Рубрика: Հայոց լեզու 8

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ունի 3 տեսակի կետադրություն՝

1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

2) Չակերտների մեջ

3) Բութով

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Մի մարդ ասում է, «ես կխմեմ ամբողջ Սևանի ջուրը»:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում, «դու քո խոսքը գործով ապացուցիր»:

Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է, «ես ամպայման կխմեմ եթե ընկերներս Սևանի գետերից բերած ջուրը հանեն, չէ որ ես չեմ խոստացել որ գետերի ջուն էլ եմ խմելու:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
 Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէն գողանա:
 Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում .
-Իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում .
-Եթե չքնեիր, ձիտ չէին գողանա:
Խելոք մարդն ասում է .
-Եթե ես իմանայ որ երկրի տերը քնած է , ես արթուն կմանայ :

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին: Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, թե ինչպես մի տարի ձիով հասավ Արաքսին, ձին թափ առավ ու թռավ մյուս ափը: Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն ասելով, որ ձին չէր կարող Արաքսի նման գետի վրայով թռչել: Մարդն ասում է, որ նրանը չէր, այլ իշխանինն էր: Զորապետերը հետ են քաշվում, ասելով, որ իշխանի ձին կարող էր:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
Աղջիկը ասաց մայրիկին.
-ես քեզ կարոտել եմ:

Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:

Նա ասաց հորը.
-ես տանը կմնամ մինչև դու աշխատանքից գաս:

Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

Սմբատը հարցրեց իր հյուրին.
-դու երբես վերադարձել և ինչ պետք է անես նրան օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է. «որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը»:

Մարտիրոս Սարյանը հիշում է, որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Մարտիրոս Սարյանը հիշում է. «որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը»:

Անընդհատ մտորում էր, ե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
Անընդհատ մտորում էր.«թե ի՞նչու  է ինքն այդ աստիճան ձախողակ»:

Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:
Աղջիկը մտածում էր. «որ դա իր համար խիստ վիրավորական կլինի»:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:
Շարունակ երազում էր. «ինչ կլիներ, եթե թողնեին` իմ հարցերս ինքս լուծեի»:

Рубрика: Կենսաբանություն 8

Մայիսի 6-12

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168
  • երիկամների հանդիպող հիվանդությունները 12Լրացուցիչ աշխատանք:Պատասխանել հարցերին

    1. Ինչպիսի՞ սննդանյութերի է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
    Կծու, թթու, աղի բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների, հատկապես նեֆրոնների կառուցվածքի և գործառույթի վրա: Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով խանգարվում է երկրորդային մեզի առաջացումը, և օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր:

    2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

    Երիկամի գործառույթի խանգարումն առաջացնում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրության փոփոխություններ։ Սովորաբար երիկամային հիվանդությունները զարգանում են այլ հիվանդություններից հետո, մասնավորապես՝ անգինայի, շնչառական օրգանների հիվանդությունների, հիվանդ ատամների կամ նշագեղձերի բորբոքումների առկայության դեպքում և այլն: 

    3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

    Ձեզ հայտնի է, որ երիկամներով անցնում է օրգանիզմի ամբողջ արյունը, և այդ պատճառով արյան մեջ առկա ցանկացած վնասակար նյութ ազդում է նեֆրոնների վրա, խանգարում նրանց աշխատանքը։ Արյան մեջ առկա հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման ժամանակ, կարող են անցնել միզային ուղիներ, ապա միզապարկ՝ առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:

    4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի վրա:

    Վատ մշակված սննդամթերքում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային երևույթների պատճառ դառնում։ Բորբոքված տեղամասերում միզուղիների անհարթ մակերեսին առաջանում են միզաքարեր, որոնք խանգարում են միզարձակումը և առաջացնում սուր, նոպայաձև ցավեր: 
Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 22-28

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ 

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ։ Տարբերում են սուր և խրոնիկական գերվիտամինություն։ Սուր ձևն առաջանում է վիտամինի բարձր չափաքանակի միանվագ, իսկ խրոնիկական ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից։ Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը։ 

  1. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

D վիտամին (կալցիֆերոլներ)՝
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։

C Վիտամին (ասկորբինաթթու)`
ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր։ Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով։ Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է: Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան։

Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 55

Թեմա՝ Սինուսի, կոսինուսի և տանգենսի արժեքները 30,45,60 աստիճանների անկյունների համար։

sin2α+cos2α=1 հավասարությունը կոչվում է եռանկյունաչափական հիմնական նույնություն:

Այս հավասարությունը թույլ է տալիս հաշվել անկյան սինուսը, եթե հայտնի է այդ անկյան կոսինուսը՝ sin2α+cos2α=1 sin2α=1−cos2α sinα=√1−cos2α

կամ հաշվել անկյան կոսինուսը, եթե հայտնի է այդ անկյան սինուսը՝

sin2α+cos2α=1 cos2α=1−sin2α cosα=±√1−sin2α

Սուր անկյունների դեպքում պետք է վերցնել «+» նշանը, իսկ բութ անկյունների դեպքում՝ «−» նշանը:

30° անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները

Դիտարկենք C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյունը և ենթադրենք, որ α=30°

Screenshot_10.png

Հիշենք, որ ուղղանկյուն եռանկյան 30° -ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին:

sin30°=BC/AB=BC/2BC=1/2

sin230°+cos230°=1 եռանկյունաչափական հիմնական առնչության հիման վրա՝

cos30°=√1−sin230°=√1−1/4=√3/2

Ունենք 30°-ի անկյան սինուսն ու կոսինուսը: Գտնում ենք նրանց հարաբերությունը՝ տանգենսը.

tg30°=sin30°/cos30°=1/2:√3/2=1/√3=√3/3

Այսպիսով՝ sin30°=1/2, cos30°=√3/2, tg30°=√3/3

60° անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները

Եթե ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 60° է, ապա մյուս սուր անկյունը 30° է, և մենք գալիս ենք դիտարկած դեպքին:

Screenshot_11.png

Քանի որ անկյունները տեղերով փոխվեցին, ապա տեղերով փոխվեցին նաև նրանց դիմացի և կից էջերը, ուրեմն նաև սինուսն ու կոսինուսը: Ուրեմն՝ cos60°=1/2, sin60°=√3/2։ Որտեղից՝

tg60°=sin60°/cos60°=√3/2:1/2=√3

Այսպիսով` sin60°=√3/2, cos60°=1/2, tg60°=√3

45° անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքները

Եթե α=45°, ապա մյուս սուր անկյունը ևս 45° է, և մենք ստանում ենք հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն:

Screenshot_13.png

Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են, ուրեմն հավասար են նաև 45°-ի անկյան սինուսն ու կոսինուսը: Հետևաբար, տանգենսը, որպես դրանց հարաբերություն, հավասար է մեկի՝ tg45°=sin45°/cos45°=1

sin245°+cos245°=1 հիմնական առնչության հիման վրա

՝sin245°+cos245°=2sin245°=1 sin245°=1/2 sin45°=√1/√2=2/√2

Այսպիսով՝ sin45°=√2/2, cos45°=√2/2, tg45°=1

Առաջադրանքներ։

1․ Կառուցել α անկյունը, եթե՝
ա) tg α=1/2,


բ) tg α=3/4,


գ) cos α=0,2,



դ) cos α=2/3,



ե) sinα=1/2,



զ) sinα=0,4:


2. Գտնել :
ա) sinα,tg α, եթե cos α=1/2,
Sina = 3/2.
tg a = 3.

բ) sinα, tg α, եթե cos α=2/3,
Sina = 5/3.
tg a = 5/3.

գ)cos α,tg α, եթե sinα=1/4
cos a = 15/4.
tg a = 15/15.

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 58

Թեմա՝ Քառակուսային հավասարումների կիրառությունը խնդիրներ լուծելիս։

Երբեմն ոչ թե պատրաստի թվային տեսքով է հանդես գալիս քառակուսային (քառակուսի) հավասարումը՝ x2-10x+7=0, այլ պարզապես խնդրի պայմաններից է այն բխում և խնդրի լուծման համար անհրաժեշտ է լինում լուծել քառակուսի հավասարում։

Օրինակ․՝ “Գտնել երկու թվեր, եթե գիտենք, որ դրանց գումարը
հավասար է 20-ի, իսկ արտադրյալը՝ 96”։

Լուծում՝ Թվերից մեկը նշանակենք x-ով, իսկ մյուսը կլինի՝ 20-x, այդ դեպքում կունենանք, որ x (20-x)=96,բացելով փակագծերը, կստանանք քառակուսային հավասարում 20x-x2=96, ձևափոխելով՝ x2-20x+96=0 և լուծելով հավասարումը, կունենանք։ Այսինքն, պատասխանը կլինի 8 և 1
Առաջդրանքներ։

1․ Լուծել խնդիրը․

x (10 — x) = 21,
10x — x² — 21 = 0,
x² — 10x + 21 = 0,
x¹ = 3, x² = 7.

2․ Լուծել խնդիրները քառակուսային հավասարումների օգնությամբ։

ա) x (x + 1) = 110,
x² + x — 110 0,
x¹ = -11, x² = 10,
Պատ՝. 10, 11:

բ) x (x + 1) = 210,
x² + x — 210 = 0,
x¹ = 14, x² = -15,
Պատ՝. 14, 15.

գ) x (x + 7) = 44,
x² + 7x — 44 = 0,
x¹ = -11, x² = 4,
Պատ՝. 11, 4.

դ) x (x — 12) = 448,
x² — x — 448 = 0,
x¹ = 28, x² = -16,
Պատ՝. 28, 16.

3․ Լուծել խնդիրները․

ա) x² + (20 — x)² = 218,
x² + 400 — 40x + x² — 218 = 0,
2x² — 40x + 182 = 0,
x² — 20x + 91 = 0,
x¹ = 13, x² = 7.

բ) x² + (-2 — x)² = 34,
x² + 4 + 4x — x² — 34 = 0,
2x² + 4x — 30 = 0,
x² + 3x — 15 = 0,
x¹ =3, x² = -5.