Рубрика: Հայոց լեզու 7

Վերաբերականներ, 24.05

Վերաբերականները  այն բառերն են, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ: Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ:

    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։

    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Անահիտը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Նրա մայրը, իմիջիայլոց, լավ խոհարար է:
Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ նրա խոսքերն ես կրկնում դու:

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։

Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։
Հաստատական վերաբերականներ։
Գնահատողական վերաբերականներ

հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած:
գնահատողական-դժբախտաբար, ցավոք:
ժխտական— ո՛չ, չէ՛:
սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ:
երկբայական— գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե:
սահմանափակման-միայն, մի՞թե, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե:
կամային-հապա, մի:
զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ:
ցուցական-ահավասիկ, ահա:
զգացական-երանի:

2. Կազմել նախադասություններ` գործածելով անպատճառ, գոնե, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, հենց, միմիայն վերաբերականները:

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:Հաստատական վերաբերականներ։Գնահատողական վերաբերականներ

Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, գեթ, տարաբախտաբար, անշուշտ, ցավոք, անտարակույս, կարծես:

Իհարկե — անկասկած — անշուշտ — անտարակույս,

հիրավի — իրավամբ,

դժբախտաբար — տարաբախտաբար,

լոկ — միայն,

ասես — կարծես:

Рубрика: Հայոց լեզու 7

Հոմանիշներ, գործնական աշխատանք

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Սարսափ — երկյուղ,
ծուղակ — թակարդ,
պաղատանք — աղերսանք,
ընչազրկություն — չքավորություն,
գրավչանք — հրապուրանք:

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ — համբավ,
առաջաբան — ներածություն,
ավար — թալան,
հարգանք — պատկառանք,
երազանք — տենչանք:

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Աչալուրջ — ուշադիր,
համեստ — պարկեշտ,
ջանասեր — եռանդուն,
տրտում — թախծոտ,
թանձր — խիտ:

2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Գիտակ — լավատեղյակ,
թույլ — տկար,
թերահավատ — կասկածամիտ,
հնազանդ — հեզ,
շողոքորթ — կեղծավոր:

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել — արատավորել,
ըմբոստանալ — ընդվզել,
փառաբանել — դրվատել,
վատաբանել — փնովել,
խաղաղվել — հանդարտվել:

2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Մարել — շիջել,
հավաքել-ժողովել,
շահագործել — ճնշել,
բողոքել — տրտնջալ,
վառել — հրկիզել:

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն — պատերազմ,
կորուստ — ձեռքբերում,
բերկրանք — թախիծ,
ձեղնահարկ — ներքնահարկ,
ըմբոստություն — հնազանդություն:

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ — թեթևամիտ,
անագի — պոչավոր,
համեստ — սանձարձակ,
կայուն — անհաստատ,
լի — դատարկ:

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել — ժամանել,
հօդս ցնդել — հայտնվել,
ատել — երկրպագել,
կատաղել — հանդարտվել,
մերժել — հաստատել:

Рубрика: Հայոց լեզու 7

Ձայնարկություն

Ձայնարկություններ կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են զգացմունք, կոչ, նմանաձայնություն:
Ձայնարկությունները նախադասության անդամ չեն լինում և որևէ հարցի չեն պատասխանում:
Ձայնարկությունները բաժանվում  են երեք խմբի:

Զգացական ձայնարկություններ, արտահայտում են վիշտ, ցավ, կարեկցանք, զայրույթ, դժգոհություն, վախ, զարմանք, ուրախություն, հիացմունք, ձանձրույթ, տհաճություն: Դրանք են՝ ա՜խ, ա՜հ, ամա՜ն, ա՜յ, բա՜, է՜, է՜հ, ըհը՜, հա՜, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վա՜յ, վու՜յ, վու՜շ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, օխա՜յ, օ՜հ, պահո՜,  օ՜ֆ, ֆու՜ և այլն:

Կոչական ձայնարկություններ, արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հորդոր, նախատինք, արգելք: Դրանք են՝ ա՛յ, է՛յ, էհե՛յ, ծո՛, հո՛, հարա՛յ, հե՛յ, հո՛պ, տո՛, փը՛խկ, փը՛շտ և այլն:

Նմանաձայնական ձայնարկություններ, արտահայտում են բնության մեջ և կյանքում հանդիպող ձայները: Դրանք են՝ բը՜զզ, թը՜խկ, թը՜շշ, խը՜շշ, ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղու, հա՛ֆ-հա՛ֆ, միաու՜, չը՛խկ և այլն:

   Առաջադրանքներ:

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեք ձայնարկություն:

Մի՞թե, օխա՜յ, հա՜յ, ե՞րբ, տը՜զզ, չէ՛

է՛հ, որքա՜ն, ծո՛, ո՛չ, խը՜շշ, չէ՞ որ

այնպե՜ս, պահո՜, այո, չու՛, չլինի՞ թե, բը՜ռռ: 

2.Գրիր այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:

Չրխկալ — չըխկ,
ծվծվալ — ծի՛վ-ծի՛վ,
կռկռոց — կը՜ռ,
վայել — վա՜յ,
թշթշոց — թը՜շշ,
ծլնգոց — ծը՜լնգ,
թրխկոց — թը՜խկ,
տզզոց — տը՜զզ,
թխկոց — թը՜խկ,
բզզալ — բը՜զզ,
շրխկան — շը՜խկ:

3. Բառաշարքում առանձնացրու զգացական, կոչական և նմանաձայնական կոչականները:

Ղա՜-ղա՜, հե՜յ, ու՜հ, կը՜ռ, փը՜խկ, ջու՜-ջու՜, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, բը՜զզ, ըհը՜, ուռա՜, օ՜յ, հո՛պ, տո՛,խը՜շշ, հա՜յ, տը՜զզ, յա՜, ա՛յ:

զգացական — ու՜հ, հարա՜յ, օ՜հ, վու՜յ, ու՜ֆ, ա՜խ, ուռա՜, օ՜յ, ա՛յ:
կոչական — հե՜յ, փը՜խկ, ըհը՜,  հո՛պ, տո՛,  հա՜յ, յա՜:
նմանաձայնական — Ղա՜-ղա՜, կը՜ռ, ջու՜-ջու՜, բը՜զզ, խը՜շշ, տը՜զզ:

4. Դարձվածաբանական բառարանից վա՜յ, ա՜խ, հարա՜յ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:

Рубрика: Հայոց լեզու 7

Շաղկապ, գործնական աշխատանքներ

1.Կետերի փոխարեն դիր բառեր, որոնք կկապվեն կրկնադիր շաղկապներով:
Թանձր մառախուղի մեջ չէին երևում ո ՛չ ճանապարն ո՛չ ծառերը:
Ու միանգամից լռեցին թե ՛ մարդիկ թե՛ թռչուններն:
Նրան մերժում էին ամենքը՝ և՛ ընտանիքն և՛ ընկերներն:

2.Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի, կամ…կամ:

Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա, որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ, որպեսզի մատիս դարման անի:
Ոչ կտամ կով, ոչ կհագնեմ մով:
Մին մի տա, որ երկու չուզի:

3.Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչ ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր` ընտանիքում  խաղաղություն էր տիրում:

   4. Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես, թե ինչ պատահեց հորս:
Նա գիտե, թե ինչ է պատերազմը:
Նա մտածում էր, որ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Ասում են, թե նրա ջուրն ինքնահոս է:
Նա հեռադիտակով տեսել էր, որ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Այս էլ քանի օր է, ինչ գրասենյակից դուրս չի եկել:
Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:

5. Ուղղեք կետադրական սխալները:

Նրան թվում էր, մահը վրա է հասնում — Նրան թվում էր` մահը վրա է հասնում:

Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են, ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել — Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են` ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:

Թվում էր` թե դժգոհ են մեկմեկուց — Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:

Նա մտածում է, այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը — Նա մտածում է` այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Рубрика: Հայոց լեզու 7

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 2.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ընկերներով որոշել ենք վաղը գնանք արշավի, եթե նույնիսկ եղանակը լինի անձրևային:

Ես շուտ եմ արթնանում, որպեսզի դասերից հանկարծ չուշանամ:

Ես սիրում եմ Հայաստան աշխարհը, որովհետև այն իմ հայրենիքն է:

Մայրիկիս հետ որոշեցինք գնալ թանգարան, սակայն այն արդեն փակ էր:

Դասամիջոցին տղաներով որոշեցինք ֆուտբոլ խաղալ, իսկ աղջիկները մնացին դասասենյակում:

Հայրիկս գնաց աշխատանքի և վերադարձավ ուշ երեկոյան:

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին,  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային,  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց, նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: 
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը,  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակ, փոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:
Ալեզարդ — ճերմակահեր,
գագաթ —
կատար,
վիթխարի —
մեծ,
ազդ —
հայտարարություն,
կռնատ —
թևատ,
անվախ —
քաջ:

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:
Արեգակ — արփի,
Կապույտ — լուրթ,
թագուհի — դշխուհի,
բացատ — բացատ,
տարաժամ — ժամանց,
ուշ — վերջալույս:

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հայտնի Առևտրական  մահացել էր Հնդկաստանում: Օրիորդին ամուսնացնելուց հետո նա, իր ունեցվածքը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ վաքր քրոջն է սիրում: Ուստի Միաձայն պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
անկանխակալ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը երբեք էլ չի Հանգուցյալ. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես ամբողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանաի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական աշխատանք, 03.05

1.Ուղղիր ընդգծված կապական կառույցները:

Հետս այդպես մի՛ խոսիր։

Մենք հույս ենք դնում միայն մեզ։

Ի՞նչ եղանակ է այդտեղ։

Քեզանից քչերը կան։

Ինձ նույնը չէ։

Այդպես չենք կարող։

Մեր համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն

Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է ու ցանկալի ջերմություն։ Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
Տեքստից դուրս գրել հինգ վերացական գոյական, հինգ ածական, հինգ մակբայ, հինգ կապ:

Վերացական գոյական — գեղեցկություն, պայծառություն, թախիծ, հմայք, ջերմություն:
Ածական — նախշազարդ, ոսկեզօծ, գունագեղ, անձրևաբեր, մեղմօրոր:
Մակբայ — զարմանալիորեն, հանդարտորեն, քնքշաբար, հարավ, երկնքում:
Կապ — պես, դեպի, արդեն, վրա, մեջ:

3.Խիճկարճ,  ծածկկարգ,մարգմատ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:

Рубрика: Հայոց լեզու 7

Կապեր, 02.05

Կապեր կոչվում են այն բառերը, որոնք բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝

  1. Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
  2. Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
  3. Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։

Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։

Առաջադրանքներ:

1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:

Ընդդեմ — ըննդեմ բողոքի, ըննդեմ թշնամու:
առանց — առանց ընկերոջ, առանց գործիքի:
նման — հայրենիքի նման, հերոսի նմամ:
շնորհիվ — շնորհիվ ընկերների, շնորհիվ եղբոր:
ըստ — ըստ հեղինակի, հանուն լրագրողի:
հանուն — հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ:
մինչ — մինչ ժողովը, մինչ հանդիպումը:
նկատմամբ — երեղայի նկատմամբ, գրքի նկատմամբ:
վրա — սեղանի վրա, տետրի վրա:
համաձայն — համաձայն օրենքի, համաձայն գրության:

2.Փակագծերում տրված բառերից ընտրեք տվյալ նախադասությանը համապատասխանողը:

Հրացաններ որոտացին, և շողացին սրեր, ամպերի (փոխարեն, փոխանակ) քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը:
Գործը սկսելուց առաջ պետք է մի քանի օր ծանոթանամ (նյութերին, նյութերի հետ):
Եղանակային անբարենպաստ պայմանների  (հետևանքով, շնորհիվ) այս տարի պտղատու այգիները բերք չտվեցին:
Դպրոցականների կյանքի անվտանգությունն ապահովելու (կապակցությամբ, համար) կառուցվեց ստորգետնյա անցում:
Ամեն ինչ հասկացա՝ բացառությամբ Ձեր ասած վերջին (նախադասությունից, նախադասության):


3.Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:

Ի դեմս, պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև, բացի, :
նախադրություններն — Ի դեմս, հանուն, հանձին, բացառությամբ, չնայած, որպես, բացի, հօգուտ, հանդերձ, դեպի:
ետադրությունները — պես, նկատմամբ, առթիվ, մինչև, վերաբերյալ, նման, հեռու, ներքո:

4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։

Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։

Рубрика: Հայոց լեզու 7

Մակբայ, գործնական աշխատանք, 28.04

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար — աստիճանաբար,  հերոսաբար:
(ա)պես — նմանապես, խորապես:
-(ա)վարի — մարդավարի,
-իվ — խստիվ, լրիվ:
-ովին — գլխովին,
-որեն — մեղմորեն, արագորեն:
-ուստ -վերուստ,  ներքուստ:

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր — հայրաբար,
վարպետ —
վարպետորեն,
վերջ —
վերջապես,
հոգի —
հոգեպես,
խումբ —
խմբովի
ազգ —
ազգուհի,
նյութ —
նյութապես,
գլուխ —
գլուխ-գլխի,
բարեկամ —
բարեկամաբար,
ընկեր —
ընկերական,
դիվանագետ —
դիվանագիտորեն,
գլխովին —
գլխով,
աստիճան —
աստիճանաբար,
գաղափար —
գաղափարապես:

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Հանկարծակի —
հանկարծակի հեռանալ,
գյուղեգյուղ —
գյուղեգյուղ գնակ,
դեսուդեն —
դեսուդեն ընկնել,
լրջորեն —
լրջորեն հետևել,
մեն-մենակ —
մեն-մենակ մնալ,
միաձայն —
միաձայն երգել,
ամբողջովին —
ամբողջովին ավարտել,
տարեցտարի —
տարեցտարի հարստանալ,
անմիջապես —
անմիջապես ընկալել,
ագահաբար —
ագահաբար ուտել,
հաճախակի —
հաճախակի օղափոխել,
խումբ-խումբ —
խումբ-խումբ մրցել,
արագ-արագ —
արագ-արագ պատրաստել,
վերջիվերջո —
վերջիվերջո հաղթել,
հոտնկայս —
հոտնկայս ծափահարել,
ներքուստ —
ներքուստ տխրել,
նյութապես —
նյութապես սննկանալ:

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
ծանր — ծանրակշիռ,
քնքուշ —
քնքշորեն,
չար —
չարաբար,
համեստ —
համեստաբար,
շքեղ —
շքեղազարդ,
դաժան —
դաժանաբար,
վայրագ —
վայրագորեն,
մեղմ —
մեղմորեն,
խիզախ —
խիզախաբար,
քաջ —
քաջաբար,
կատաղի —
կատաղորեն,
վեհ —
վեհորեն,
անշեղ —
անշեղորեն,
խոնարհ —
խոնարհաբար,
մարդկային —
մարդկայնորեն,
լուրջ —
լրջորեն,
ագահ —
ագահաբար:

Рубрика: Հայոց լեզու 7

Մակբայ, 26.04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Վերջերս — բամանակի մակբայ,

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մինչև հիմա — ժամանակ մակբայ,

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:
Մոտ ժամանակներս — ժամանակի մակբայ,

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Ուր որ է — ժամանակի մակբայ,

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
Այսօր -ժամանակի մակբայ,

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:
Դանդաժ — ձևի մակբայ,

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Զույգ-զույգ — ձևի մակբայ,

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Կամաց-կամաց — ձևի մակբայ,

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:
Շատ դժվար — ձևի մակբայ,

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:
Հոտնկայս — ձևի մակբայ,

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:
Ցած ընկավ — տեղի մակբայ,

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:
Գյուղեգյուղ — տեղի մակբայ,

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:
Դեսուդեն — տեղի մակբայ,

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:
Տեղ-տեղ — տեղի մակբայ,

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:
Դռնեդուռ — տեղի մակբայ,

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:
Ամբողջովին — չափի մակբայ,

Նա հաճախ է դասից բացակայում:
Հաճախ — չափի մակբայ,

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:
Իսպառ-չափի մակբայ,

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:
Գրեթե — չափի մակբայ,

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
Ամենևին — չափի մակբայ:

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար — հորոսաբար,

Աստիճանաբար — հետզհետե,

Օրեցօր —
օր օրի,

Խորապես — մեծ ցավով,

Շարունակ — աընդհատ,

Հավիտյան — միշտ,

Սրտանց — ի սրտե,

Գյուղեգյուղ — գյուղից գյուղ,

Լռելյայն — անձայն,

Բերնեբերան — լոփ-լեցուն,

Արագ-արագ — շտապ,

Վերջնականապես — վերջնական,

Հոտնկայս — ոտքի կանգնած: