Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 23

Թեմա՝ Շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB   աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:

Լարի միջնակետով անցնող շառավիղը

1.Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։

2․Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

Հարցեր և առաջադրանքներ:

1. Ո՞ր պատկերն է կոչվում շրջանագիծ:
Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

2. Ի՞նչ է շրջանագծի շառավիղ, տրամագիծը, լարն ու աղեղը:
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարություն:
Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ:

3․ GEOGEBRAծրագրով գծել շրջանագիծ և տանել նրա շառավիղը, տրամագիծը և լարը:

շառավիղը — AB, BA,
տրամագիծը — EF,FE,
լարը — DC, CD:

4․Գրել լարի միջնակետով անցնող շառավղի հատկությունները:
1. Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։
2. Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

5․ Թվարկել   շրջանագծի բոլոր  տրամագծերը,   շառավիղները և  լարերը:

տրամագծերը — BF, FB, CK, KC,
շառավիղները — AO, OA,
լարերը — BL, LB, DF, FD, LE, EL:

6․Թվարկել ստացված աղեղները:

AC, CA, KM, MK, KP, PK, PM, MP, AK, KA, AP, PA, CM, MC, CP, PC:

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
Երկու անգամ:

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

9․ Հաշվիր CA -ն, եթե CD=8 սմ և ∠AOD=120°

10․ Տրված է՝ MN=7սմ,  ∠ONM=60°։Գտիր՝ KN-ը։

11․ AB հատվածը O կենտրոնով շրջանագծի տրամագիծն է, իսկ AC-ն և BC -ն այդ շրջանագծի հավասար լարեր են։ Գտնել AOC անկյունը։

Рубрика: Անգլերեն 8

Homework

Grammer 2.
Homework — 2/a,c,d,page 33.

a.
1) You’re Canadian, aren’t you?
2) It’s smaller than the USA, isn’t it?
3) It isn’t Vancouver, is it?
4) Cities in the USA are much bigger then that, aren’t they?
5) You’ve been there, haven’t you?
6) Wow. You don’t know much about Canada at all, do you?

c.
1) He’s American, isn’t he?
2) She doesn’t like me, does she?
3) She can come with us, can’t she?
4) They aren’t from Canada, are they?
5) They’re from the USA, aren’t they?
6) Your favorite food is pasta, isn’t it?
7) She won’t be at the party, will she?
8) You don’t know my sister, do you?
9) You’ve been to lately, haven’t you
10) You haven’t got a brother, have you?

d.
1) He saw us, didn’t he?
2) They don’t live here, do they?
3) She likes chocolate, doesn’t she?
4) You can’t come to the party, can you?
5) They went to New York, didn’t they?
6) She goes to your school, doesn’t she?
7) You’ve see that film, haven’t you?
8) She hasn’t done that, has she?

Рубрика: Քիմիա 8

Ինքնաստուգում

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն 

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը
Բանաձևը — Co2:

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։

Երևույթները որի ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը և մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր կոչվում է քիմիական երևույթ:

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։

Տարրի նշանը կազմվում է տարրի Լատինական սկզբնատառով կամ որևէ երկրորդ տառով, եթե տարրերի անունները սկսվում են նույն տառով։

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։

2-րդ հարկում 6-րդ բնակարանում ապրում է ածխածինը:

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

Ա) 0

Բ)+1

Գ)-1

Դ) Z

2)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

  1. Ավոգադրոյի օրենք
  2. բաղադրության հաստատունության օրենք
  3. զանգվածի պահպանման օրենք

3)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

  1. ինդեքս
  2. 2.զանգված
  3. գործակից
  4. հարաբերական մոլեկուլային զանգված

4)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,

  1. Pb+S PbS
  2. 2HgO= 2Hg + O2
  3. 3, CaCOg = CaO + CO,

5)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + ? = 2MgO — 2Mg + O2 = 2MgO:

1. Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O + 484 42

p) CaCO3 → CaO + CO2 — 177 42

q) Fe + O2→ Fe3O4 +1117 42

n) HgO Hg + O2 — 182 42

1. Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

Օրինակ.՝
Լուցկու այրում,
Մագնեզիումի այրումը:

2. Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

օրինակներ՝.
Կաթի թթվելը,
Հացի բորբոսնելը,
Ձվի նեխելը:

3. Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:

կջ — ներով,
կկալ — ներով:

4. Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
  2. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
  3. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
  4. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա)…….. լար բ) ………. պատառաքաղ գ) ………… գնդակ դ) …….. բաժակ ե) ………. քանոն զ) ……….. սեղան
  5. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:
  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  2. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

3. Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։

4. Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։

5.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները.

ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։

Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 22

Թեմա՝ Բուրգ

Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:

Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

 Բուրգը, կախված  հիմքի  բազմանկյան  կողմերի  թվից, կոչվում  է  եռանկյուն  բուրգ, քառանկյուն  բուրգ,  հնգանկյուն  բուրգ  և  այլն։

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

Բուրգը  նշանակելու համար սկզբում  գրվում է գագաթի տառը, այնուհետև՝ հիմքի բազմանկյան գագաթների տառերը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։
Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:
Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր:

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,
GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13 — ոչ, 2-ի չի բաժանվում,  բ) 16 — այո, 2-ի բաժանվում է,  գ) 19 — ոչ, 2-ի չի բաժանվում։     Պատասխանը հիմնավորել։

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ — այո, 2-ի բաժանվում է,   բ)  9 կող — ոչ 2-ի չի բաժանվում։    Պատասխանը հիմնավորել։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ — 12 անկյուն բուրգ,   բ) 10 գագաթ — 9 անկյուն բուրգ,   գ) 12 կող — 6 անկյուն բուրգ։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է,իսկ կողմնային նիստերըհավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

հիմք + ընդհանուր կողերի գումար
64սմ + 64սմ = 128սմ

Рубрика: Գրականություն 8

Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:

Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործից:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:
  • Եվ ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

Рубрика: Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 26-30, 8-րդ դասարան

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:
ա. մյուս, քո, իրենց, սրանք, դու, դա
բ. իրեն, նույն, այս, դուք, դրանք, մեզ
գ. մենք, ամենքը, նրանց, ոչ ոք, ես, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այդ, ում, նույնքան, ձեզ, սա, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, դա, նրա
գ. բոլորը, այս, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպե՞ս, ու՞մ, համայն, ո՞վ, նա
բ. ինչու՞, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, ինչքա՞ն:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ով, նույն, որտեղ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչքան, որևէ, նրանք, որքանով, որից
գ. ինչպես, նույնպիսի, ինչպիսի, ամեն ոք, քանիսը, դա:

6. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա, նրա մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել:

Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչինչ:

Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում:

Աշխատասիրության վրա ոչ մեկ այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:

7. Ինչքան, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:

8. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չեր խոսում (խոսել), բոլորը լսում էին (լսել) ջութակի նվագը:

Ոչ մեկը չեր հանդգնել (հանդգնել) հակաճառել:

Բոլոր երեխաներին (երեխաներին) նա լավ է վերաբերվում:

Ընկերներին հրավիրել էին (հրավիրել) տոնական ճաշկերույթին:

Ամբողջ քաղաքը (քաղաք) նրա մասին էր խոսում (խոսել):

Ողջը դարձավ (դառնալ) թշնամուն ավար:

Ամեն մեկը վեճը մեկնաբանեց (մեկնաբանել) յուրովի:

9.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ ձեզնից պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի ձեր տանը ապրեց:
Տատս ձեզնից բողոքում է, բայց առանց ձեզ էլ չի դիմանում:

10.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ե՞րբ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե երբ է  ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ինչքա՞ն պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե որտեղ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ով այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ի՞նչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

11.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Բոլորը լսեցին, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ ոք չփորձեց բարձրաձայնել, բոլորը լուռ նայում էին:

Բոլոր ճանապարհները մի տեղ էին տանում :

Ամբողջը լցրեցին եկեղեցու բակը:

Կարծես թե ողջ քաղաքը հրապարակ լցվեց:

Բոլորը քննությունները հանձնեցին մեկ օրում:

12. Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կապտել- կապույտ, ածական
ննջել- նինջ, գոյական
վիճել-
ոչնչանալ-
բուրել-
փափկել-
վախենալ-
կոպտանալ-
անրջել-
հավատալ-
տխրել-
ուղղել-
ապշել-

13. Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Կախարդը նրանց  քար  դարձրեց — քարացրեց:
Տերևները սկսել են ոսկեզօծ դառնալ — ոկեզօծվել:
Նրանց հարաբերությունները  ջերմ են դարձել — ջերմացել են;
Այդ զրույցից էլ  առաջ եկավ — առաջացավ գյուղի անվանումը:
Լույսը բացվեց — Լուսացավ, և նա ճանապարհ ընկավ — ճանապարհվեց:
Նա շատ ուշ եկավ — ուշացավ, ներկաները ցրվել էին:

14. Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:

15.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Մոտենալ, գեղեցկանալ, ծիծաղել, աղքատանալ, կարմրել, ներել, մթնել, երգել, թանկանալ, չքանալ, խնամել, ճաքել, կռվել, ճերմակել, կարոտել, վստահել, շիկնել, նեղանալ:

Ինչ անել — Մոտենալ ծիծաղել ներել երգել խնամել կռվել կարոտել վստահել նեղանալ

Ինչ լինել — գեղեցկանալ աղքատանալ կարմրել մթնել թանկանալ, չքանալ ճաքել ճերմակել շիկնել,

16.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Վերջ, պատերազմ, հույզ, թիվ, հաշիվ, չու, ժպիտ, մահ, վճիռ, տոն, ծաղիկ, սեր, վկա, ծառա, աշակերտ, ընկեր, զանգ, հունձ, խիղճ, սոսինձ, խրատ, քրքիջ, ավել, դող, ընծա:
Վերջանալ, պատերազմել, հուզվել, թվել, հաշվել, չվել, ժպտալ, մահանալ, վճռել, տոնել, ծաղկել, սիրել, վկայել, ծառայել, աշակերտել, ընկերանալ, զանգել, հնձել, խղճալ, սոսնձել, խրատել, քրքջալ, ավլել, դողալ, ընծայել:

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 24

Թեմա՝ Հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը:

Օգտվելով կոտորակի հիմնական հատկությունից՝ ցանկացած երկու    կոտորակները կարելի է բերել ընդհանուր հայտարարի։ Ընդ որում որպես ընդհանուր հայտարար միշտ կարելի է վերցնել տրված կոտորակների հայտարարարների արտադրյալը՝ A/B=AxD/BxD, C/D= CxB/DxB:

Օրինակ 1/x-1 1/ x+1 կոտորակներն ունեն (x-1)(x+1) = x2-1 ընդհնուր հայտարարը, ուստի 1/x-1=1(x+1)/(x-1)(x+1)= x+1/x2-1; 1/x+1= 1(x-1)/(x+1)(x-1)=x-1/x2-1:

Առաջադրանքներ

1.Կոտորակները բերեք ընդհանուր հայտարարի`

ա)x / (x – 2), -1 / (x + 2),
բ)x / (5+x), 3 / (5+x),
գ)-4x / (1 – x), (2 – 7x) / (1 – x),
դ)2x / (3x + 6), 15 / (3x + 6),
ե)15 / (2x – 8), 14 / (2x – 8),
զ)(6 – 2x) / (2x – 10), 5 / (2x – 10):

2.Կոտորակները բերեք ընդհանուր հայտարարի`

ա) x / (3x – x^2), 4x / (3x – x^2)
բ) (x^2 – 4) / (2x^2 – 8 + x^3 – 4x), (x^2 + x – 2) / (2x^2 – 8 + x^3 – 4x)
գ)4.5 / (6 + 9x), 5x / (9x + 6)
դ) (5x^3 – 45x) / (3x^2 – 27 – x^3 + 9x), (6 – 2x) / (3x^2 – 27 – x^3 + 9x)

3.Կոտորակները բերեք ընդհանուր հայտարարի`

ա)(3x^2 + 12x) / ((4x + x^2)(3x + 12)), (16x + 4x) / ((4x + x^2)(3x + 12))
բ) (130x + 26x^2) / ((25 – x^2) 10 + 2x)), (25x – 25 – x^3 + x^2) / ((25 – x^2) 10 + 2x))
գ) (x – 3) / (4 – x^2), -5 / (4 – x^2)
դ) 2 / (x^2 – 9), 1 + x / (x^2 – 9)

Рубрика: Աշխարագրություն 8

Հարավ-արևմտյան Ասիա

Դասի հղումը

Այլ հղումներ 1 2

  1. Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավարևմտյան Ասիան գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի և Պարսից ծոցերի միջև։ Տարածաշրջանն ընդգրկում է Փոքրասիական Արաբական թերակղզինները, Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը։ 

  1. Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները

Հարավարևմտյան Ասիայի երկրների մեծ մասի տնտեսական զարգացումը գլխավորապես հենվում է գյուղատնտեսության հանքային ռեսուրսների օգտագործման վրա։ Այնտեղ տարբեր է նրանց տնտեսավարման ձևերը։ Պարսից ծոցի երկրներում տնտեսությունը մեծապես կախված է նավթի և գազի հանույթից։ Տնտեսության զարգացման ուրույն ուղիները Իրանը և Թուրքիան են։ 

  1. Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը

Բնակչության սեռային կազմում գերակշռում են տղամարդիկ։ Բացառություն են կազմում Հարավային Կովկասի երեք երկրները՝Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում տղամարդկանց գերակշռությունը նկատվում է Քաթարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։

  1. Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում

Հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհ է արտահանում նավթ, գազ, օգտակար հանածոներ, բուսաբուծական և անասնապահական արտադրանքներ, գործվածքներ և տնային արտադրանքներ։ Հարավ-արևմտյան Ասիան ունի շատ կապեր այլ երկրների միջև։ Հարավ-արևմտյան Ասիան հարուստ է նավթով, գազով, ջրային ավազաններով և իր մեծ դերն է կատարում ամբողջ աշխարհում։

Рубрика: Без рубрики

Գործնական աշխատանք

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

   1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
Ճիշտ

3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

   1.Հունգարիա                                          ա. Պրահա

   2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

   3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

   4.Չեխիա                                                  դ.Մինսկ

1.բ․
2.գ․
3.դ․
4.ա․

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Չեխիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ
3) մակընթացային էլեկտրակայաններ
4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան
2) Գերմանիան
3) Մեծ Բրիտանիան
4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար

1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա
2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն
3.Բեռն, Բրյուսել, Փարիզ
4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:

2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:

4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մետաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 23.

Թեմա՝ Հանրահաշվական կոտորակներ

Հարցեր և առաջադրանքներ
1.Գրեք հանրահաշվական կոտորակներիի օրինակներ։

x/4,
(a+b)/4:

2.Գրեք  անկրճատելի, անկանոն, կանոնավոր կոտորակների օրինակներ։

3.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն հնարավոր լինի կրճատել։

4.Գրեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որը հնարավոր չլինի կրճատել։

5.Կազմեք այնպիսի հանրահաշվական կոտորակ, որն կրճատվի
ա) 2-ով
բ) a-ով
գ) ab-ով
դ) 2a^3b-ով

6.Կոտորկաները դարձրեք 36x^2 հայտարարով․

7.Կոտորկաները դարձրեք 20x^2y հայտարարով․

8.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով․

9.Կոտորկաները դարձրեք նույն հայտարարով

10. Կրճատեք կոտորակը