Рубрика: Հանրահաշիվ7

Պարապմունք 40.

Թեմա՝ Խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ
Աշխատանք դասագրքից.
համարներ  348-352, էջ՝ 100

348.
ա)x
8x
8x-x=28
7x=28
x=28:7
x=4
8×4=32(հայր)

բ)
x
6x
6x-x=25
5x=25
x=25:5
x=5
5×6=30(մայր)


349.
4x=2x+10
4x-2x=10
2x=10
x=10:2
x=5(կատու)

350.
6x+5(10-x)=56
6x+50-5x=56
6x-5x=56-50
x=6 (շուն)
10-6=4(կատու)

351.
ա)2x+4(19-x)=46
2x+76-4x=46
2x-4x=46-76
-2x=-30
-x=-30:2
-x=-15
x=15(հավ)
19-15=4(ոչխար)

բ)
2x+4(30-x)=74
2x+120-4x=74
2x-4x=74-120
-2x=-46
-x=-46
-x=-46:2
-x=-23
x=23(հավ)
30-23=7(ոչխար)

352.
3x+4(15-x)=53
3x+60-4x=53
-x=53-60
-x=-7
x=7(եռանկ․)
15-7=8(քառանկ․)

Рубрика: Հանրահաշիվ7

Պարապմունք 41.

Փետրվար ամսվա ամփոփում։
Նախագիծ (մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում)

1. Բերեք գծային հավասարման հինգ  օրինակ, նշեք յուրաքանչյուր հավասարման արմատը։
x + 4 = 23, x = 19
x + 25 = 108, x = 83
23 + x = 34, x = 9
x + 32 + 47, x = 15
23 + x +87, x = 64
2. Հորինիր խնդիր, լուծիր խնդիրը կազմելով հավասարում։


3.  -3x+15=0 հավասարման մեջ նշիր ազատ անդամը, անհայտ թվի գործակիցը։

Անհայտ — x
Անհայտ թվի գործակիցը-15

4. Լուծիր մեկ անհայտով առաջին աստիճանի հետևյալ հավասարումները՝
2x=14
14 : 2
x = 7

2x=15
15 : 2
x = 7,5

-2x=0
x=0:(-2)
x = 9

-2x=-18
-18 : (-2)
x = 9


5. Lուծիր հավասարումը
2x+15=x+16
12(x-3)=36
7x=½
-13x+50-10x=-25(x-10)
-13x-10x=-25x+250-50
-23x+25x=200
2x=200
x=100

6. Լուծիր խնդիրը կազմելով գծային հավասարում․
Հայրը 50 տարեկան է, որդին՝ 20: Քանի՞ տարի առաջ հայրը երեք անգամ մեծ էր որդուց։

Լուծում;
50 — 20 = 30
30 : 2 = 15
15 x 3 = 45
x= 15 տղան
3×15=45 հայրը
Լրացուցիչ աշխատանք։

Рубрика: Գրականություն 7

Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,

Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:

Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.

Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

1902

Առաջադրանքներ:
1.Ի՞նչ է բալլադը:
2.Ընդգծիր այն տողերը, որոնք նկարագրում են աղջկան:
3.Ի՞նչ է անշեջ հուրը ըստ աղջկա, ըստ քեզ:
4.Ի՞նչ ավանդություններ կան ստեղծագործության մեջ:
5.Բերանացի սովորիր առաջին հատվածը:

Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական աշխատանքներ, 24.02

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իր շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք ում ասես կարողանում են իրենց կամքը պարտադրել;
Նրանք էլ կարող են մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ իմ վրա զարմանում:
Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն-հպարտություն
լուր-բլուր
երթ- թերթ
աղեղ-բաղեղ
կար- նկար
յուղ- ճյուղ
լոր- շլոր
ութ-բութ, թութ
վազ- նվազ
աքար-վաքար
ախտ-բախտ
ճար-վճար
նուշ-անուշ
ծուխ-ածուխ
կարել-նկարել
այծ— խայծ

Առաջադրանք գրքից, վարժություն 349


349. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

Рубрика: Հայոց Պատմություն 7

Առաջադրանք, 7-րդ դասարան, փետրվարի 10-15-ը

Առաջադրանք 1

Հայաստանը VI դարում

Այս թեմայում՝
 Արևմտյան Հայաստանը և Հուստինիանոս I-ի
կառավարումը:
 Արևելյան Հայաստանը և պարսից Խոսրով I-ի
քաղաքականությունը:
 Ապստամբություն, որը վերաճեց մեծ պատերազմի:
 591 թ. պարսկաբյուզանդական պայմանագիրը և
Հայաստանը:
 Պատմաբանի բառարան՝ վարչական միավոր,
խավ, դավանանք, հարկահանություն, հարկ,
ատրուշան, տիտղոս:

1. ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ
Ժամանակաշրջանի ընդհանուր դիմագիծը
428 թ. հայոց անկախ պետականության կորստից հետո հայ ժողովրդի առաջ ծառացան նոր խնդիրներ ու վտանգներ։ Մասնավորապես, գլխավոր խնդիրներից էին սեփական ինքնության պահպանումը, բյուզանդական և պարսկական կայսրությունների ռազմական, քաղաքական և տնտեսական ոտնձգություններին դիմակայելը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանի
տարբեր մասերում տիրապետում էին պարսկական և բյուզանդական կայսրությունները, իսկ այնուհետև սկսվեցին արաբական արշավանքները, որոնց տիրապետության դեմ մեր ժողովրդի պայքարը հերոսական բազմաթիվ դրվագներ ստեղծեց: Հարկ է նշել, որ բոլոր այն ժամանակաշրջանների համար, երբ Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվել է երկու այլ պետությունների կազմում, կիրառվել և այսօր էլ կիրառվում են պայմանական՝ Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան անվանումները։
Միևնույն ժամանակ, հենց IX դարում վերականգնվեց 428-ին կորսված անկախ պետականությունը Հայաստանում։

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VI ԴԱՐՈՒՄ

Երկու իրականություն. այնքա՜ն տարբեր և այնքա՜ն նման
Իրավիճակը Արևմտյան Հայաստանում VI դարում:
387 թ. Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: VI դարում Արևմտյան Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանի կազմում։
Արևմտյան Հայաստանում հայ բնակչությունը սերտ փոխազդեցության մեջ էր հունա-հռոմեական մշակութային աշխարհի հետ: Բյուզանդիայի տիրապետության տակ անցած Արևմտյան Հայաստանում կային բազմաթիվ նախարարական տներ, որոնք ունեին ներքին ինքնուրույնություն։ Այս
հանգամանքը VI դարում սկսեց դուր չգալ Հուստինիանոս Առաջին (527-565 թթ.) կայսրին, և նա ձեռնարկեց մի շարք քայլեր, որպեսզի վերացնի հայ նախարարական տների ինքնուրույնությունը: Մասնավորապես.
ա. Կայսրը տեղերում կառավարումը հանձնեց բյուզանդացի զինվորականներին՝ խախտելով հայկական իշխանական տների համակարգը:
բ. Կատարեց նոր վարչական բաժանում՝ ստեղծելով
Առաջին Հայք, Երկրորդ Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները:
գ. Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մինչ այդ հողը ժառանգաբար անցնում էր հորից որդուն. այդպիսով պահպանվում էր հայկական իշխանական տների միասնականությունը:
դ. Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի: Հայոց մեջ մինչ այդ էլ դուստրերին ամուսնացնելիս պարտադիր օժիտ տալիս էին, բայց կայսրը ցանկանում էր, որ աղջիկներն օժիտի տեսքով մասնաբաժիններ ստանային հայրական կալվածքներից։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ մեծ պատմաբան Նիկողայոս Ադոնցի դիտարկումներից։ Դրանք վերաբերում են Արևմտյան
Հայաստանի հայ բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչների՝ դեպի Բյուզանդական կայսրության արևմուտք և մայրաքաղաք Կոստանդնուպոլիս արտագաղթելուն։ Կայսրության շահերի տեսակետից հայերի գաղթը
դեպի արևմուտք շատ ցանկալի էր. դրա ապացույցն է այն, որ կայսրերը խրախուսում էին այդ շարժումը, և երբեմն էլ իրենք էին տեղահան անում հայրենի հողերից ու բնակեցնում կայսրության մյուս մասերում… Հայերն աչքի ընկան պետական կյանքի բազմաթիվ բնագավառներում՝ ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական. նրանք տվեցին հռչակավոր անուններ, որոնք շատ խոշոր ծառայություններ մատուցեցին կայսրությանը… Շատ նշանակալից եղավ
հայերի դերը նաև մշակութային և հոգևոր կյանքում… Ինչպե՞ս անդրադարձավ հայերի հիշյալ տեղաշարժը Հայաստանի ճակատագրի վրա։ Հայերի՝ կայսրությունով մեկ սփռվելը իրենց հայրենիքի շահերի տեսանկյունից,
անշուշտ, չի կարող դրական երևույթ համարվել… Երկրից հեռանում էին առավել ձեռներեց և առույգ ուժերը, այնպիսի ձիրքերով օժտված անձինք, որոնք կարողանում էին մնալ և աչքի ընկնող տեղ գրավել կայսրության կյանքի խռովահույզ ծովի մակերևույթի վրա։
    Նիկողայոս Ադոնց,Հայաստանը Հուստինիանոսի ժամանակաշրջանում

ա. Մեջբերված երկու հատվածում էլ խոսքը արտագաղթ երևույթի մասին է։ Առաջին հատվածում հեղինակը դիտարկում է հայերի արտագաղթը Բյուզանդական կայսրության շահերի տեսանկյունից, իսկ երկրորդում՝ Հայաստանի շահերի։
բ.Ինչպես հասկանալի է դառնում առաջին հատվածի բովանդակությունից, Բյուզանդիայի արևմտյան բնակավայրեր և մասնավորապես մայրաքաղաք Կոստանդնուպոլիս տեղափոխված հայության բազմաթիվ ներկայացուցիչներ ամենատարբեր ասպարեզներում հասել են բարձր նվաճումների և արդյունքների։ Այս հանգամանքը խիստ ցավալի է, քանի որ նրանք իրենց հայրենիքում մնալու դեպքում կարող էին իրենց տաղանդի շնորհիվ բարելավել սեփական ժողովրդի կյանքը և գուցե վերականգնել Հայաստանի անկախությունը։
գ.Ցավոք, երբեմն սեփական հայրենի միջավայրում ընտրած ուղիով գնալը և զորանալը դժվար և խոչընդոտներով լի է լինում։ Ուստի շատերը փնտրում են
այնպիսի միջավայր, որն առավել բարենպաստ է լինում իրենց տաղանդի, շնորհների զարգացման և իրացման համար։ Սա արտագաղթի գլխավոր
ազդակներից է։ Սակայն կարելի է նաև, ելնելով սեփական ժողովրդին բարեկարգության ուղղորդելու նպատակից, նրա մեծերի երազանքից՝ տեսնելու հայրենիքը հզոր և բարգավաճ, մնալ, չհեռանալ՝ փորձելով հաղթահարել դժվարությունները, բարելավել այն միջավայրը, որը լավագույն հնարավորությունները կստեղծի յուրաքանչյուրի տաղանդի
զարգացման համար։ Ասվածը զգալի չափով վերաբերում է հատկապես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անհատներին, որոնք ունենալով իշխանություն՝ թերևս առավել մեծ պատասխանատվություն
են կրում այն միջավայրի համար, որում ապրում է տվյալ հասարակությունը։

Հակաբյուզանդական ապստամբություններԱրևմտյան Հայաստանում

Արևմտյան Հայաստանում նշանակված բյուզանդացի պաշտոնյաները զանազան բռնություններ էին գործադրում, ավելացնում հարկերը: Այս քաղաքականությունը զայրույթ էր առաջացնում հայ ժողովրդի մեջ:
Հուստինիանոսի օրոք հայ ռազմական-քաղաքական մի շարք գործիչներ ապստամբություններ կազմակերպեցին կայսերական իշխանության դեմ: Ամենախոշոր ապստամբությունը տեղի ունեցավ 539 թ.: Ապստամբությունը գլխավորեցին Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը: Հուստինիանոսը պատժիչ զորք է ուղարկում, որի ղեկավարին Արտավանը սպանում է: Կայսրը նոր զորաբանակ է ուղարկում հայերի դեմ: Բյուզանդական զորավարը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավիրում Հովհաննես Արշակունուն: Խնջույքի ժամանակ Հովհաննես Արշակունին դավադրաբար սպանվում է բյուզանդացի զորավարի հրամանով: Չհաշտվելով այս իրադարձության հետ՝ ապստամբները փորձեցին սպանել Հուստինիանոս I
կայսրին: 548 թ. նրա դեմ Կոստանդնուպոլսում կազմակերպվում է խռովություն: Այդ խռովությանը մասնակցում էին նաև զորավար Արշակ Արշակունին և կայսեր մոտ ծառայության անցած Արտավանը: Բյուզանդացի պաշտոնյաներից մեկը, որը տեղյակ էր նախապատրաստվող խռովությունից, այդ մասին տեղեկացնում է բյուզանդական արքունիքին, և խռովությունը բացահայտվում է:
Հուստինիանոսը պաշտոնանկ է անում Արտավանին ու արգելափակում նրան պալատում: Արևմտյան Հայաստանում որոշակիորեն վտանգվել էր նաև հայոց լեզվի և մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Չնայած այս  դժվարություններին և վտանգներին՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց իր լեզուն ու մշակույթը, որոնք ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։

Առաջադրանք 2

Այս թեմայում՝
 1.Արաբական խալիֆայության նվաճումները և
Հայաստանը:
2. Ներսես Տայեցու և Թեոդորոս Ռշտունու գործունեությունը:
3. Հայ-արաբական պայմանագիրը:
4.Արաբական խալիֆայության քաղաքականությունը Հայաստանում:
5. Հակաարաբական ապստամբությունները:
6. Բագրատունիների հզորացումը:
7.Պատմաբանի բառարան՝ քոչվորներ, օազիս,
խալիֆայություն, սուրհանդակ, վարչական միավոր, ոստիկան, ռոճիկ, ռազմավարություն, ամիրա, ամիրապետ, ցփսի, կանոնական իրավունք,
հարկահան, արյան վրեժ, բաբան, դարանակալել,
անջատողականություն, թյուրք, աշտե:


 ԱՐԱԲԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Քոչվորությունից դեպի նվաճող կայսրություն
Արաբական թերակղզու տարածքում հնագույն ժամանակներից բնակվող արաբական ցեղերը միավորված չէին մեկ իշխանության ներքո: Այդ ցեղերի մի
մասը քոչվորներ էին՝ բեդուիններ, որը թարգմանաբար նշանակում է վրանաբնակ: Արաբները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ, իսկ օազիսներում՝ երկրագործությամբ: Այսպիսով, արաբներն ունեին միավորման խնդիր, որը VII դարի սկզբում լուծեց նրանց առաջին ընդհանուր առաջնորդը՝ Մուհամմեդը: Այդ միավորման մեջ մեծ նշանակություն ունեցավ
նոր կրոնը՝ իսլամը (բառացի՝ հնազանդություն Ալլահին), որը նաև անվանում են մուսուլմանություն կամ մահմեդականություն: Միավորվելով մուսուլմանության
շուրջ՝ արաբական ցեղերը ստեղծեցին նոր պետական կազմավորում՝ Արաբական խալիֆայությունը, և սկսեցին արտաքին նվաճումները: Մուհամմեդը պատգամել էր արաբներին աշխարհով մեկ տարածել իսլամը, իսկ հրաժարվող ժողովուրդներին՝ նվաճել:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ VII ԴԱՐՈՒՄ
Մեր թշնամու թշնամին մեր բարեկամը չէր


Արաբական զորքերը Միջագետքում մոտեցան Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի սահմաններին: Իրար դեմ երկարատև պատերազմներից խիստ թուլացած այդ կայսրությունները պարտություններ կրեցին արաբներից: Վերջիններս նախ 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, ապա՝ 637 թ., կործանեցին Սասանյան Պարսկաստանը: Գրեթե ամբողջ պարսիկ ժողովուրդն ընդունեց իսլամ, ավելին՝ նրանք հրաժարվեցին իրենց գրային համակարգից և սկսեցին օգտագործել արաբականը:
Տարածաշրջանում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիրքերի թուլացումից հետո հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին կարողացավ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը` ստեղծելով անկախ
իշխանապետություն: Նա իր նստավայրը դարձրեց Վանա լճի Աղթամար կղզին:
Ազատվելով կրակից` կանգնեցինք հրդեհի վտանգի առաջ
Բյուզանդական և պարսկական բանակներին պարտության մատնելուց հետո արաբական զորքերը արշավեցին Հայաստան: Արաբներն այս ժամանակաշրջանում, բացի տարածքներ նվաճելուց և իսլամ քարոզելուց,
նպատակ ունեին նաև պատերազմների միջոցով հարստություն կուտակել և գերիներ տանել: Նրանց այս նպատակները տարածվեցին նաև հայ ժողովրդի վրա: Առաջին անգամ 640 թ. նրանք Հայաստան ներխուժեցին
Տարոն գավառից` հասնելով մինչև Կոգովիտ: Հաջորդ տարի` 641 թ., արաբները արշավեցին Արարատյան դաշտ: Կարճ մարտերից հետո նրանք գրավեցին Դվին
քաղաքը, որը ենթարկվեց ավերի ու թալանի: Բնակիչների մի մասին սրի քաշեցին, շատերին գերեվարեցին: Արաբների հերթական՝ ծավալուն ուժերով արշավանքը տեղի ունեցավ 643 թ.: Սպարապետ Թեոդորոս Ռշտունին Հայաստանում գտնվող բյուզանդական զորքի հրամանատարին առաջարկեց համատեղ ճակատամարտ տալ արաբներին, սակայն վերջինս որոշեց չմիավորել իր ուժերը և, առանձին ճակատամարտ տալով, պարտվեց:

Արդարանալու համար, բյուզանդացի զորավարը մեղքը
բարդեց հայոց սպարապետի վրա: Թեոդորոս Ռշտունուն ձերբակալեցին և ուղարկվեցին Կոստանդնուպոլիս: Բյուզանդիայի կայսրը, տեսնելով իր առջև կանգնած Թեոդորոս Ռշտունուն, անմիջապես հրամայում է
ազատ արձակել նրան, քանի որ ինքը հայոց իշխանին և
սպարապետին ձերբակալելու հրաման չէր տվել։ Կայսրը պատվում է հայոց սպարապետին և վերահաստատելով հայոց իշխանի ու սպարապետի պաշտոններում՝ հետ ուղարկում հայրենիք: Վերադառնալով Հայաստան՝ Թեոդորոս Ռշտունին կրկին գլխավորում է հայերի զինված պայքարն ընդդեմ արաբ նվաճողների։ Արաբական երրորդ արշավանքը տեղի ունեցավ
650 թ.: Արաբները երեք ուղղությամբ հարձակվեցին
Հայաստանի վրա: Բյուզանդիայի կայսրը ստեղծված
իրավիճակում հայերի զինված պայքարին օժանդակություն չցուցաբերեց՝ պատճառաբանելով, որ հայերը մերժում են քաղկեդոնականությունը։ Բյուզանդացիները ոչ միայն չէին օգնում հայերին, այլև նվաճողական քաղաքականություն էին վարում: Այս արշավանքի ժամանակ
հայերը, Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կազմակերպված դիմադրություն ցույց տվեցին: Թեոդորոս Ռշտունու նշանակալի ռազմական հաջողություններից
էր Արծափ բերդի մոտ տարած հաղթանակը։ Արաբները պատրաստվում էին կոտորել Արծափ բերդի գրավումից հետո գերված մոտ 3000 բնակիչներին, սակայն Թեոդորոս Ռշտունին հանկարծակի հարձակումով փրկում է
նրանց և փախուստի մատնում արաբներին։ Անսպասելի որոշում Թեոդորոս Ռշտունու կողմից :Այս արշավանքներից հետո հասկանալի էր, որ
արաբների հիմնական նպատակը Հայաստանի վերջնական նվաճումն էր: Ստեղծված իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշեց գնալ արաբների հետ հաշտության բանակցությունների ճանապարհով: Այս ժամանակահատվածում հայ իշխանները միասնաբար չէին գործում։
Նրանց մի մասը դեմ էր Արաբական խալիֆայության
հետ հաշտության բանակցությունների գնալուն և կողմ էր Բյուզանդիայի հետ դաշնակցելուն։ Բյուզանդամետ թևը ղեկավարում էր Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: Մյուս մասը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, կարծում
էր, որ հարկավոր է արաբների հետ հաշտության հասնել։ Այսպիսի իրավիճակում Թեոդորոս Ռշտունին գնաց համարձակ քայլի ու որոշեց բանակցել արաբների հետ: 652 թ. նա մեկնեց Դամասկոս, որտեղ հանդիպեց Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ: Արաբները համաձայնում են կնքել պայմանագիր: Ըստ 652 թ. կնքված պայմանագրի.
1. Խալիֆայությունը երեք տարի հարկ չէր գանձելու,
իսկ դրանից հետո հարկի չափը հայերն էին որոշելու:
2. Հայաստանն իրավունք էր ստանում խալիֆայությանը տրվելիք հարկի հաշվին ունենալ 15 000-անոց
այրուձի: Այն պաշտպանելու էր Հայաստանի սահմանները, իսկ անհրաժեշտության դեպքում կռվելու
էր արաբների կողմից:
3. Խալիֆայությունը ճանաչում էր Հայաստանի ներքին
ինքնավարությունը:
4. Հայաստան արաբական զորք ու պաշտոնյաներ չէին
մտնելու:
5. Արտաքին հարձակումների դեպքում արաբներն
օգնելու էին հայերին զորքով:
Պայմանագրի լուրը ստանալուց հետո Բյուզանդիայի
Կոնստանդ II կայսրը, անհանգստացած հայ-արաբական
դաշնակցությամբ, հարյուր հազարանոց բանակի գլուխ
անցած, շարժվեց դեպի Հայաստան։

Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված են հատվածներ Բյուզանդիայի կայսր Կոնստանդ II-ի՝ հարյուր հազարանոց բանակով Հայաստան մտնելու և այստեղ
նրա եղած ժամանակ մի քանի պատմական դրվագների մասին։
Այնժամ Կոնստանդ կայսրը հարյուր հազարանոց զորքով շարժվեց դեպի Հայաստան։ Եվ երբ հասավ Դերջան,

նրան ընդառաջ եկան արաբ դեսպաններ և կայսրին
փոխանցեցին խալիֆի նամակը։ Նամակում խալիֆն
ասում էր Կոնստանդ կայսրին, որ Հայաստանն իրենն է, և
եթե նա կանգ չառնի ու շարունակի առաջ շարժվել դեպի
Հայաստանի կենտրոնական շրջանները, ապա Արաբական խալիֆայությունը պատերազմ կսկսի Բյուզանդիայի
դեմ։ Կայսրը պատասխանում է խալիֆին, որ ինքը առաջ է
շարժվելու, քանի որ Հայաստանն իրենն է, իսկ եթե պատերազմ լինի՝ Աստված է որոշող դատավորը, թե ով է արդար։
Կայսրին ընդառաջ գնացին բյուզանդամետ իշխանները Ներսես Տայեցի կաթողիկոսի և Մուշեղ Մամիկոնյան
իշխանի գլխավորությամբ։ Նրանք ավելի մանրամասն
ներկայացրին Թեոդորոս Ռշտունու և նրան համակիր
իշխանների դաշինքը արաբների հետ։ Կայսրը, այս ամենից խիստ բարկացած, որոշեց պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Թեդորոս Ռշտունու և նրան համակիր իշխանների, ինչպես նաև Աղվանքի և Վիրքի
նկատմամբ, սակայն կաթողիկոսին և Մուշեղ Մամիկոնյանին մեծ աղաչանքներով հաջողվեց նրան համոզել, որ նոր ռազմական գործողություններ չսկսի, և հայոց երկիրն ու ժողովուրդը նոր աղետներ չտեսնեն։ Այդժամ կայսրը
Թեոդորոս Ռշտունուն, որը նաև մի շարք անգամներ մերժել էր հանդիպելու և բանակցելու իր հրավերը, զրկեց հայոց իշխանի պաշտոնից, իսկ Մուշեղ Մամիկոնյանին նշանակեց հայոց հեծելազորի հրամանատար։
                                                                          Սեբեոս, Պատմությու
ա. Ինչպիսի՞ զգացողություններ կունենար մի հայ մարդ, եթե ներկա լիներ մեջբերված առաջին հատվածում ներկայացված կայսեր և դեսպանների միջև զրույցին… Թերևս վրդովմունք կապրեր, որովհետև երկու
օտար պետությունների ներկայացուցիչներ իր հայրենիքի մասին խոսում են որպես իրենց պատկանող մի երկրամասի մասին, որի ճակատագիրը որոշողն
իրենք են։ Նա կհասկանար, որ Հայաստանն այնքան անկախ և հզոր չէ, որպեսզի դիմակայի նվաճողներին։ Եվ, այնուամենայնիվ, նա չպետք է տրվեր
բացասական հույզերին՝ փորձելով որոնել լավագույն հնարավորությունը ստեղծված իրավիճակում հայրենիքի ազատագրության համար:
բ.Գուցե նա լավագույն տարբերակ համարեր այն, որ
հայ իշխանները ոչ թե պետք է բաժանվեն արաբների կամ բյուզանդացիների հետ դաշինքի կողմնակիցների, այլ միավորվեն անկախ Հայաստանի
թագավորության վերականգնման գաղափարի շուրջ։ Իրենց ուժերը այս նպատակի շուրջ միավորելու դեպքում արաբ նվաճողների դեմ նրանք
կկարողանային դուրս բերել ամբողջ հայկական զորքը դաշնակից Աղվանքի և Վիրքի բանակների հետ: Այսպիսով, հնարավոր կլիներ ոչ միայն միասնաբար գործել արաբների դեմ, այլև չենթարկվել Բյուզանդիայի կամայականություններին և սկսել հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթացը։
գ. Հայաստանում եղած ժամանակ կայսրը ճնշումներ գործադրեց նաև հայ եպի
սկոպոսների վրա, որպեսզի նրանք ընդունեն քաղկեդոնականություն։
Թեև սպառնալիքների միջոցով կարողացավ որոշ արդյունքների հասնել, նրա հեռանալուց հետո Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շարունակեցին մերժել քաղկեդոնականությունը։ Այստեղից կարելի է եզրակացություններ անել, որ Հայաստան գալով՝ կայսրը նաև թաքնված նպատակներ ուներ.
փորձել ստիպել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներին՝ ընդունել Քաղկեդոնի 451 թ.տիեզերական ժողովի որոշումները։
դ. Դժվար է հասկանալ Բյուզանդիայի կայսրի՝ հայերին արաբների դեմ պայքարում օգնելուն ուղղված քայլերի տրամաբանությունը։ Թերևս նա անկեղծ չէր օգնության իր մտադրություններում և ցանկանում էր, օգտվելով առիթից, հայերին մեղադրել քաղկեդոնականությունը մերժելու համար՝ փորձելով ստիպել
ընդունել Քաղկեդոնի ժողովի բոլոր որոշումները։ Իր այս խորամանկ և ոչ վճռական քաղաքականության պատճառով Բյուզանդիան կարճ ժամանակ անց նոր ծանր պարտություններ կրեց նույն արաբական զորքերից, որոնք կարողացան անգամ պաշարել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։
ե.Այն փաստը, որ Մեծ Հայքի արևմտյան սահմանի մոտ կայսրին հանդիպում են արաբ դեսպաններ և փոխանցում խալիֆի սպառնալիքը Հայաստան
մտնելու դեպքում, թույլ է տալիս ենթադրել, որ արաբներն անմիջապես կիրառեցին հայ-արաբական պայմանագրի համապատասխան կետը։
Սակայն, հայ-արաբական պայմանագիրը լիովին չէր պահպանվում հենց արաբների կողմից։ Քանի որ պայմանագրից շատ չանցած, երբ բյուզանդական
զորքերը Հայաստանում էին, արաբները բյուզանդացիների դեմ կռիվների հետ մեկտեղ կրկին հարձակումներ էին գործում հայկական բնակավայրերի
վրա։ Թերևս նրանց նպատակն էր այդ պայմանագրով պարզապես.
 ցույց տալ Բյուզանդիային, որ տարածաշրջանում (Հյուսիսային Միջագետք, Մեծ Հայք, Աղվանք և Վիրք) նա այլևս չունի գերիշխանություն և ամրապնդել սեփական դիրքերը.պայմանագրի կետերն օգտագործել սեփական
քաղաքական ազդեցությունը մեծացնելու և հայերի
զգոնությունը թուլացնելու նպատակով։
Բյուզանդիայի կայսեր՝ Հայաստանից հեռանալուց
հետո որոշ բախումներ տեղի ունեցան հայ իշխանների միջև։ Հայ իշխանների երկու խմբավորումները փորձում էին պատժիչ գործողություններ իրականացնել միմյանց նկատմամբ։ Շուտով Թեոդորոս Ռշտունին ծանր հիվանդացավ և հեռացավ իր նստավայրը՝ Աղթամար կղզի։ Այնուհետև նա կամավոր միացավ
արաբների կողմից բռնի կերպով տեղահանված հայ գերիներին և նրանց հետ հեռացավ խալիֆայություն, որտեղ 656 թ. կնքեց իր մահկանացուն։ Նրա մարմինը, սակայն, թաղվեց հայրենի Ռշտունիքում։
Ի բարեբախտություն հայ ժողովրդի՝ իշխանները շուտով միավորվեցին, և հայոց իշխան դարձավ Համազասպ Մամիկոնյանը։ VII դարի երկրորդ կեսին
Հայաստանում համեմատական խաղաղություն էր, ինչը կարևոր հանգամանք էր մշակութային, սոցիալտնտեսական և մյուս ոլորտների կյանքը կարգավորելու
համար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ փաստեր են վկայում VII դարում արաբական
խալիֆայության ռազմական հզորության մասին։
2. Արդյոք արաբական խալիֆայությունը նպատակ
ունե՞ր Հայաստանը նվաճելու հետ մեկտեղ նաև իր
կողմը գրավել հայ զինական ուժը։ Փորձի՛ր հիմնավորել պատասխանը՝ օգտվելով թեմայի տեքստից։
3. Ինչպիսի՞ տրամադրություններ էին առկա մարդկանց
շրջանում՝ կապված հայ-արաբական պայմանագրի
և բյուզանդական մեծ զորքի՝ Հայաստան մտնելու
հետ։ Օրինակ՝ ուրախություն, հնարավոր բարեկեցության նկատմամբ հույսերի արթնացում, կասկածամտություն, անվստահություն։ Ընտրի՛ր առաջարկված
տարբերակներից մեկը և հիմնավորիր կամ առաջարկիր քոնը։
4. Փորձի՛ր ենթադրել, թե ինչպիսի գերակշռող կարծիքներ էին ձևավորված ժողովրդի շրջանում հետևյալ գործիչների նկատմամբ. Ներսես Տայեցի կաթողիկոս, Թեոդորոս Ռշտունի, Բյուզանդիայի կայսր
Կոնստանդ, արաբական խալիֆայության առաջնորդ։
Համադրի՛ր այդ կարծիքները նրանց հանդեպ քո մեջ
ձևավորված տեսակետների, կարծիքների հետ։
5. Աշխատանք պատմական տեքստի հետ հատվածի
պնդումների 4-րդ կետում խոսվում է «օգնություն»
հասկացության մասին։ Եվս մեկ անգամ ընթերցի՛ր
այդ հատվածը և փորձի՛ր պատասխանել ստորև բերված հարցերին.
ա. Ինչպիսի՞ն է հեղինակների վերաբերմունքը Բյուզանդիայի կայսեր՝ հայերին օգնության շտապելու փաստի
առթիվ։
բ. Առհասարակ, ինչպիսի՞ն պետք է լինի իրական օգնությունը։
գ, Արդյոք կարո՞ղ էր և պե՞տք էր առանց նախապայմանների, այսինքն՝ հայ հոգևորականությունից, իշխաններից, ամբողջ ժողովրդից որևէ բան պահանջելու,
Բյուզանդիան օգնություն տրամադրեր Հայաստանին։
դ.Ունե՞ր արդյոք Հայաստանը օգնության կարիք:

