Рубрика: Կենսաբանություն 8

Ապրիլի 22-28

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ 

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ

Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ։ Տարբերում են սուր և խրոնիկական գերվիտամինություն։ Սուր ձևն առաջանում է վիտամինի բարձր չափաքանակի միանվագ, իսկ խրոնիկական ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից։ Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը։ 

  1. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։

D վիտամին (կալցիֆերոլներ)՝
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանման նյութ, որը մասնակցում է կալցիումի և ֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրային հյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես 3–4 տարեկան երեխաները (անբավարարությունից մանկական օրգանիզմում զարգանում է ռախիտ հիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան և այլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։

C Վիտամին (ասկորբինաթթու)`
ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր։ Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով։ Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է: Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի։ Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան։

Оставьте комментарий