Рубрика: Քիմիա 8

Ապրիլի 29-ից մայիսի 3

Նոր թեմա՝ Ջրի քիմիական հատկությունները

Էջ՝ 166-167

Նոր թեմա՝ Ջուրը՝ որպես լուծիչ։ Լուծույթներ։

Էջ՝ 168-171

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°Cտաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։

Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ 

Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:

yay-5293716-digital.jpg

Լուծույթները և դրանց կոնցենտրացիաները

Реклама

Լուծույթն այն համասեռ համակարգն է, որը բաղկացած է լուծիչից, լուծված նյութից և դրանց փոխազդեցության արգասիքներից:

image153.jpg

Ջուրը համընդհանուր լուծիչ է: 

analiz-vody.jpg

Ըստ ջրում լուծվելու հատկության նյութերը լինում են՝ լավ լուծվող, քիչ լուծվող և գործնականում չլուծվող:

  • Եթե լուծույթը պարունակում է առավելագույն քանակով լուծված նյութ, ապա կոչվում է հագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի քիչ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է չհագեցած:
  • Եթե լուծույթը պարունակում է ավելի շատ լուծված նյութ, քան համապատասխանում է հագեցած լուծույթին, ապա կոչվում է գերհագեցած:

Լուծելիությունը նյութի առավելագույն զանգվածն է (գ), որը կարող է լուծվել 100 գ ջրում՝ տվյալ ջերմաստիճանի պայմաններում. 

Լ=m(լ.ն.)։ m(ջուր)⋅100

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

ա) ցանկացած նյութի դեպքում

բ) ջուր նյութի դեպքում

  1. Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

ա) մնում է անփոփոխ

բ) փոքրանում է աննշան չափով

գ) մեծանում է

դ) փոքրանում է զգալի չափով

  1. Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:

  1. Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի ենթարկվում:

  1. Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

ա) նյութաքանակները

բ) ծավալները 4°C-ում

  1. Որքա՞ն է մոլեկուլների թիվը 2 լ ջրում (p= 1գ/մլ։
  1. Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:
  2. Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար:
Рубрика: Քիմիա 8

Մարտ ամսվա քիմիայի ֆլեշմոբ

1)Հեղուկները լողում են և սուզվում

Հեղուկները նույնպես կարող են մնալ ջրի երեսին կամ իջնել ներքև։ Դա կախված է խտություն կոչվող մեծությունից: Փոքր խտությամբ նյութը ավելի քիչ կշիռ ունի, քան նույն ծավալով ավելի մեծ խտությամբ մեկ այլ նյութ։ Որևէ առարկա կամ հեղուկ կմնա իրենից ավելի մեծ խտություն ունեցող հեղուկի մեկերևույթին:

Անհրաժեշտ են ՝ գունավոր ջուր, օշարակ, բուսայուղ, լողալու համար առարկաների խումբ, մեծ տարա։

1) Զգուշությամբ օշարակը լցրո՛ւ տարայի մեջ մեկ քառորդ չափով: Ավելի հեշտ կլցնես՝ օգտագործելով գդալի հակառակ կողմը:

2)Դանդաղորեն տարայի մեջ լցրո՛ւ նույնչափ բուսայուղ, այնուհետև ավելացրու նույնչափ գու- նավորված ջուր:

3)Երեք տեսակի հեղուկները բաժանվում են առանձին շերտերի և լողում մեկը մյուսի վրա։ Այժմ ավելացրո՛ւ լողալու համար նախատեսված առարկաները։

2)Հեղուկները խառնվու՞մ են , թե ոչ

Որոշ հեղուկներ հեշտ է գունավորել, մյուսները՝ ոչ։ Տե՛ս, թե ինչպես է բուսայուղը «դիմադրում», երբ փորձում ես երանգավորել սննդի գունանյութով։ Սա նշանակում է՝ բուսայուղը չի թողնում, որ գունանյութը խառնվի իրեն։ Պարզի՛ր, թե ինչ է կատարվում գունանյութի հետ, երբ խառնվում է ջրին։

Անհրաժեշտ են՝ սննդային գունանյութ, հեղուկաչափ, գդալ, կաթոցիկ, ջուր, բուսայուղ։

1)Հեղուկաչափի մեջ լցրո՛ւ ջուր և մի փոքր բուսայուղ ավելացրո՛ւ: Երկու առանձին շերտեր են առաջանում, քանի որ բուսայուղն ու ջուրը չեն խառնվում:

2)Զգուշորեն մի քանի կաթիլ գունանյութ ավելացրո՛ւ հեղուկաչափի մեջ: Կաթիլները լողում են բուսայուղի մեջ:

3)Գդալով փորձի՛ր կաթիլները հրել ջրի մեջ։ Ջրում հայտնվելուն պես ի՞նչ է կատարվում հեղուկները խառնվո՞ւմ են,թե՞ ոչ։

3)Պայքարի’ր կրակի դեմ

Վառի՛ր մի մոմ և առանց փչելու կամ բոցին դիպչելու, ասես հրաշքով, հանգցրո՛ւ: Սա հնարավոր է, որովհետև իրերն այրվում են, երբ թթվածին են ստանում օդից։ Ընդհատի՛ր թթվածնի մատակարարումը, և կրակը կմարի:

Անհրաժեշտ են՝ լուցկի, մոմ, քացախ, գդալ, ապակե աման, պլաստիլին, սոդա։

1)Պլաստիլինի օգնությամբ ամրացրո՛ւ մոմը ամանի հատակին:

2)Սոդան լցրո՛ւ մոմի շուրջը:

3) Մեծերից մեկի օգնությամբ վառի՛ր մոմը լուցկիով:

4) Ավելացրո՛ւ մի քիչ քացախ։ Սոդան սկսում է փրփրել։

5)Հանգիստ սպասի՛ր։ Հանկարծ չգիտես ինչու, կրակը մարում է:

6)Փորձի՛ր նորից վառել մոմը։ Դա անհնարին է:

Ի՞ նչ է կատարվում փորձի ընթացքում։

Քացախը և սոդան ին՞չ խոչընդոտ են առաջացնում։

4)<Ջերմուկ>

«Ջերմուկ» հանքային ջրում լուծված աղերի գումարային պարունակությունը (ընդհանուր հանքայնացումը) հավասար է 4,1 գ/դմ3 ։

Քանի՞ գրամ լուծված աղեր են պարունակում 200մլ տարողությամբ մեկ բաժակ < Ջերմուկում>։

Рубрика: Քիմիա 8

Փետրվարի 26-ից մարտի 1

Սովորել ՝ Մետաղների օքսիդներ՝ հիմնային օքսիդներ ։ Հիմքեր։

Էջ՝ 105-107

Մետաղների օքսիդներում թթվածին տարրի ատոմը (ատոմները) միացած է մետաղ տարրի ատոմի (ատոմների) հետ:

Օրինակ՝ CuO,MgO,ZnO,Na2O,Cr2O3 և այլն:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

Մետաղների օքսիդները, որոնց համապատասխանում են հիմքեր, անվանում են հիմնային օքսիդներ:

Օրինակ՝  CuO→Cu(OH)2,Na2O→NaOH,MgO→Mg(OH)2 և այլն:

Եթե մետաղը տարբեր օքսիդացման աստիճան է դրսևորում, ապա որպես կանոն ցածրագույն օքսիդացման աստիճաներին են համապատասխանում հիմնային օքսիդներ:

Օրինակ՝ քրոմը առաջացնում է երեք օքսիդ՝ Cr+2O,Cr+32O3,և Cr+6O3,, որոնցից միայն Cr+2O է հիմնային օքսիդ:

Պարբերական համակարգի I Ա և II Ա  (բացի բերիլիումից և մագնեզիումից) մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով համապատասխան լուծելի հիմքեր:

Օրինակ՝  Na2O+H2O=2NaOHCaO+H2O=Ca(OH)2

Реклама

about:blank

Հիմքերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմներից և մեկ կամ մի քանի հիդրոքսոներից՝   0Hխմբից:

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մետաղների օքսիդներն են ջրում լուծելի: Թվարկե՛ք այդ մետաղները:
  2. Որո՞նք են կոչվում հիմնային օքսիդներ: Բերե՛ք հինգ օրինակ:
  3. Գրե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխանող հիդրօքսիդների բանաձևներն ու անունները Li2Օ, CaO, MgO,
  4. Ներկայացրեք լիթիումի, նատրիումի, մագնեզիումի, բարիումի, ցինկի, պղնձի(II) և երկաթի (III) հիդրօքսիդների բանաձևերը:

5)Ո՞ր ինդիկատորի գույնն է նույնը և ջրում, և՛ ալկալու լուծույթում։

Առաջադրանք

Թթվածնի հատկությունների ուսումնասիրությունը

Ծանոթացեք հավաքած գազի հատկություններին: Այնգույն և հոտ ունի՞։

Ո՞րն է թեթև թթվածինը, թե՞ օդը: Թթվածնով անոթի մեջ մտցրեք առկայծող մարխը: Ի՞նչ է նկատվում:

Առաջադրանքներ

Նկարեք սարքը ձեր տետրերում.

  • կազմեք կալիումի պերմանգանատի քայքայման ռեակցիայի հավասարումը,

գրեք թթվածնում ածխի այրման ռեակցիայի հավասարումը,

  • գրանցե՛ք ձեր դիտարկումները:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1)Ո՞րն է գազի հավաքման ձեր օգտագործած եղանակը:

  1. Կարելի՞ է թթվածինը հավաքել ջրի տակ ըստ հետևյալ սարքի.
Рубрика: Քիմիա 8

Նոր փորձ ՝ Մետաղների փոխազդեցությունը թթուների հետ

Մետաղների փոխազդեցությունը թթուների հետ

Մետաղներից սովորաբար վերցնում են ցինկը, թթուներից` ծծմբական կամ քլորաջրածնական (աղաթթու) թթուները:

Ցինկի (Zn) վրա նոսր թթու ավելացնելիս ընթանում է քիմիական ռեակցիա, և անջատվում է անգույն գազ.

Zn + 2HCl =ZnCl 2 +H 2 գազ

Այսպիսով՝ ռեակցիայի հետևանքով ստացվում է նոր պարզ նյութջրածին (H2) և նոր յոր բարդ նյութ ցինկի քլորիդ (ZnCl 2 )։

Ջրածինը հայտաբերելու նպատակով՝ այրվող լուցկու հատիկը կամ մարխը մոտեցնում են ջրածնով փորձանոթի բերանին: Եթե ջրածինը մաքուր է, ապա լսվում է բնորոշ ձայն` փըհ-փըհ: Իսկ եթե ջրածինը խառնված է օդի թթվա վածնին, ապա լսվում է հաչոցի նմանվող սուր ձայն:

Рубрика: Քիմիա 8

Նոր փորձ՝ Շաքարի ածխացումը

Հախճապակե սանդում տրորել 50 գ սախարոզ (մինչև փոշի վիճակ), տեղափոխել գլանի մեջ, ավելացնել 5 մլ ջուր և լավ խառնել ապակե ձողով մինչև համասեռ խյուսի ստացվելը: Գլանի մեջ ավելացնել 25 մլ խիտ ծծմբական թթու և նորից խառնել մինչև մարմնագույն երանգի առաջացումը, որից հետո ապակե ձողը ուղղահայաց պահել գլանի կենտրոնում: Մոտ 1-2 րոպե անց գլանի խառնուրդը սկսում է մգանալ, ուռչել ու ծավալուն, փափուկ զանգվածի ձևով դուրս սողալ գլանից։

Ի՞նչ է տեղի ունենում:

Реклама

about:blank

Ներկայացված փորձում ծծմբական թթուն կատարում է երկակի դեր: Այն, որպես խոնավության կլանիչ, նախ ջրազրկում է սախարոզի փոշին՝ վերածելով ածխի.

C 12 H 22 O 11 ->H 2 SO 4 ->12C + 11H20

Այնուհետև ծծմբական թթուն փոխազդում է ածխի հետ.

C + 2H2SO4= CO2 + 2SO2+ 2H20

Ստացված գազային CO2-ը և SO2-ըն, ինչպես նաև ջրային գոլորշին, ուռեցնում են ռեակցիոն խառնուրդի թանձր զանգվածը, դարձնում ծակոտկեն և գազերի ճնշմամբ դուրս են մղում գլանից:

Պետք է նշել, որ ռեակցիան ընթանում է ջերմության անջատումով, ինչը երևում է գլանի բավականին տաքացումից և ջրի ինտենսիվ գոլորշացումից:

Рубрика: Քիմիա 8

Նոր փորձ՝ Մուգ վարդագույն լուծույթի անգունացումը

Լաբորտոր փորձ ՝

Մուգ վարդագույն լուծույթի անգունացումը

Բաժակը լցնել կալիումի պերմանգանատի նոսր լուծույթ, թթվեցնել մի քանի կաթիլ նոսր ծծմբական թթվով: Ապակե ձողիկով խառնելով՝ ավելացնել ջրածնի պերօքսիդի լուծույթ:

Մուգ վարդագույն լուծույթը՝ անգունանում է, և անջատվում են գազի պղպջակներ ։

Այս փորձում ջրածնի պերօքսիդը վերականգնիչ է, իսկ կալիումի պեր- մանգանատը՝ օքսիդիչ: Անջատվող գազը թթվածինն է.

2KMnO4 + 5H₂O₂ + 3H2SO4 = 2MnSO4 +502 + 8H2O + K₂SO₄