Рубрика: Կենսաբանություն 8

Մայիսի 6-12

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Արտաթորության համակարգի— դասգիրքից էջ՝ 166-168
  • երիկամների հանդիպող հիվանդությունները 12Լրացուցիչ աշխատանք:Պատասխանել հարցերին

    1. Ինչպիսի՞ սննդանյութերի է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
    Կծու, թթու, աղի բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների, հատկապես նեֆրոնների կառուցվածքի և գործառույթի վրա: Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով խանգարվում է երկրորդային մեզի առաջացումը, և օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր:

    2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

    Երիկամի գործառույթի խանգարումն առաջացնում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրության փոփոխություններ։ Սովորաբար երիկամային հիվանդությունները զարգանում են այլ հիվանդություններից հետո, մասնավորապես՝ անգինայի, շնչառական օրգանների հիվանդությունների, հիվանդ ատամների կամ նշագեղձերի բորբոքումների առկայության դեպքում և այլն: 

    3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

    Ձեզ հայտնի է, որ երիկամներով անցնում է օրգանիզմի ամբողջ արյունը, և այդ պատճառով արյան մեջ առկա ցանկացած վնասակար նյութ ազդում է նեֆրոնների վրա, խանգարում նրանց աշխատանքը։ Արյան մեջ առկա հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման ժամանակ, կարող են անցնել միզային ուղիներ, ապա միզապարկ՝ առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:

    4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի վրա:

    Վատ մշակված սննդամթերքում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային երևույթների պատճառ դառնում։ Բորբոքված տեղամասերում միզուղիների անհարթ մակերեսին առաջանում են միզաքարեր, որոնք խանգարում են միզարձակումը և առաջացնում սուր, նոպայաձև ցավեր: 
Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 22-28

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ 

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ։ Տարբերում են սուր և խրոնիկական գերվիտամինություն։ Սուր ձևն առաջանում է վիտամինի բարձր չափաքանակի միանվագ, իսկ խրոնիկական ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից։ Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը։ 

  1. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

D վիտամին (կալցիֆերոլներ)՝
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։

C Վիտամին (ասկորբինաթթու)`
ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր։ Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով։ Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է: Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան։

Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 29-ից մայիսի 5

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Ամփոփել ապրիլ ամիսը
  • ամփոփել ,,սեպտեմբեր- մայիս,, կենսաբանության աշխատանքները- հաշվետվություն

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:

Մարդու մարմնի մազածածկույթն ունի պաշտպանական նշանակություն:

2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

Վարսերը հենց այնպես չեն թափվում: Այս գործընթացի վրա ազդում են հետևյալ գործոնները: Սեռական հասունություն, հղիություն, դաշտանադադար և այլն: Որոշ դեղամիջոցների ընդունում օրինակ՝ հակակոագուլյանտներ, հիպոտենզիվ միջոցներ, հակադեպրեսանտներ, հորմոնալ դեղամիջոցներ: Օրգանիզմում քրոնիկ վարակի օջախի առկայություն օրինակ՝ բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ, սնկեր: Ճառագայթում կամ քիմիոթերապիա ուռուցքների բուժման  ժամանակ: Ռադիոակտիվ ճառագայթում, նաև սթրես ու նյարդային գրգռվածություն:

3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

Եղունգները և ձեռքերի մաքրությունը պահպանելու համար պետք է լվանալ ձեռքերւ, շատ աղտահանել, ժամանակին կտրել եղունգները:

4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

Դրսևորվում են մաշկի գունատություն, թմրածություն, դժվարություններ շարժելու ժամանակ:

Մտածե՛ք
Ինչո՞ւ նեղ կոշիկներով ձմռանը ոտքերը մրսում են, իսկ ամռանը՝ տաքանում:

Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 15-21

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Սնման հիգիենան
  • Մարսողական համակարգի հիգենան և դրանց կանխարգելումը- դասագրքից էջ՝153-155
  • Բնագիտության ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք, որը նախատեսված է դաարանում իրականացնելու համար

1.Ինչո՞ւ պետք է հետևել սննդակարգին:

Պետք է ուշադիր հետևել սննդակարգին, քանի որ վատ սնվելը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ և խնդիրներ:

2.Որո՞նք են սնման հիգիենայի նորﬔրը:

Սնման հիգենայի նորմերն են՝ լվանալ ձեռքերը նոր սնվել, ուտելու պահին չպետք է կարդալ, լսել ռադիո, դիտել հեռուստացույց, վարել խոսակցություն որևէ մեկի հետ: Նաև կարևոր է ճիշտ ծամելը, հեղուկ սնունդ ընդհունելը:
3.Ո՞ր սննդամթերքն է հաճախ առաջացնում սննդային թունավորուﬓեր:

Սննդային թունավորումներ առաջացնում են անորակ, ժամկետն անց սնունդները: Նաև երկար պահված սնունդը:

4. Թվարկե՛ք թունավորման ախտանիշները:

Թունավորման ախտանիշերն են սրտխառնոցը, ջերմումը, փսխումը, որովայնի ցավերը:

5. Ի՞նչ ﬕջոցառուﬓեր պետք է ձեռ նարկել սուր թունավորուﬓերի ժամանակ:

Սուր թունավորումների ժամանակ պետք է կատարել ստամոքսի լվացում:

Մտածե՛ք
Ինչո՞ւ չի կարելի կրծել եղունգները, և ինչո՞ւ դրանք պետք է պարբերաբար
կտրել, կարճացնել:

Рубрика: Կենսաբանություն 8

Սննդի հիգիենա

Սննդի հիգիենան դա այն բաժինն է որն ուսումնասիրում է սննդի բաղադրությունը, կենսաբանականան արժեքը:
Սննդի հիգենան մշակում է սննդի միջի թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի քանակը, որն կանխարգելում է քրոնիկական թունավորումների: Նաև սննդի հիգենան օգտվում է քիմիական, ֆիզիկական, բուսաբանական, կենսաքիմիական, կենսաբանական հետազոտություններից:

Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 8-14

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթվա առաջադրանքներն են․

Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 1-7

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ առաջադրանքերը․

Լրացուցիչ աշխատանք․

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Դիմադրողականությունը բարձրացնելու համար պետք պահպանել հիգենայի կանոնները, պետք է շատ շնչել քթով, զբաղվել սպորտով, կրցքավանդակը ուղիղ պահել քայլելիս կամ նստած ժամանակ:

2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Շնչառության հիգենայի պահպանման հիմնական կանոններն են զբաղվել անձնական հիգենայով, պետք է շատ ոդափոխել տարացքը, նաև խոնավեցնել:

3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Քթի մեջ այդպիսի առարկաներ ընկնելու ժամանակ անհրաժեշտ է փակել երկրորդ քթանցքը և փորձել փչելով, արտաշնչմամբ հեռացնել օտար իրը։ 

Рубрика: Կենսաբանություն 8

Մարտի 18-24

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․