Рубрика: Հայոց լեզու 8

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անտարբերություն,
    անիմանելի,
    անէական,
    դժգոհություն,
    համակեցություն,
    համադասարանցի,
    հակամարտություն,
    ստորերկրյա,
    փոխկապակցություն:
  2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
    Զրույց — զրուզակից, հարցազրույց:
    գույն
    — գույնզգթույն, նարնջագույն:
    վեճ — վիճակագրություն, բանավեճ:
    տուն —
    տնամերձ, մեծատուն:
    բույս —
    բույսառատ, առատաբույս:
    երկու — երկվորյակ, տասներկու:
    սեր —
    սիրավառ, մարտասեր:
    ձայն —
    ձայնալար, բարձրաձայն:
    ուղի
    — ուղեվճար, երկաթուղի:

    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    ճամփա պահել
    ականջի հետև գցել:

    4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:

    Արգելված պտուղ

    Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում կարդալով արարչագործության պատմությունը՝ տեսնում ենք, որ Աստված առաջին մարդուն՝ Ադամին, ասել էր. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել որքան ուզում ես։ Բայց ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես»։  Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ եթե Ադամը հնազանդվեր Աստծու պատվերին, չէր մահանա և կշարունակեր ապրել Եդեմի պարտեզում։Ցավոք, Ադամը, փոխանակ հնազանդվեր Աստծուն և ապրեր հավիտյան, արհամարհեց Աստծու տված պատվերը և կերավ արգելված պտուղը, որն իր կինը՝ Եվան, տվեց իրեն ։ Մինչ օրս ողջ մարդկությունը կրում է նրանց անհնազանդության հետևանքները։ Պողոս առաքյալը այդ հետևանքների մասին գրել է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։ Այդ «մեկ մարդը», ինչ խոսք, Ադամն էր։

    Սոդոմ և Գոմոր

    Չորս քաղաքներ` Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոյիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից: Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը: Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի: Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ: Սակայն այդպիսիք չգտնվեցին: Եվ ահա թե ինչ պատահեց: Սոդոմում, իր կնոջ և երկու աղջիկների հետ, ապրում էր մի արդար մարդ` Ղովտը: Աստված այս քաղաքն ուղարկեց, մարդկային կերպարանք ստացած, երկու հրեշտակների: Սա լինում է երեկոյան: Հյուրասեր Ղովտը նրանց ընդունեց իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են: «Դեռ չէին պառկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը, տունը շրջապատեցին: Եվ Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ու՞ր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մետ եկան. նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրանց: Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետեևիցը և ասաց. «Եղբայրնե՛րս, աղաչում եմ ձեզ, չարություն մի՛ արեք…նրանց ոչինչ մի´ արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»: Սակայն նրանք ասացին…«Պանդխտության համար եկավ, և ուզում է դատաստան անել: Հիմա քեզ  նրանից վատ կանենք»:Եվ Սոդոմցիք  մոտեցան Ղովտին որպեսզի դուռը կոտրեն:

    քավության նոխազ

    Հին Կտակարանի Ղևտական գրքում ներկայացվում է քավության նոխազի՝ սակրալ զոհի նպատակը։ «Ահարոնը երկու նոխազի համար վիճակ պետք է գցի. մի վիճակը՝ Եհովայի, մյուսն ազազելի համար։ Ահարոնը պետք է մոտեցնի այն նոխազը, որը վիճակով կընկնի Եհովայի համար, և մատուցի որպես մեղքի ընծա։ Իսկ այն նոխազը, որը վիճակով կընկնի ազազելի համար, պետք է կենդանի կանգնեցվի Եհովայի առաջ, որպեսզի դրա համար քավություն արվի, և ազազելի համար այն կարձակվի դեպի անապատ։ Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պետք է դնի նոխազի գլխին և նշանակված մարդու ձեռքով այն դեպի անապատ արձակի։ Նոխազը նրանց բոլոր անօրենությունները կտանի դեպի ամայի երկիր. այդպես նրա նոխազը դեպի անապատ կարձակի»։Ըստ մեկ վարկածի, Ազազելը անապատում գամված դևն է, մյուսով՝ Ազազել էին անվանում այն ժայռը, որից ցած էին գլորում նոխազին։ Երբեմն Ազազել են անվանում նաև քավության նոխազ ընտրված այծին։ Նոխազի վրա է դրվում «Իսրայելի որդիների բոլոր անօրենությունների» մեղքը։ Ըստ փիլիսոփա Ռընե Ժիրարի տեսության՝ սակրալ զոհաբերությունը հանրությանը փրկում է համատարած բռնության և վրեժխնդրության վտանգից։ Ուլին անապատ ուղարկելը խորհրդանշում է բոլոր մեղքերից մաքրվելը և հետագայում կատարվելիք մեղքերից խուսափելու համար ապաշխարելը։ Ուլն իր վրա է վերցնում մեղքերը՝ մյուսներին ազատագրելով այդ մեղքերից։

    բաբելոնյան աշտարակաշինություն:

    Նոյի սերունդները, համաշխարհային ջրհեղեղից հետո բազմանալով, Արարատ լեռան կողմերից աստիճանաբար սկսեցին շարժվել դեպի Սենաարի երկիրը (հնում այսպես էին կոչում Միջագետքը): Դա մի ընդարձակ հարթավայր էր, որը ոռոգվում էր Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերով: Նրանք խոսում էին մեկ լեզվով: Քանի որ նրանց մեջ էլ սկսեց զարգանալ մեղքը, հիշելով ջրհեղեղի պատիժը՝ իրենց ապահով չէին զգում: Եվ փոխանակ զղջալով ապավինելու Արարչի ողորմածությանը, նրանք միաբանվելով որոշեցին մի քաղաք կառուցել եւ այնտեղ՝ մինչեւ երկինք հասնող մի բարձր աշտարակ, որի մեջ պատսպարվելով՝ կխուսափեին հնարավոր նոր պատուհասից: Բազում տարիներ նրանք կառուցում էին աշտարակը, բայց այն անավարտ մնաց, քանի որ նրանց նպատակը հաճելի չէր Տիրոջը: Նա չհանդուրժեց այդպիսի ամբարտավանություն եւ խառնեց այդ մարդկանց լեզուները, եւ նրանք դադարեցին հասկանալ միմյանց, որի պատճառով ընդհատվեց աշտարակի կառուցումը:Եվ այդպես, Աստծո կամքով, չիրականացավ այդ խելահեղ ու մեծամիտ ծրագիրը, եւ մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ: Նրանցից էլ առաջացան տարբեր ժողովուրդներ, որոնք առ այսօր խոսում են տարբեր լեզուներով:Այդ քաղաքը կոչվեց Բաբելոն, որ նշանակում է խառնակություն [Ծն. 11.1-9]:Գիտական տվյալները փաստում են, որ աշտարակի չափերն իրոք հսկայական էին. միայն շինանյութը պատրաստելու համար կպահանջվեր մոտ 3 տարի, իսկ կառուցելը կտեւեր առնվազն 22 տարի:

    5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:

    Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

    Սան Մարինո գաճաճ պետության բանտից կալանավորի փախուստը բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:


    6. Կետադրի՛ր նախադասությունները:

    Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
    Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
    Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
    Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
    Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
    Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

    7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

    Բացի աղջիկը (աղջկանից), բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: 
    Սիրահարված եմ ձեր երկրի վրա (երկրին):
    Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով (կարոտից):
    Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը (ծառերին
    Ի՞նչ է նշանակում ընկերությունը (ընկերությանը) դավաճանել:
    Խոսքը վերաբերվում է (վերաբերում է) քեզ ու քո ցանկություններին:
    Ինչպե՞ս ես վերաբերում (վերաբերվում) նրանց:
    Քույրս երրորդ դասարան է (դասարանում է
    Բաժակը ձեռքն էր (ձեռքին էր), որ մտավ:
    Շատ լավ է տիրապետում անգլերենը (անգլերենին):
    Բացի դա (այդ), ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
    Մուգ ակնոցներիդ (ակնոցիդ) պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Оставьте комментарий