Рубрика: Գրականություն 7

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ,
Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Рубрика: Հանրահաշիվ7

Պարապմունք 34.


Նախագիծ․ Գծային հավասարումներ

Տեսական մաս։

Գրենք որևէ  տառային արտահայտություն, օրինակ՝ x+5 այստեղ հայտնի թիվը  հինգն է, իսկ անհայտ թիվը՝  x-ը, տառային արտահայտության արժեքը կախված է x-ից։
Օրինակ, եթե x=1 մեր տառային արտահայտության արժեքը կլինի՝ x+5=1+5=6 եթե x=4, կլինի՝ 4+5=9:

Այժմ գրենք, որևէ հավասարություն

2+3=5

Որևէ թիվ թաքցնենք տառով, օրինակ x-ով, x+3=5, այստեղ մենք 2-ը թաքցրել ենք x տառով, այդ ժամանակ ասում ենք, որ  ունենք մեկ փոփոխականով / մեկ անհայտով/ հավասարում:

Այսինքն՝ եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական /անհայտ/, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:

Օրինակ՝ 2+x=5

Ընդունված է հավասարման մեջ մասնակցող տառը  (տվյալ դեպքում x-ը) անվանել անհայտ կամ փոփոխական։

Հավասարման ձախ մասում գրված արտահայտությունը կոչվում է հավասարման ձախ մաս, իսկ աջ մասում գրված արտահայտությունը՝  հավասարման աջ մաս։

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասում գրված է զրո թիվը:

Օրինակ՝

2x+4=0,

Այստեղ x-ի գործակիցը  2-ն է, իսկ ազատ անդամը՝ 4:

Բերենք առաջին աստիճանի հավասարման ուրիշ օրինակներ՝

x+5=0

7x-2=0

-9-15x=0

Ընդհանրացնելով օրինակները,կարող ենք գրել առաջին աստիճանի մեկ x անհայտով հավասարման ընդհանուր տեսքը՝

kx + b = 0 (k ≠ 0),

որտեղ k-ն և b-ն տրված թվեր են։ Այդ հավասարման մեջ k թիվն անվանում են

անհայտի գործակից, իսկ b-ն՝ ազատ անդամ։

Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Օրինակ՝

x+5=0

Հետևում է, որ x=-5 լուծում է, քանի որ տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Ստուգում:

-5+5=0

0=0


Առաջադրանքներ։

1.Գրիր առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարման օրինակներ /հինգ հատ/:

x — 24 = 0 24 — 24 = 0
x + 15 = 0 -15 + 15 = 0
2x — 18 = 0 18 — 18 = 0
x6 + 36 =0 -36 + 36 = 0
x — 9 = 0 9 — 9 = 0


2. Վերը նշված քո  հորինած օրինակներում ցույց տուր անհայտ փոփոխականի գործակիցը, ազատ անդամը:

x — 24 = 0 1
x + 15 = 0 1
2x — 18 = 0 9
x6 + 36 =0 6
x — 9 = 0 1

3. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է ստորև հավասարման արմատը, ինչու՞:

Հավասարման արմատը 5ն է, որովհետև, եթե մնացած թվերը հանենք, ապա չենք ստանա 0, իսկ 5-5=0

4.Գտիր հավասարման արմատը՝

  •         x+5=0 x = -5
  •         x-4=0 x = 4
  •         2x-8=0 x = 4
  •         3y-3=0 x = 1
  •         15x+15=0 x = -1
  •         x-2=0 x = 2

 5. Կրկնողություն։
Կիրառիր կրճատ բազմապատկման բանաձևը․
(а-b)^2
(x-4)^2
(a+b)^2
(x+5)^2
(a-b)^3
(x-1)^3
(a+b)^3
(x+1)^3

Լրացուցիչ։ Օրվա խնդիրը։
Շարժասանդուղքը իր վրայով իջնող մարդուն ներքև է հասցնում 1 րոպեում: Եթե մարդը սկսի իջնել երկու անգամ ավելի արագ, ապա նա կհասնի ներքև 45 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում կհասնի ներքև շարժասանդուղքի վրա անշարժ կանգնած մարդը:

Рубрика: Русский язык 7

Урок 16

Читаем обсуждаем рассказ «Игрушка»

Вопросы к тексту։

  1. Почему человек не может ценить то, что имеет, а только потеряв, начинает осознавать то, что имел?!
  2. Какими словами можно описать понятие ,,дружба,, ?
  3. Может ли возникнуть дружба между человеком и другим существом — игрушкой?
  4. В какой стране и когда появились первые игрушки ?
  5. Какова роль игры или игрушки в вопросе восприятия и развития личности ребенка?
  6. Имели ли вы в детстве игрушку, которая могла вам заменить друга?
  7. Всегда ли человек может делиться , доверить человеку все то, что может доверить другому существу — игрушке или животному ?
  8. Могут ли истинными друзьями человека стать животные?

Задания для выполнения։

  1. Составьте из приведенных букв предложения։
  • И и н г у р к а в е у ш г л е н о р к а х р е н а б е н о п о м а л а м а ь к о г о ч к а․
  • Ж в е и н ы в о т е л и е д у ч о к ш р у з ь я ч е л а.

2. Преобразуйте прямую речь в косвенную.

Например։ Прямая речь — Мама сказала ։ ,, Не хочу видеть твои игрушки, разбросанные по всей комнате,,

Косвенная речь — Мама сказала, что не хочет видеть мои игрушки, разбросанные по всей крмнате.

  • Прямая речь — Игрушка сказала։ ,,Не покидай меня։ мне так нужна твоя помощь,,
  • Косвенная реч-
  • Прямая речь — Мама обняв мою игрушку ласково проговорила։ ,,Как хорошо, что ты у нас есть,,
  • Косвенная речь —

Источник «Калейдоскоп»

Рубрика: Հայոց լեզու 7

ԹՎԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Թվականներ, գործնական քերականություն:

Թվականներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հիսունական, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտնուկ
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյա
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռվոտանի:

Рубрика: 2023 ձմեռային ճամբար

«Ոսկեվազի գինու գործարանը»

«Ոսկեվազի գինու գործարանը» գտնվում է Արագածոտնի մարզի համանուն գյուղում ։

Գործարանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի ժամ» եկեղեցու ավերակները ։ :

Բոլոր ժամանակակից նորամուծությունների հետ մեկտեղ այն խնամքով պահպանել է իր իսկական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այսօր գործարանի տարածքում ընթանում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվեն նոր, նմանը չունեցող եզակի զբոսաշրջային համալիր։

Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործում է հնագույն ավանդական կարասներ, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարի վերջին։ 

Рубрика: 2023 ձմեռային ճամբար

Համագործակցային բնագիտական նախագիծ ` << Հին Նոր տարի >>

Նունե Թումանյանի և Վարսենիկ Գրիգորյանի ջոկատներ

Նպատակը `ուսումնասիրել քիմիական տարրերի կիրառելիությունը

Բենգալյան կրակ (գերմ.՝ bengalisches Feuerի բառապատճենը, կեղծ կրակ), հրարվեստում կիրառվող այրվող միացություն։ Ժամանակակից կայծկլտուն բենգալյան աստղը պարունակում է բարիումի նիտրատ՝ որպես օքսիդացնող, այլումինի փոշի կամ մագնեզիում ՝ որպես դյուրավառ , դեքստրին կամ օսլա՝ որպես սոսինձ, ինչպես նաև օքսիդացված երկաթյա խարտուքներ՝ կայծեր առաջացնելու համար։

Բենգալյան կրակի այրումը (ջերմաստիճանը՝ +1100 °C)

Բենգալյան մոմի այրումը

Բենգալյան մոմերը կազմված են երկաթյա մետաղալարից, որի ծայրերից մեկին բենգալյան կրակ է քսված։

Բենգալյան մոմի առանձնահատկությունն այրման մեջ է. այրումը տեղի է ունենում պարուրաձև՝ մոմի առանցքի շուրջը։ Պրոցեսն առաջանում է մետաղալարի առավել բարձր ջերմահաղորդման պատճառով, քան այրվող նյութն ունի։

Անվանումը ծագել է Հնդկաստանի Բենգալիա պրովինցիայից, որտեղ վերոնշյալ բաղադրությունը կիրառվել է ազդանշանի հարմարանքի համար։

Рубрика: 2023 ձմեռային ճամբար

Փղի ատամի մածուկ

Ատամի մածուկի նյութեր

  • 50-100 մլ 30% ջրածնի պերօքսիդի (H 2 O 2 ) լուծում
  • Ցածրացված կալիումի յոդի (KI) լուծույթ
  • Հեղուկ լվանալու հեղուկ
  • Սննդի գունավորում
  • 500 մլ շրջանաձեւ գլան

Փղի ատամի մածուկի հիմքում ընկած գիտությունն այն է, որ նատրիումի յոդիդը փոխազդում է ջրածնի պերօքսիդի (H2O2) հետ՝ հեռացնելով թթվածնի ատոմը: Սա հիմնականում արտադրում է ջուր և թթվածին գազ (H2O + O2): Արտադրված թթվածնային գազը թակարդում է օճառի մեջ, որն արտադրում է փրփուրի մեծ գունդը:

Անվտանգություն

Օգտագործեք միանգամյա ձեռնոցներ եւ անվտանգության ակնոցներ: Թթվածնը զարգանում է այս ռեակցիայի մեջ, այնպես որ այս ցուցադրությունը չեն կատարում բաց բոցի մոտ: Բացի այդ, ռեակցիան էկզոտերմիկ է, արտադրելով արդար քանակությամբ ջերմություն, այնպես որ չեն լուծվում ավարտված գլանով, երբ լուծումները խառնվում են: Թողեք ձեր ձեռնոցները, ցույցին հետեւելով `մաքրվելու համար: Հեղուկ լուծույթը եւ փրփուրը կարող են լվանալ ջրով:

Ատամի մածուկի ցուցադրման տարբերակները

  • Դուք կարող եք ավելացնել 5 գրամ օսլա ջրածնի պերօքսիդ: Երբ կալիումի յոդիդը ավելացվում է, արդյունքում առաջացող փրփուրը կկարողանա թեթեւ եւ մութ հյուսվածքներ որոշ օսլայի արձագանքից առաջացնել եռյոդիդ:
  • Դուք կարող եք օգտագործել խմորիչը կալիումի յոդի փոխարեն: Փրփուրը ավելի դանդաղ է արտադրվում, բայց դուք կարող եք ավելացնել այս փափուկ լույսի ներկը այս փափուկ ատամի մածուկ արտադրելու համար, որը շատ պայծառ կլինի սև լույսի ներքո։

Ատամի մածուկի քիմիա


Այս արձագանքի ընդհանուր հավասարումը հետեւյալն է.

2 H 2 O 2 (aq) → 2 H 2 O (l) + O 2 (գ)

Այնուամենայնիվ, ջրի եւ թթվածնի մեջ ջրածնի պերօքսիդի տարրը կատալիզացվում է iodide իոնով:

H 2 O 2 (aq) + I – (aq) → OI – (aq) + H 2 O (l)

H 2 O 2 (aq) + OI – (aq) → I – (aq) + H 2 O (l) + O 2 (գ)

Սպասք լվացող մաքրող միջոցը թթվածինը գրավում է փուչիկներով: Սննդի գույնը կարող է գունավորվել փրփուրով: Այս էկզոտերմիկ ռեակցիայի ջերմությունը այնպիսին է, որ փրփուրը կարող է գոլորշիանալ: Եթե ցուցադրումը կատարվում է պլաստիկ շշով։

Рубрика: 2023 ձմեռային ճամբար

Պայթող գույները կաթի փորձի մեջ

Պայթող գույները կաթի փորձի մեջ
Հետաքրքիր Քիմիական Փորձ

Փորձի համար անհրաժեշտ է՝

  • Կաթ
  • Սննդային ներկանյութեր
  • Աման լվացող հեղուկ
  • Բամբակե փայտիկներ
  • Խոր աման կամ ափսե

Փորձի նկարագրությունը՝ Կաթը լցնել ափսեի մեջ, ավելացնել մի քանի կաթիլ սննդային ներկանյութ: Այնուհետև վերցնել ականջի փայտիկ, թաթախել աման լվանալու հեղուկի մեջ ու դիպչել կաթով լցված ափսեի մեջտեղին: Կաթը կսկսի շարժվել, իսկ գույները կխառնվեն:

Բացատրություն՝ Աման լվացող հեղուկը ռեակցիայի մեջ է մտնում կաթի ճարպային մոլեկուլների հետ, ինչն էլ հանգեցնում է շարժման: Ուստի, այս փորձի համար անհրաժեշտ է յուղայնություն ունեցող կաթ:

Рубрика: 2023 ձմեռային ճամբար

Անտեսանելի թանաք

Հետաքրքիր Քիմիական Փորձ

Փորձի համար անրհաժեշտ է՝ կես լիմոն, բամբակ, լուցկի, ջրով բաժակ, թղթի կտոր

1. Լիմոնը քամում ենք, ստացված հյութի չափով ավելացնում ջուր:
2.Բամբակով փաթաթած լուցկին թրջում են ստացված հեղուկով և թղթի վրա որևէ բան գրում:
3. Երբ «թանաքը» չորանա, թուղթը մոտեցնում ենք սեղանի լամպին և տաքացնում: Թղթի վրա կերևա մեր գրած բառը: