Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 15.

Ուղղանկյունը այն զուգահեռագիծն է, որի բոլոր անկյունները ուղիղ են։ Նկատենք, որ ուղղանկյունը կարող է դիտվել որպես զուգահեռագիծ, այսնինքն՝ այն օժտված է զուգահեռագծի բոլոր հատկություններով։
Ուղղանկյան անկյունագծերը հավասար են։

Ուղղանկյան հատկությունները․

Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD

taisnstūris 1.JPG

2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:

Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:

taisnstūris 2.JPG

3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC

Նաև՝ BO=OD=AO=OC

taisnstūris 3.JPG

4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:

taisnstūris 4.JPG

5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:

taisnstūris 6.JPG

6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC

taisnstūris 3.JPG

Ուղղանկյան չորս գագաթները լատիներեն մեծատառերով են նշանակում։  Կարելի է սկսել ցանկացած գագաթի տառից, բայց գագաթների հերթականությունը պետք է պահպանել:

Հարցեր և առաջադրանքներ։
1.Ո՞ր պատկերն է կոչվում ուղղանկյուն։

Ուղղանկյուն անվանում են այն զուգահեռագծին, որի բոլոր անկյունները հավասար են:

2.GEOGEBRA ծրագրով գծեք ABCD ուղղանկյուն, նշեք ուղղանկյան  հավասար կողմերը։

AB = DC, AD = BC:

3. GEOGEBRA ծրագրով գծեք ABCD ուղղանկյուն, գծեք անկյունագծերը, նշեք չորս կողմերը։

AB, BC, CD, AD

4. Գտեք  ուղղանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը։ Ո՞ր բանաձևով հաշվեցիր։

Ուղղանկյան բոլոր անկյունների աստիճանային գումարը 360^0 է:

Բանաձև.
(n — 2) x 180

5. Նշեք ոււղղանկյան մի կողմին առընթեր անկյունների գումարի աստիճանային չափը։

180^0:

6. Նշեք ուղղանկյանը բնորոշ որևէ հատկություն։

1.Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:
2.Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:
3.Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:

7. Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի մի անկյուը ուղիղ է, ապա այն ուղղանկյուն է։

8. Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե նրա կից կողմերը 12սմ, 50մմ են։

12սմ + 12սմ = 24սմ,
50մմ + 50մմ = 10սմ,
12սմ + 12սմ + 10սմ = 34(P).

9. Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտեք ուղղանկյան պարագիծը։

84 + 6 = 90,
84 + 84 + 90 + 90 = 348:

10. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46սմ  է։

46 + 46 = 92(P)

11. Ուղղանկյան երկարությունը 26 սմ է, որը 6սմ -ով մեծ է լայնությունից։ Գտեք ուղղանկյան պարագիծը։

26 — 6 = 20
26 + 26 + 20 + 20 = 92(P)

12. Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ։ Գտեք ուղղանկյան պարագիծը։



Рубрика: Գրականություն 8

Հայրենապատում-ընթերցարան

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների` հայրենիքի մասին գրված ստեղծագործություններից:

Դու փոքրիկ ես, իմ աշխարհ,
Հայաստան իմ, Հայաստան,
Մի բուռ հող ես, մի բուռ քար,
Հայաստան իմ, Հայաստան…
Բայց քո մի բուռ այդ հողում,
Ու քո մի բուռ քարի մեջ,
Քանի բարձունք ու կատար,
Հայաստան իմ, Հայաստան… Վահագն Դավթյան

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…


Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիին իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ շի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։ Հովհաննես Շիրազ

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն…
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… Նաիրի Զարյան

Ծիծեռնակ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա´,
Թռչում ես այդպէս արագ:
Անդ հեռու ալեւոր
Հայր մ’ունիմ սըգաւոր,
Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:
Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ: Գևորգ Դոդոխյան

Երազ

Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․Սմբատ Շահազիզ

Ախր ես ինչպես

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա։
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։ Համո Սահյան

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ… Վահան Տերյան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։ Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյան

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։ Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ Եղիշե Չարենց

Աղբյուր