Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Ոսկի….արձակ
նկար….քանդակ
սեղան….տեր
սուրբ….զարդ
մայր….պետ
գինի….ընկեր
խաղ…. վայր
մայր….որդի
խաղ…. մերձ

2. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Դյուրին — Հեշտ, դժվարին,
ապաշնորհ — Անշնորհք, շնորհալի,
մեղմ — Թույլ, խիստ,
ազնիվ —
Առաքինի, անազնիվ,
ապերախտ —
Երախտամոռ, երախտագետ,
անդորրություն —
Խաղաղություն, աղմուկ,
անարատ —
Անբիծ, արատավոր,
պարկեշտ —
Համեստ, անպարկեշտ, 
վիթխարի —
Մեծ, թզուկ,
հանդուգն —
Համարձակ, խոնարհ,
եռանդուն
— Աշխույժ, անգործուն,
գթառատ
— Առատագութ, անգութ:

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

3. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Լուսավոր, հրեղեն, աստղազարդ, վայրկենորեն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրափոշի, անկյունաչափ, բնավերգունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան,  մատենագիրբուրավետմշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն:

4. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:
Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն: