Рубрика: Հայոց լեզու 8

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք, 8-րդ դասարան

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ունի 3 տեսակի կետադրություն՝

1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

2) Չակերտների մեջ

3) Բութով

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:
Մի մարդ ասում է, «ես կխմեմ ամբողջ Սևանի ջուրը»:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում, «դու քո խոսքը գործով ապացուցիր»:

Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է, «ես ամպայման կխմեմ եթե ընկերներս Սևանի գետերից բերած ջուրը հանեն, չէ որ ես չեմ խոստացել որ գետերի ջուն էլ եմ խմելու:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
 Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէն գողանա:
 Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում .
-Իմ ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում .
-Եթե չքնեիր, ձիտ չէին գողանա:
Խելոք մարդն ասում է .
-Եթե ես իմանայ որ երկրի տերը քնած է , ես արթուն կմանայ :

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին: Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, թե ինչպես մի տարի ձիով հասավ Արաքսին, ձին թափ առավ ու թռավ մյուս ափը: Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն ասելով, որ ձին չէր կարող Արաքսի նման գետի վրայով թռչել: Մարդն ասում է, որ նրանը չէր, այլ իշխանինն էր: Զորապետերը հետ են քաշվում, ասելով, որ իշխանի ձին կարող էր:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:
Աղջիկը ասաց մայրիկին.
-ես քեզ կարոտել եմ:

Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:

Նա ասաց հորը.
-ես տանը կմնամ մինչև դու աշխատանքից գաս:

Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

Սմբատը հարցրեց իր հյուրին.
-դու երբես վերադարձել և ինչ պետք է անես նրան օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :
Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է. «որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը»:

Մարտիրոս Սարյանը հիշում է, որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:
Մարտիրոս Սարյանը հիշում է. «որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը»:

Անընդհատ մտորում էր, ե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:
Անընդհատ մտորում էր.«թե ի՞նչու  է ինքն այդ աստիճան ձախողակ»:

Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:
Աղջիկը մտածում էր. «որ դա իր համար խիստ վիրավորական կլինի»:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:
Շարունակ երազում էր. «ինչ կլիներ, եթե թողնեին` իմ հարցերս ինքս լուծեի»:

Рубрика: Հայոց լեզու 8

Կետադրել նախադասությունները և վերլուծել ձևաբանորեն:

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Կհանդիպես-բայ:
Նրան-դերանուն:
Բայց-շաղկապ:
Հաջողություն-գոյական:
Չեմ ակնկալում-բայ:

Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում չսպիացող մի ցավ:
Ուսին-գոյական:
Մնացել-բայ:
Խոռոչաձև-ածական:
Սպի-գոյական:
Իսկ-շաղկապ:
Չսպիացող-բայ
Մի-վերաբերական:
Ցավ-գոյական:


Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:

Մեքենան-գոյական:
Դղրդյունով-գոյական:
Անցավ-բայ:
Քարե-ածակա:
Նեղ-ածական:
Կամուրջը-գոյական:
Մի քանի-դերանուն:
Կիլոմետր-գոյական:
Համաչափ-ածական:
Վազքով-գոյական:
Սլացավ-բայ:
Գետի-գոյական:
Ափով-գոյական:
Ապա-շաղկապ:
Բարձրացավ-բայ:
Քարքարոտ-ածական:
Ճանապարհով-գոյական:


Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և քեն, և՛ նախանձ:

Թողել եմ-բայՆերքև-մակբայ
և-շաղկապ:
Փառք-գոյական:
Գանձ-գոյական:
Քեն-գոյական:
Նախանձ-գոյական:

Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն,  ո՛չ անուն:

Ոչ-վերաբերական:
Հայրենիք-գոյական:
Ունի-բայ:
Տուն-գոյական:
Անուն-գոյական:


Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:

Կրակը-գոյական:
Լափեց-բայ:
Թե-շաղկապ:
Սերմ-գոյականՍերմնացան-գոյական:


Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն նոր քսակի տեր:

Նա-դերանուն
Այն-դերանուն:
Հարուստներից-ածական:
Էր-բայ:
Որոնց-շաղկապ:
Պարսկերեն-ածական:
Հորջորջումով-բայ:
Կոչում են-բայ:
Նովսիքա-գոյական:
Այսինքն-շաղկապ:
Նոր-ածական:
Քսակ-գոյական:
Տեր-գոյական:


Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է վաստակել, որքան կարելի է շատ, և որքան կարելի է շուտ:

Բոլորին-դերանուն
Զբաղեցնում էր-բայ:
Մի-դերանուն:
Միտք-գոյական:
Այն-դերանուն:
Է-բայ:
Վաստակել-բայ:
Որքան-դերանուն:
Կարելի է-բայ:
Շատ-ածական:
և-շաղկապ:
Շուտ-մակբայ:

Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:

Հովիվներն-գոյական:
Աշխատում էին-բայ:
Թաքցնել-բայ:
Ոչխաների-գոյական:
Հոտերը-գոյական:
և-շաղկապ՝
Գուժում էին-բայ:
Այդ-դերանուն:
Բոթը-գոյական:


Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:

Երիտասարդը-գոյական:
Մխրճվել էր-բայ:
Մինչև-կապ:
Հատակը-գոյական:
և-շաղկապ:
Ոչ մի-դերանուն:
Ապարանք-գոյական:
Չէր տեսել-բայ:


Կրակները վաղուց հանգել էին,  և շարժումը դադարել էր:

Կրակները-գոյական:
Վաղուց-մակբայ:
Հագել էին-բայ:
և-շաղկապ:
Շարժումը-գոյական:
Դադարել էր-բայ:


Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:

Տներում-գոյական:
Վառվում էին-բայ:
Կրակները-գոյական:
և-շաղկապ:
Գյուղի-գոյական:
Վրա-կապ:
Բացվում էր-բայ:
Պարզ-ածական:
Ու-շաղկապ:
Աստղազարդ-ածական:
Երկինքը-գոյական:


Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Հանգչում էին-բայ:
Լույսերը-գոյական:
և-շաղկապ:
Մի-դերանուն:
Ակնթարթում-գոյական:
ասրենին-գոյական:
Կորչում էր-բայ:
Խավարի-գոյական:
Մեջ-կապ:

Рубрика: Հայոց լեզու 8

Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:

գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:

ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։

բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):

գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։

դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։

բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:

գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի

դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։

ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:

է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:

բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:

դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։

ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:

զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։

է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:

ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:

թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույտ վեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։

ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:

ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։

ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Рубрика: Հայոց լեզու 8

Կրկնողություն.բայեր

1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել(կաթեցնել) հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող(բուրող) ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող(խոնավացնող) քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս(կպչելիս) սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց(քայլելիս) դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել(փաղչեի), ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել(թողնել):

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց(ուտելիս) միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին(թռցրին) դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել(հանգել) էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին(դիպան) նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել(անշարժացնել) վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից(տուժած) ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում(կորչում) է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում(սառչում):

Рубрика: Հայոց լեզու 8

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անտարբերություն,
    անիմանելի,
    անէական,
    դժգոհություն,
    համակեցություն,
    համադասարանցի,
    հակամարտություն,
    ստորերկրյա,
    փոխկապակցություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց — զրուզակից, հարցազրույց:
    գույն
    — գույնզգթույն, նարնջագույն:
    վեճ — վիճակագրություն, բանավեճ:
    տուն —
    տնամերձ, մեծատուն:
    բույս —
    բույսառատ, առատաբույս:
    երկու — երկվորյակ, տասներկու:
    սեր —
    սիրավառ, մարտասեր:
    ձայն —
    ձայնալար, բարձրաձայն:
    ուղի
    — ուղեվճար, երկաթուղի:

    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    ճամփա պահել
    ականջի հետև գցել:

    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:

    Արգելված պտուղ

    Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում կարդալով արարչագործության պատմությունը՝ տեսնում ենք, որ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»։  Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ եթե Ադամը հնազանդվեր Աստծու պատվերին, չէր մահանա և կշարունակեր ապրել Եդեմի պարտեզում։Ցավոք, Ադամը, փոխանակ հնազանդվեր Աստծուն և ապրեր հավիտյան, արհամարհեց Աստծու տված պատվերը և կերավ արգելված պտուղը, որն իր կինը՝ Եվան, տվեց իրեն ։ Մինչ օրս ողջ մարդկությունը կրում է նրանց անհնազանդության հետևանքները։ Պողոս առաքյալը այդ հետևանքների մասին գրել է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։ Այդ «մեկ մարդը», ինչ խոսք, Ադամն էր։

    Սոդոմ և Գոմոր

    Չորս քաղաքներ` Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոյիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից: Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը: Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի: Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ: Սակայն այդպիսիք չգտնվեցին: Եվ ահա թե ինչ պատահեց: Սոդոմում, իր կնոջ և երկու աղջիկների հետ, ապրում էր մի արդար մարդ` Ղովտը: Աստված այս քաղաքն ուղարկեց, մարդկային կերպարանք ստացած, երկու հրեշտակների: Սա լինում է երեկոյան: Հյուրասեր Ղովտը նրանց ընդունեց իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են: «Դեռ չէին պառկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, տունը շրջապատեցին: Եվ Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ու՞ր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մետ եկան. նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց: Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետեևիցը և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք…նրանց ոչինչ մի´ արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»: Սակայն նրանք ասացին…«Պանդխտության համար եկավ, և ուզում է դատաստան անել: Հիմա քեզ  նրանից վատ կանենք»:Եվ Սոդոմցիք  մոտեցան Ղովտին որպեսզի դուռը կոտրեն:

    քավության նոխազ

    Հին Կտակարանի Ղևտական գրքում ներկայացվում է քավության նոխազի՝ սակրալ զոհի նպատակը։ «Ահարոնը երկու նոխազի համար վիճակ պետք է գցի. մի վիճակը՝ Եհովայի, մյուսն ազազելի համար։ Ահարոնը պետք է մոտեցնի այն նոխազը, որը վիճակով կընկնի Եհովայի համար, և մատուցի որպես մեղքի ընծա։ Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պետք է կենդանի կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա համար քավություն արվի, և ազազելի համար այն կարձակվի դեպի անապատ։ Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պետք է դնի նոխազի գլխին և նշանակված մարդու ձեռքով այն դեպի անապատ արձակի։ Նոխազը նրանց բոլոր անօրենությունները կտանի դեպի ամայի երկիր. այդպես նրա նոխազը դեպի անապատ կարձակի»։Ըստ մեկ վարկածի, Ազազելը անապատում գամված դևն է, մյուսով՝ Ազազել էին անվանում այն ժայռը, որից ցած էին գլորում նոխազին։ Երբեմն Ազազել են անվանում նաև քավության նոխազ ընտրված այծին։ Նոխազի վրա է դրվում «Իսրայելի որդիների բոլոր անօրենությունների» մեղքը։ Ըստ փիլիսոփա Ռընե Ժիրարի տեսության՝ սակրալ զոհաբերությունը հանրությանը փրկում է համատարած բռնության և վրեժխնդրության վտանգից։ Ուլին անապատ ուղարկելը խորհրդանշում է բոլոր մեղքերից մաքրվելը և հետագայում կատարվելիք մեղքերից խուսափելու համար ապաշխարելը։ Ուլն իր վրա է վերցնում մեղքերը՝ մյուսներին ազատագրելով այդ մեղքերից։

    բաբելոնյան աշտարակաշինություն:

    Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերով: Նրանք խոսում էին մեկ լեզվով: Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել եւ այնտեղ՝ մինչեւ երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն եւ խառնեց այդ մարդկանց լեզուները, եւ նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, եւ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն [Ծն. 11.1-9]:Գիտական տվյալները փաստում են, որ աշտարակի չափերն իրոք հսկայական էին. միայն շինանյութը պատրաստելու համար կպահանջվեր մոտ 3 տարի, իսկ կառուցելը կտեւեր առնվազն 22 տարի:

    5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:

    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

    Սան Մարինո գաճաճ պետության բանտից կալանավորի փախուստը բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:


    6. Կետադրի՛ր նախադասությունները:

    Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
    Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
    Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
    Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
    Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
    Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

    7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

    Բացի աղջիկը (աղջկանից), բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: 
    Սիրահարված եմ ձեր երկրի վրա (երկրին):
    Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով (կարոտից):
    Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը (ծառերին
    Ի՞նչ է նշանակում ընկերությունը (ընկերությանը) դավաճանել:
    Խոսքը վերաբերվում է (վերաբերում է) քեզ ու քո ցանկություններին:
    Ինչպե՞ս ես վերաբերում (վերաբերվում) նրանց:
    Քույրս երրորդ դասարան է (դասարանում է
    Բաժակը ձեռքն էր (ձեռքին էր), որ մտավ:
    Շատ լավ է տիրապետում անգլերենը (անգլերենին):
    Բացի դա (այդ), ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
    Մուգ ակնոցներիդ (ակնոցիդ) պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Рубрика: Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 8-րդ դասարան

1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

Մանկան հնչուն ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշյուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունը ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատյունը անակնկալի բերեց բոլորին:

3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

Հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

Վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

Պահո՜, սա արդեն նորություն է:

Ծուղրուղո՜ւ, ոսկի եմ գտել:

Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

Ծամ/կալ/ անք — ծամակալ, կալանք:

Մարտ/արվեստ/գետ — մարտարվեստ, արվեստագետ:

Հաց/թուխ/ծամ — հացթուխ, թխածամ:

Բարի/գութ/առատ — բարեգութ, գթառատ:

6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր – տիրակալ:

7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

Տեր – տիրույթ,

Շեն – շինարար,

Գետ – գիտակ,

Կիրթ – կրթօջախ,

Սին — սննդարար:

8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։
Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակ:

Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։
Երիտասարդը այդ նախաձեռնության հեղինակն էր։

Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։
Ֆիզիկան հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։
Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր:

Рубрика: Հայոց լեզու 8

Պարզ և բարդ նախադասություն

Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

Առաջադրանքներ:

1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

1. Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: — բարդ:
2. Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: — բարդ:
3. Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: — պարզ:
4. Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: — պարզ:
5. Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: — բարդ,
6. Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: — բարդ:
7. Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: — պարզ:
8. Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են: — բարդ:

Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

  • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
  • Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
  • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
  • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
  • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
  • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը՝ այգուց:
  • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:
  • Եզան մեջքն ուղիղ էր ետևի մասը մի քիչ տափակ վիզը հաստ էր գլուխը դիք:
  • Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:
  • Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
  • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ աղբանոցի հոտը:

Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ ճանապարհն բարդ էր անցնել, այնուամենայնիվ մենք դա արեցինք:
Թեպետ մրցույթին մասնակցեցինք, սակայն չհաղթեցինք:
Չնայած որ բայց:
Թեև…………………., բայց և այնպես……………:

Рубрика: Հայոց լեզու 8

Առաջադրանքներ գրքից

203.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։

1․ Ընթացող գնացքի լուսամուտից առկայծեցին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետսցան թանձրացող խավարում, ապա երևացին։ (երևալ, անհետանալ, առկայծել)

2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)

3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

4․ Դաշնակահարի մատները սահեցին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցնում էր  ճանապարհի մյուս կողմն ու անհետանում փուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ,ստորոտ,
թանձր, անբասիր։

Փութաջան — ծույլ,
Ամպոտ — ջինջ,
Համարձակ — երկչոտ,
Խորդուբորդ — ողորկ,
Ուսյալ — տգետ,
Թանձր — նոսր,
Օրինական — ապօրինի,
Ստորոտ — գագաթ,
Անջրդի — ջրարբի,

209.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու փոխարեն ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական պաշտոնական նոր հանդիպումներ։

3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու դողդոջուն ձեռքերով հանեցի ծրարը։

4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ ավանդություններ են ստեղծվել:

5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության զգացում էր մնացել:

6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
6. Խոսքը վերաբերում է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

7. Գեղագիտությունը (հասկացությհասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
7. Գեղագիտությունը հասկացություն է տալիս գեղեցիկի մասին:


9. Երկուսն էլ (ուսում, ուսմունքառած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
9. Երկուսն էլ ուսմունքառած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկտվեց) իր վրանը։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը։

11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվումէր)։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե լուծարվումէր։

12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
12. Այդ մասին ասվել է բազմիցս :

13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։13. Ընկերներիդ հանդիպելիս չմոռանաս ասել այդ մասին։


14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ,եկան) զբոսանքի։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս եկավ զբոսանքի։

15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը այլև դասի տեղն էլ չգիտեր։

Рубрика: Հայոց լեզու 8

Առաջադրանք հայոց լեզվից, 8-րդ դասարան

Ընդգծված բառերը փոխարինր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:


Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնովկուզերը մաշված են ու ծռված են մի կողքի: Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատում է, նրանց, բայց ուղտերն անտարբեր թեքում  են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով:
Հյուրը քթի տակ բարի ժպտում էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում էին:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

1. Մնացուկ — մնացորդ — թափոն — թերմացք — թափթփուկ — ավելցուկ:
2. Ոստ — շյուղ — շիվ — ճյուղ:
3. Մառան — նկուղ — շտեմարան:
4. Կասկած — տարակուսանք — տարակույս — երկմտություն:
5. Նախատինք — պարսավանք — կշտամբանք — հանդիմանություն — անարգանք:

Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք տվեց:

2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն:

3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
3. Մեր նախնիների մասին ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:

4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
4. Դու շատ թյուր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:

5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
5. Այս տարի մեր գյուղում այգեբացը սկսվեց մարտի վերջին:

6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում էին քամուց:

7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկեց իր վրանը:

8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
8. Վկաները ցուցմունք տալիս շատ էին հուզվում:

9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
9. Հեղինեի հնչուն  ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:

10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:
10.Հանձին ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:

Այգաբաց — այգեվաբաց,
Անութ — անուժ,
Աշտանակ — աշտարակ,
Թափոր — թափոն,
Կտրիճ — կարիճ,
Հարել — հազել,
Հերկել — ներկել ,
Հրատարակել — հրապարակել,
Մածուկ — մածուն,
Բուրդ — բուրգ,
Սալոր — սափոր,
Դռնակ — նռնակ,
Բառարան — վառարան,
Պարտեզ — քարտեզ,
Դասարան — դատարան,
Գնդիկ — գնդակ
Հեռագիր — ձեռագիր:

Рубрика: Հայոց լեզու 8

Անուղղակի խնդիր

Եթե պարագաները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, ապա, խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարկաներ:
Անուղղակի խնդիրներ՝
Հանգման խնդիր (ում, ինչին, ինչերին)
Անջատման խնդիր (ումից, ինչից, ինչերից)
Միջոցի խնդիր (ումով, ինչով, ինչերով)
Ներգործող խնդիր (ում կողմից, ինչից, ինչով, ինչերով, ինչերից)
Վերաբերության խնդիր (ում մասին, ինչի մասին, ումից, ինչից)։

Ներգործող խնդիր

  • Նրանք (ենթակա) հարգված են ղեկավարության կողմից (ներգործող խնդիր):
  • Նոր  երգը (ենթակա) ներկայացվեց մեր կողմից (ներգործող խնդիր):
  • Տները (ենթակա) փլվեցին ուժեղ ջրհեղեղից (ներգործող խնդիր):
  • Դաշտերը (ենթակա) պատվեցին ձյան փափուկ շերտով (ներգործող խնդիր):

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական:

Ներգործող խնդիրը դրվում է.

  • Բացառական հոլովով, օրինակ՝ Ծառը ճոճվեց ուժգին քամուց:
  • Սեռական հոլովով և կողմից կապով, օրինակ՝ Աշխատանքն ավարտվեց նրանց կողմից:
  • Գործիական հոլովով, օրինակ՝ Դաշտը ծածկվեց ծաղիկներով:

Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը:

Ամբողջ հիվանդանոցն (ենթակա) այրվեց հրդեհից (ներգործող խնդիր):

Տղայի հեռախոսը (ենթակա) կոտրվեց նրա անզգուշության (ներգործող խնդիր):

Հանգման խնդիր

  • Իր ճամփորդության մասին պատմեց ընկերներին:
  • Ամբոխը հարձակվեց նրանց վրա:
  • Մենք օգնության ձեռք մեկնեցինք բոլորին:

Այն առարկան, որին հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր:

Հանգման խնդիրն արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով (ընդդեմ, դեմ, վրա) և պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ն հարցերին:

Բոլոր ընկերներն սիրում էին այն երգչին:

Նա ամենահարգված բժիշկն է:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր:

  • Այդ վրձնով բազմաթիվ գեղեցիկ նկարներ էր ստեղծել:
  • Այդ նորագույն սարքավորմամբ աշխատանքն ավելի հեշտ է դարձել:
  • Ձին անընդհատ ոտքերով հարվածում էր գետինը:

Նախադասություններում մգեցվածները միջոցի խնդիրներ են: Միջոցի խնդիրները սովորաբար դրվում են գործիական հոլովով և պահանջում ումո՞վ, ինչո՞վ հարցերը:

Միջոցի անուղղակի խնդիրն արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ: Օրինակ՝

  • Որոշել էր հասնել նպատակին նրա միջոցով:
  • Սև գործն անում էր ուրիշների ձեռքով:

Այդ դեղը շատ օգնեց ինձ:

Նա իր ոտը հարվածում է անկողնուն:

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր:

  • Ստիպված բաժանվեց հարազատներից:
  • Ամբողջ կյանքում փախել էր կեղծավորներից:

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում, օրինակ, հեռանալ, անջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր:

Անջատման անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին:

Շփոթելի են անջատման անուղղակի խնդիրը, ներգործող խնդիրը և պատճառի պարագան: Երեքն էլ ստանում են ինչի՞ց հարցը:

  • Նրանց չզրկեց այդ աշխատանքից:
  • Վիրավորվեցի կոպիտ բառերից:
  • Լալիս էի վիրավորանքից:

Նա զրկեց տղային պարապունքի գնալուց:

Նա ձանձրանում է միայնակ:

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր:

  • Բոլորը խոսում էին ժամանած հյուրերից:
  • Պատմում էր այն տարիների մասին:

Վերաբերության խնդիրը դրվում է բացառական հոլովով կամ սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ:

Նա իր կարծիքներ հայտնում ժամանած սրճարանի մասին:

Նրանք քննարկում էին տղային: