
    /առանց ներքնակների օգտագործմամբ մարմնանարզական վարժությունների
    կատարումը, անսարք մարզական գործիքների վրա վարժությունների կատարումը և
    այլն/
  • առանց նախավարժանքի վարժության կատարումը
  • չյուրացված վարժության կատարումը առանց օգնության
  • մարզիչի տրված ցուցումների չկատարելը և կարգապահական խախտումները
  • խաղերի ժամանակ կանոնների խախտումը և այլն
  • սովրողներին ծանոթացնել ֆիզիկական կուլտուրայի դասերին մարզադահլիճում և մարզահրապարակում վարքի կանոններին և իրենց պարտականություններին