Рубрика: Կենսաբանություն 7

Նախակենդանիների առաջացրած հիվանդություններ.

Երկրագնդի մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40%-ը։ Մալարիայի հայրենիքն է համարվում Արևմտյան Աֆրիկան և Կենտրոնական Աֆրիկան: Մալարիան վարակիչ պրոտոզոային հիվանդություն է բնորոշվում է պարբերաբար ընթացող տենդային նոպաներով հետզհետե աճող սակավարյունությամբ լյարդ, և ոսկրածուծի ախտահարմամբ, երկարատև ընթացքով ու կրկնություններ տալու հատկությամբ։

Մալարիայի մոծակը ապրում է բոլոր կլիմայական գոտիներում, բացառությամբ արկտիկական և անապատային մասերից։ Մալարիայով վարակվելու ռիսկը պահանջում է մոծակի առկայությունը։ Նման պայմաններ լինում են այնպիսի վայրերում, որտեղ ցածր ջերմություն չի լինում, առկա են ճահիճներ։ 

Մակաբույծի այս տեսակի ազատ գտնվելու հետևանքով մարդիկ կարող էին բուժվել և տարիներ անց արյան հունից պլազմոլդների բջիջների վերացումից հետո նորից վարակվել։
Մալարիայի դեմ պայքարը նաև ուղղված է մոծակների ոչնչացմաբ։ Ճահիճների քչացման և սանիտարական պայմանների բարելավման հետ մեկտեղ, հիվանդների հսկողության և այլ միջոցների շնորհիվ հնարավոր եղավ քչացնել տոկոսայնությունը հիվանդության տարածման։

Ամենատարածված բուժումը մալարիայի հանդիսանում է խինինը։ Որոշ ժամանակ նա փոխանինվում էր քլորոքինով։ Գոյություն ունի նաև այլ միջոցներ, որոնց օգտագործումը կախված է պրեպարատի հանդեպ զգայնությունից։

Ախտանշաննները կախված են պլազմոիդի տեսակից, որը հանդիսանում է հիվանդության պատճառական գործոնը.

Եռօրյա մալարիա: Նոպաները առաջանում են ամեն 40-48 ժամ անց։ Եռօրյա մալարիան, հարուցիչն է P1։ Գաղտնի շրջանը 7-21 օր է, հյուսիսային շտամի դեպքում՝ 8-14 ամիս։ Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը։ Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան։
Արևադարձային (Տրոպիական) մալարիա, Առաջացնում է ավելի վտանգավոր ձև, որը հաճախ ընթանում է բարդություններով, ունի բարձր մահացություն։ Սա ամենատարածված ձևն է (դիտվում է մալարիայի 91% դեպքերում):Արևադարձային մալարիան, հարուցիչն է P1. Գաղտնի շրջանը 9-16 օր է։ Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր։

Рубрика: Կենսաբանություն 7

Փետրվարի 20-26 կենսաբանություն.

Դասագրքի հղում

Փետրվարի 20-26

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:
  • Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ
  • դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Լրացուցիչ աշխատանք

  • Պատրաստել տեսնյութ նշված հիվանդություններից մեկով
  • Ստուգելու եմ բլոգոյին աշխատանքները
  • Համագարգիչների մեջ ներբեռնեք դասագիրքը
Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 7

Դերանուն, գործնական աշխատանք



20.02

4.Կետերի փոխարեն գրի՛ր մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ մեր, մեզ մեզնից, մեզնով:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա… հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզնով է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

5.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերաննուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ինչքան է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ինչքան է  ջուր հավաքվում այս փոսում:
Ինչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե երբ պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքան ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե ինչ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

6.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չլսեց, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ մեկը չփորձեց բարձրաձայնել, բոլորը լուռ նայեցին:

Բոլոր ճանապարհները մի տեղ տարան :

Բոլորը հավաքվեցին եկեղեցու բակում:

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվի:

Ամբողջը ոչնչանացավ մեկ օրում:

Рубрика: Հանրահաշիվ7

Պարապմունք 38 .

Աշխատանք դասագրքից համար 239-243, էջ՝  78

337.
ա) x+8=33
x = 33-8=25
x = 25

բ) x4=52
x =52:4=13
x = 25

գ) x7+12=26
x =26-12=14
x = 14:7=2
x = 2

դ) 4+x5=35
x = 35:5=7
x = 7-4=3
x = 3

338.

2x+6=18—-ա) 12

18-6:2=6—-բ) 6

340.

ա) 5x+x=42
6x=42
42:6=7
7×5=35

բ) 3x+x=28
4x=28
28:4=7
7×3=21

գ) 4x-x=39
39×3=117
117-39=78

դ) 7x-x=54
7x-x=6x

54×6=324
324-54=270

341.
ա) 3x+x=24
3x+x=4x
24:4=6
6×3=18

բ) 2x+x=63
2x+x=3x
63:3=21
21×2=42

Рубрика: Հայոց Պատմություն 7

Դասարանական աշխատանք

1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – Կեղծուրացություն – Մոգ – Ատրուշան –

Հավիտյանս հավիտենից –Անվերջորեն ,անվախճանկերպով։ Կեղծուրացություն –Ուրանալ Մոգ –Զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ:Ատրուշան –Որտեղ կրակը միշտ վառ էր պահվում, կրակատուն:

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում:

Արշակունյանց արքահատոհմի անկումից հետո, Հայաստանը շատ վատ իրավիճակի մեջ էր: Հայաստանում տիրում էր ազատացություն, ինչն էլ դուր չեր գալիս Սասանյաններին, նրանք իրենց առջև ունեին դրված մեծ պլան՝ ամեն ձև ծնկի իջեցնել Հայաստանին:

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Հազկերտը ամենինչ փնտրում էր ցանկանում էր որպեսզի Հայերին ծնկի բերեր, և նա գտավ ամենահարմար տարբերակը, դա կրոնափոփոխությունն էր:

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը:

Վասակը առանձ զոհերի կոնտակտի մեջ մտնեկով Սասանյանների հետ ցանկանում էր իրենց բոլոր հարցերը լուծել:

5.Ավարայրի ճակատամարտի արդյունքները

Ավարայրի ճակտամարտի արդյունքում,Պառսիկները չեկան և մեզ վրայով չանցան մենք կարողացանք պահպանել մեր կրոնը և ինքնությունը։

6. V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը ինչ քաղաքականություն էր վարում:

Ամեն ձև ցանկանում էին Հայերին կրոնափոփոխություն անել:

7. Ներկայացրու Ակոռիի, Ներսեհապատի, Ճարմանայի ճակատամարտերի արդյունքները:/Կարող ես նաև գծապատկերի միջոցով:

Կներեք բայց չկարողացա կատարել:

8. Ներկայացրու Նվարսակի պայմանագրի արդյունքները:

Ամենինչ արվեց ի օգուտ Հայաստանի, պահպանվեց հեյերի կրոնը և ինքնությունը:

9.Մի քանի նախադասությամբ ամփոփիր 5-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները:

Այս դարը ճակատամարտերի դար էր, այս ամենի արդյուքնում մենք կարողացանք արյան գնով պահպանել մեր կրոնը, վերջում կնքելով հաշտության պայմանագիր: