Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 17.

Թեմա՝ Շեղակյուն
Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

rombs.JPG

Շեղանկյան հատկությունները․

Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):

rombs 1.JPG

2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D:

rombs 2.JPG

3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC

rombs 4.JPG

4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ ∢A+∢D=180°

rombs 6.JPG

Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ.

5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD

rombs 3.JPG

6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)

rombs 7.JPG

7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ ABO, CBO, CDO, ADO եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:

rombs 5.JPG

Հարցեր և առաջադրանքներ
1.Ո՞ր պատկերն է կոչվում շեղանկյուն։


Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

2.GEOGEBRA ծրագրով գծեք ABCD շեղանկյուն, նշեք շեղանկյուն հավասար կողմերը։

A=B, B=C, C=D, A=D:

3. GEOGEBRA ծրագրով գծեք ABCD շեղանկյուն, գծեք անկյունագծերը, ինչպիսի՞ անկյուն են կազմում շեղանկյան անկյունագծերը։

Շեղանկյան անկյունագծերը կազմում են 90Ւճ անկյուններ:

4. Գտեք շեղանկյուն բոլոր անկյունների աստիճանային գումարը։ Ո՞ր բանաձևով հաշվեցիր։

360^0:
(n — 2) x 180:

5. Նշեք շեղանկյուն մի կողմին առընթեր անկյունների գումարի աստիճանային չափը։

180^0 է:

6. Նշեք շեղանկյանն բնորոշ որևէ հատկություն։

1.Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC:
2.Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը:
3.Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD:

7.Շեղանկյան մի կողմը հավասար է 12սմ 5մմ։ Գտեք շեղանկյան պարագիծը։

Քանի որ շեղանկյան բոլոր կողմերը իրար հավասար են ապա պետք է 12սմ 5մմը բազմապատկենք 4-ի:
P = 50:

8․Շեղանկյան անկյուններից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Գտեք շեղանկյան բոլոր անկյունները:


x + 2x + x + 2x = 360^0,
6x = 360^0,
x = 60^0,
2x = 120^0. Պատ՝. 60^0, 60^0, 120^0, 120^0:

Рубрика: Բույսերի խնամք

Բույսերի խնամք խմբի առաջին հանդիպումը.

Առաջին հանդիպման ժամանակ քննարկվեց, թե ինչպիսի հետաքրքիր լանդշաֆտային լուծումներ կարելի է առաջարկել միջին դպրոցի հարակից տարածքներում։ Հավես առաջարկներ եղան։ Արդյունքը կերևա գարնանը։ Խումբը մեծ ակտիվություն ցուցաբերեց սերմնահավաքի և սերմերի մաքրման գործնական աշխատանքնեին։ Սիրով կերակրեցին նաև կեմդամիներին։