Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 21.


Թեմա՝ Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկություները

Առաջադրանքներ ամրապնդելու համար
1. Հաշվեք

ա)1/4^2 = 1/16,
բ)1/3^1 = 1/3,
գ)1/3^4 = 1/12,
դ)1,
ե)1/5 + 1/4 = 4+5/20 = 9/20,
զ)9:

2. Ստուգեք հավասարությունը

ա)(2/3)^-2 = (3/2)^2:
բ)(1/2)^-3 = (2/1)^3:

3. Հաշվեք

ա)0.125,
բ)-8,
գ)-0.125,
դ)-8,
ե)0.0625,
զ)16,
է)-0.0625,
ը)16:

4. Ներկայացրեք ամբողջ ցուցիչով աստիճաի տեսքով

ա)(a x b)^-3,
բ)(7/2)^3,

5. Ներկայացրեք ամբողջ ցուցիչով աստիճաի տեսքով

ա) a^6 x b^-15,
բ)a^14 x b^-4,
գ)a^12 x b^20

6. Համեմատեք

ա)81>64,
բ)16=16,
գ)1,00000000E+21>a10.240.000.000.000:

7.Ներկայացրեք քառակուսու տեսքով

ա)(a^2)^2,
բ)(a^10)^2,
գ)(a^25)^2:

8. Կատարեք բազմապատկումը

1)a^8,
2)b^9,
3)-m^6,
4)x^8,
5)-y^11
6)c^11,
7)p^n+2,
8)a^m+4,
9)x^n+k+3,
10)y^n+2+3,
11)
12)

9. Բարձրացրեք աստիճան

1)a^6,
2)x^8,
3)-y^12
4)-x^20,
5)-c^40,
6)x^21,
7)-y^45,
8)b^12,
9)z^3+n,
10)y^k+4:

Рубрика: Без рубрики

Վիլյամ Սարոյան: Նռնենիները

Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախողակ ագարակատերն էր։ Սեփական երևակայության ձեռքը կրակն էր ընկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում. ուզում էր, որ ծառ տնկի ու աճելը տեսնի։ Ես իմ ձեռքով հարյուրից ավելի նռնենի եմ տնկել։ Ես էլ հորեղբորս պես «Ջոն Դիրի» տրակտոր եմ քշել։ Սա հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։ Հորեղբորս դուր էր գալիս ծառեր տնկել ու նայել, թե ոնց են աճում։
Հակառակի պես չէին աճում։ Պատճառը հողն էր։ Չոր էր։ Ոնց որ անապատ։ Հորեղբայրս, ձեռքը իր գնած վեց հարյուր քառասուն ակր տափաստանի կողմն անելով, երբևէ արտաբերած ամենահուզական հայերենով ասել էր. էստեղ, էս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի սքանչելի հեքիաթային գեղեցկություն կսարքենք։
-Հա, հորեղբա՛յր,- ասացի։
Մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ անդամն էի։ Գիտեր, որ կհասկանայի, թե նրան ի՛նչ ուժ էր սնանկացման մղում։ Հասկանում էի։ Գիտեի, ու ինքն էլ գիտեր, որ գնածը գրողի ծոցում՝ Սիեռա Նևադայի ստորոտում մի անպետք անապատ էր՝ չոր, ցամաք հողից դուրս պրծած բոլոր տեսակի բուսականությամբ ծածկված, մեջը վխտացող մարգաշներ, սկյուռներ, քարադոդոշներ, օձեր ու հազար ու մի անապատային արարածներ։ Վերի երկինքը բազեներից, ճուռակներից ու արծիվներից բացի, ուրիշ ներկայություն չէր իմացել։ Լռության, մենության, ունայնության, շիտակության ու արժանապատվության տարածք էր՝ իր ամենից հպարտ, ամենից չոր և ամենից գեղեցիկ պարզությամբ։
Հորեղբորս հետ մեր երկտեղ Ֆորդից դուրս եկանք ու քայլեցինք պապակ հողի վրայով։
-Էս հողն իմն է,- ասաց հորեղբայրս։
Ոտքով չոր հողը բոթբոթելով՝ կամաց քայլեց։ Ոտքերի տակից մի մողես դուրս թռավ։ Հորեղբայրս ուսս բռնեց ու գամվեց տեղում։
-Էս արարածն ի՞նչ էր։
-Էս պստիկ մողե՞սը։
-Հա, ի՞նչ էր։
-Հաստատ չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ ենք ասում։
Քարադոդոշը մեզնից երեք ոտնաչափ հեռու կանգ առավ ու գլուխը շրջեց։
Հորեղբայրս պստիկ արարածին նայեց։
-Թունավո՞ր է,- հարցրեց։
-Ուտե՞լը, -հարցրի, -թե՞ կծելը։
-Էն էլ, էն էլ։
-Չէ, ուտելու չի։ Բայց ոնց որ անվնաս է։ Էնքա՜ն եմ բռնել։ Որ բռնում ես՝ տրտմում են, բայց չեն կծում։ Կուզե՞ս բռնեմ։
-Լավ կանեիր։
Կամա՜ց մոտեցա ու հանկարծակի վրան ընկա։ Հորեղբայրս նայում էր։
-Զգու՛յշ, -ասաց։- Հաստա՞տ թունավոր չի։
-Շատ եմ բռնել։
Մողեսին մոտ տարա։ Փորձեց վախը ցույց չտալ։
-Ի՜նչ լավ պստիկ արարած է, չէ՞։ Բայց ձայնը դողում էր։
-Կուզե՞ս բռնել։
-Չէ, դու բռնիր։ Ոչ մի անգամ սրա նման արարած մոտիկից չէի տեսել։ Ոնց որ աչքեր ունի։ Երևի մեզ կտեսնի։
-Քե՛զ է նայում։
Հորեղբայրս ուղիղ քարադոդոշի աչքերին նայեց։ Քարադոդոշն ուղի՛ղ հորեղբորս աչքերին նայեց։ Էսպես կես րոպե իրար աչքերի էին նայում, վերջը մողեսը գլուխը շրջեց ու նայեց գետնին։ Հորեղբայրս թեթևացած շունչ քաշեց։
-Հազարով լինեն՝ վայ թե մարդ էլ կսպանեն, -ասաց։
-Էդքան շատ մի տեղ չեն հավաքվում։ Մի տեղում դժվար մեկից ավելի տեսնես։
-Դրանց մեծը վայ թե կծելով մարդ էլ կսպանի։
-Էդքան չեն մեծանում։ Սրանց չափն էս է։
-Փոքր չափի համեմատ ի՜նչ էլ մեծ աչքեր ունի։ Հաստատ գիտե՞ս, բռնելուց հո չե՞ն կատաղում։
-Հենց ցած դրեցիր, մոռանում են։
-Հաստա՞տ գիտես։
-Չեմ կարծում, թե երկար հիշողություն ունեն։
Հորեղբայրս, ծանր շնչելով, մեջքն ուղղեց։
-Պստիկ արարածին ցա՛ծ դիր, -ասաց։- Ամենակարող Աստծու անմեղ արարածների հանդեպ բարի լինենք։ Թե թունավոր չի ու մկան չափի է մնում ու հազարներով մի տեղ չես տեսնի, ու հիշողությունը կարճ է, խեղճուկրակին տեղը դիր։ Մեր կողքին ապրող էս պստիկ արարածներին պիտի սիրենք։
-Հա՛, սը՛ր։
Քարադոդոշին ցած դրեցի։
-Կամա՛ց։ Իմ հողի էս տարօրինակ բնակչին չվնասես։
Քարադոդոշը ծլկեց, փախավ։
-Էս պուճուր արարածները հազար տարի էս հողերում են ապրել, -ասացի։
-Հազա՞ր,- ասաց հորեղբայրս, -հաստա՞տ գիտես։
-Չէ, ասացի, -բայց կարծում եմ։ Ինչ որ է, հիմա էստեղ են։
Հորեղբայրս շուրջը նայեց՝ իր հողին, դեսուդեն աճած կակտուսներին, բիզ-բիզ խոտին ու վեր՝ կապույտ երկնքին։
-Էսքան տարի սրանք ի՞նչ են կերել,- հարցրեց։
-Երևի միջատներ։
-Ի՞նչ միջատներ։
-Պստիկ բզեզներ։
Շարունակեցինք չոր հողով քայլել։ Գետնի մեջ ինչ-որ անցքերի հասանք, հորեղբայրս դրանց գլխին կանգնեց ու հարցրեց՝ սրանց մեջ ո՞վ է ապրում։
-Մարգաշները։
-Դրա՞նք ինչացու են։
-Առնետի պես բան են՝ կրծողների դասից։
-Էս բոլոր արարածներն իմ հողում ի՞նչ գործ ունեն։
-Ի՞նչ իմանան՝ ում հողն է։ Ապրում են, էլի՛։
-Տեսնես էն քարադոդոշն առաջ մարդու աչքերի նայած կա՞ր։
-Չեմ կարծում։
-Հո չվախեցա՞վ։
-Ի՞նչ իմանամ։
-Թե վախեցրել եմ, դիտմամբ չեմ արել։ Մի օր էստեղ տուն եմ սարքելու։
-Չգիտեի։
-Մի հոյակապ շքեղ տուն եմ սարքելու։
-Մի քիչ հեռու չի՞։
-Քաղաքից կես ժամվա ճանապարհ է։
-Եթե ժամում հիսուն մղոն անցնես։
-Մինչև քաղաք հիսուն մղոն չկա. երեսունյոթ է։
-Հա, բայց էս ճանապարհով արագ չես գնա։
-Աշխարհի ամենասիրուն տունն եմ սարքելու։ Էստեղ ուրիշ ապրողներ կա՞ն։
-Մի երեք-չորս տեսակի օձեր։
-Թունավո՞ր, թե՞ չէ։
-Մեծ մասը՝ չէ։ Բացի բոժոժավոր օձերից։
-Չլինի՞ ուզում ես ասել, որ էստեղ բոժոժավոր օձեր կան։
-Բոժոժավոր օձերը սովորաբար էս հողերում են ապրում։
-Քանի՞սը կլինեն։
-Մի ակրի՞ վրա, թե՞ վեց հարյուր քառասունի՝ միասին վերցրած։
-Մի ակրի վրա։
-Մոտավոր ասած՝ երևի երեքը։
-Ամեն ակրին՝ երեք հա՞տ։ Մոտավոր ասա՞ծ։
-Կամ երկուսը։
-Այսինքն՝ բոլորն իրար հետ քանի՞սը կանեն։
-Հիմա հաշվեմ. մի ակրին՝ երկու, անգամ վեց հարյուր քառասուն։ Համարյա հազարուկես։
-Հազարուկես բոժոժավոր օ՞ձ։
-Ակրը մեծ է։ Մի ակրի վրա երկու օձը շատ չի։ Հազիվ աչքովդ ընկնեն։
-Ուրիշ ի՞նչ թունավոր արարածներ կան էս կողմերում։
-Ուրիշ չգիտեմ։ Մյուսները վտանգավոր չեն։ Բոժոժավոր օձն էլ վտանգավոր չի, եթե վրան չկանգնես։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Առաջ անցիր, բայց ոտքերիդ տակ նայիր։ Բոժոժավոր օձ տեսնես՝ վրան չկանգնես։ Չեմ ուզում, որ տասնմեկ տարեկանում մեռնես։
-Հա՛, սը՛ր, զգույշ կլինեմ։
Շուռ եկանք ու հետ գնացինք։ Ճանապարհին ոչ մի բոժոժավոր օձ աչքովս չընկավ։ Հորեղբայրս նստեց մեքենան ու գլանակ վառեց։
-Էս անկենդան անապատն այգի պիտի դարձնեմ։
-Հա՛, սը՛ր։
-Դժվարություններս գիտեմ ու դրանց հախից գալու ձևն էլ գիտեմ։
-Ո՞նց։
-Քարադոդոշների մասի՞ն ես ասում, թե՞ օձերի:
-Դժվարությունների։
-Հը՛մ։ Նախ մեքսիկացիներ կվարձեմ ու գործի կդնեմ։
-Որ ի՞նչ անեն։
-Հողը մաքրեն։ Հետո ջրհոր փորեն։
-Ջրհորը որտե՞ղ են փորելու։
-Հողի մեջ։ Հետո՝ հենց ջուր ունեցանք, կասեմ, որ հողը վարեն։ Հետո կսկսեմ աճեցնել։
-Ցորե՞ն։
-Ցորե՞ն, գոռաց հորեղբայրս։ Ցորենն ինչի՞ս է։ Հացի եղածը հիսուն սենթ չի՞։ Նու՛ռ եմ աճեցնելու։
-Բա նու՞ռն ինչ արժի։
-Ի՞նչ իմանամ։ Էս երկրում ո՞վ է նուռ տեսել։ Հատը՝ տասը, տասնհինգ, քսան սենթ։
-Էլ ուրիշ բան չե՞ս աճեցնելու։
-Մի քանի ուրիշ պտուղներ էլ եմ մտքիս դրել։
-Դե՞ղձ։
Հա, մի տասը ակր։
-Ծիրան է՞լ։
-Անպայմա՛ն։ Ծիրանը շատ անուշ պտուղ է։ Ինքը՝ սիրուն, բույրը՝ փառավոր, կորիզը՝ քաղցր։ Մի քսան ակր էլ ծիրանենի կտնկեմ։
Երանի մեքսիկացիները ջուրը գտնեն։ Էս հողի տակ ջուր կլինի՞։
-Անպայմա՛ն, -ասաց հորեղբայրս։ Կարևորը՝ գործը սկսենք։ Կասեմ, որ օձերից զգույշ մնան։ Նուռ, դեղձ, ծիրան…Է՞լ ինչ։
-Թու՞զ։
-Մի երեսուն ակր էլ թուզ։
-Բա թթի՞ն ինչ կասես։
-Թթենին շա՜տ սիրուն ծառ է, ասաց հորեղբայրս։ Մեր երկրում դրանք շատ էին աճում։ Հը՞, ինչքա՞ն տնկեմ, որ լավ լինի։
-Մի տասը ա՞կր։
-Լավ, է՞լ ինչ։
-Ձիթենիներն էլ են սիրուն։
-Հա, սիրուն են։ Մի տասը ակր էլ ձիթենիներ։ Է՞լ։
-Վախենամ էս հողում խնձորենի չաճի։
-Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։
Նա շարժիչը միացրեց, ու չոր հողից չոր ճանապարհ դուրս եկանք։ Մեքենան, թափ տալով, կամաց առաջ էր գնում, մինչև հարթ տեղ հասանք, ու ավելի արագ ընթացավ։
-Տե՛ս, ասաց հորեղբայրս, -որ տուն հասնենք, էս ագարակիս մասին մերոնց մոտ չխոսես։
-Հա՛, սը՛ր։ (Ագարակի՞, մտածեցի։ Ի՞նչ ագարակ)։
-Թող անակնկալ լինի, թե չէ տատիդ գիտես։ Ինչ որ մտքիս դրել եմ, կանեմ, հետո, որ գործն անենք, բոլորին ագարակ կբերեմ, թող զարմանան։
-Հա՛, սը՛ր։
-Տես՝ ոչ մի շունչ չիմանա։
-Հա՛, սը՛ր։
Մի խոսքով, մեքսիկացիները գործի անցան ու հողը մաքրեցին։ Համարյա տասը ակրը՝ համարյա երկու ամսում։ Յոթ հոգով էին։ Քլունգներով ու բահերով էին աշխատում։ Ոչ մի բան չէին հասկանում։ Տարօրինակ գործ էր, բայց չէին բողոքում։ Կարևորը, որ իրենց վարձը ստանում էին, էլ ի՞նչ էր պետք։ Երկու եղբայր էին իրենց որդիներով։ Մի օր եղբայրներից մեծը՝ Դիեգոն, հորեղբորս քաղաքավարությամբ հարցրեց, թե արածի նպատակն ինչ էր։
-Սենյո՛ր, ասաց, -հազա՛ր ներողություն, կակտուսներն ինչու՞ ենք կտրում։
-Ուզում եմ էս հողը մշակել, -ասաց հորեղբայրս։
Մյուս մեքսիկացիներն իրենց լեզվով Դիեգոյին հարցրին, թե հորեղբայրս ինչ ասաց, ու սա թարգմանեց։
Սրանք մտածեցին, թե չարժի նեղություն քաշել ու հորեղբորս բացատրել, որ ուզածն անօգուտ է։ Ուղղակի շարունակեցին կակտուսները կտրել։
Ինչևէ, կակտուսները երկար կտրած չմնացին. մաքրած հողը շատ շուտով նորից կտրածի տեղն աճած կակտուսներով ու մացառներով ծածկվեց։ Հորեղբորս էս բացահայտումը, կասեի, ապշեցրեց։
Երևի կակտուսից ազատվելու համար հողը խոր պիտի փորվի, ասացի։ Երևի ճիշտ կանես՝ վարես։
Հորեղբայրս խնդիրը Ռայանի հետ քննարկեց, որը գյուղատնտեսական մեքենաների գործ էր անում։ Ռայանն ասաց՝ մեր օրերում ձիերի վրա հույս չեն դնի. ճիշտը տրակտոր աշխատեցնելն է, որ մի տարվա գործը մի օրում անի։
Մի խոսքով, հորեղբայրս «Ջոն Դիրի» տրակտոր գնեց։ Շա՜տ սիրուն էր։ Ռայանի մեխանիկներից մեկը Դիեգոյին տրակտոր վարել սովորեցրեց, և մյուս օրը հողամաս հասնելով՝ ես ու հորեղբայրս հեռվում անապատի քար լռության մեջ դղրդացող տրակտորը տեսանք։ Ասես խենթություն լիներ։ Խենթություն էր, որ կար։ Հորեղբորս կարծիքով հրաշալի էր։
-Առաջընթա՛ց եմ ասել, վրա բերեց։ Էս էլ քեզ նոր ժամանակները։ Տասը հազար տարի առաջ հարյուր հոգով մի շաբաթում էնքան գործ չէին անի, ինչքան տրակտորը մի օրում է արել։
-Տասը հազար տարի առա՞ջ։ Ուզում էիր ասել՝ երե՞կ։
-Ինչ որ է։ Էս նոր հարմարանքներին ոչինչ չի հասնի։
-Տրակտորը հարմարանք չի։
-Բա ի՞նչ է, առարկեց հորեղբայրս։ Վարորդը նստած է։
-Ո՞նց պիտի կանգներ։
-Հենց որ գործը նստած ես անում, ուրեմն հարմարանք է։ Սուլել գիտե՞ս։
-Հա, հորեղբայր։ Ի՞նչ մեղեդի կուզես սուլեմ։
-Ոչ մի մեղեդի էլ չեմ ուզի։ Տրակտոր վարող մեքսիկացու՛ն սուլիր։
-Ինչի՞ համար։
-Կարևոր չի, դու սուլի՛ր։ Թող իմանա, որ էստեղ ենք ու արած գործից գոհ։ Երևի մի քսան ակր վարած կլինի։
Երկու ձեռքիս ցուցամատն ու միջնամատը բերանս դրի ու ինչքան ուժ ունեի՝ փչեցի։ Լավ, բարձր սուլեցի։ Բայց Դիեգոն ոչ մի նշան ցույց չտվեց, թե լսել է։ Ահագին հեռու էր։ Չհասկացա, թե սուլելը հորեղբորս ինչին էր պետք, մեկ է՝ նրա կողմն էինք գնում:
-Էլի, ասաց հորեղբայրս։
Էլի սուլեցի, բայց Դիեգոն էլի չլսեց։
-Մի քիչ էլ ուժեղ։
Երրորդ անգամ՝ թոքերումս ինչքան շունչ կար՝ սուլեցի, էնպես, որ հորեղբայրս ականջները փակեց։ Երեսս կասկարմիր կտրեց, բայց սուլոցս մեքսիկացուն հասավ։ Սա ընթացքը դանդաղեցրեց, տրակտորը շրջեց ու հողը մեջտեղից վարելով՝ դեպի մեզ շարժվեց։
-Ուզում էիր, որ էսպես վարի՞։
-Կապ չունի։
Րոպեուկես չանցած՝ տրակտորն ու մեքսիկացին մեզ հասան։ Մեքսիկացին երջանիկ էր։ Փոշի-քրտինքը դեմքից սրբեց ու ցած իջավ։
-Սենյո՛ր,- ասաց, -հրաշալի է։
-Ուրախ եմ, որ հավանեցիր, -ասաց հորեղբայրս։
-Կուզե՞ք մի պտույտ տալ։
Հորեղբայրս հեչ չէր ուզում։ Ինձ նայեց։
-Հը՛, ասաց, նստի՛ր։ Մի պտու՛յտ տուր։
Դիեգոն մեքենան բարձրացավ ու օգնեց, որ ես էլ բարձրանամ։ Ինքը նստեց վարորդի մետաղե աթոռակին, ես, նրանից բռնած, հետևում կանգնեցի։ Տրակտորը ցնցվեց ու տեղից շարժվեց։ Մեքսիկացին մի մեծ շրջան արեց ու հորեղբորս կանգնած տեղը վերադարձավ։ Ցած իջա։
-Լավ, -ասաց հորեղբայրս։ -Գործիդ գնա։
Մեքսիկացին վարած տեղը հետ գնաց։
Ամիսներն անցնում էին, բայց հորեղբայրս ջուրը չէր գտնում։ Չորսբոլորը հորեր էին փորել, բայց ոչ մեկում ջուր չկար։ Պոմպեր տեղադրել տվեց, բայց ջուրը չկար ու չկար։ Տեխասից Ռոյ անունով ջրի մասնագետ եկավ, ու եղբայրների հետ սկսեցին տեղանքը հետազոտել։ Վերջը հորեղբորս ասացին, որ ջուրը կգտնեն։ Երեք ամիս տևեց։ Ջուրը ցեխոտ էր ու սակավ։ Մասնագետն ասաց, որ ժամանակի հետ կարգի կընկնի, ու Տեխաս վերադարձավ։
Երբ հողի կեսն արդեն մաքրած էր, ջուրը՝ գտնված, տնկելու ժամանակը եկավ։
Նռնենիներ տնկեցինք։ Ամենալավ տնկիներն էինք առել ու շատ թանկ։ Ընդհանուր առմամբ յոթ հարյուր ծառ տնկեցինք, մի հարյուրը՝ ես, հորեղբայրս՝ ութ թե ինը հատ։ Պապակ անապատում կորած՝ քսան ակր նռնենիների այգի ունեինք։ Հորեղբորս խելքն իրենը չէր։ Մենակ մի խնդիր կար. փողը վերջանալու վրա էր։ Ու փոխանակ գործը շարունակելու՝ ամբողջ վեց հարյուր քառասուն ակրը այգի դարձնելու, հորեղբայրս որոշեց ժամանակը, փողն ու եռանդը միայն նռնենիներին նվիրել։
-Առա՛յժմ, -ասաց։ Մինչև սկսենք նուռը ծախել ու փող վաստակենք։
-Հա՛, սը՛ր։
Հաստատ չգիտեի, բայց ինձ թվում էր՝ էդ փոքրիկ ծառերից գոնե դեռ մի երկու-երեք տարի կարգին բերք չէինք ստանալու, թեև բան չասացի։ Հորեղբայրս մեքսիկացի բանվորներին ազատեց, ու ագարակը երկուսիս մնաց։ Տրակտորը մերն էր, հողը՝ մեծ, և ժամանակ առ ժամանակ գնում էինք տրակտորն աշխատեցնելու, որ կակտուսները հանենք ու նռնենիների արանքի հողը փխրեցնենք։
Ինչևէ, ժամանակի հետ ջրի խնդիրը կարգի չընկավ։ Մեկ էլ տեսար՝ հանկարծակի առատ աղբյուր կբխեր՝ համարյա մաքուր, ու հորեղբորս քեֆին քեֆ չէր հասնի, բայց մյուս օրը ջուրն էլի ցեխոտ ու նվազ կդառնար։ Ծառերն արմատ էին գցել ու ամրացել, բայց ծարավ էին մնում։
Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իսկական ցնծություն էր, բայց էդպես էլ պտուղ չտվեցին։ Ուղղակի գեղեցիկ էին. մեջը բան չկար։
Էդ տարվա բերքը երեք փոքրիկ նուռ էր։
Մեկը ես կերա, մյուսը՝ հորեղբայրս, իսկ երրորդը նրա սենյակում դրեցինք։
Հաջորդ տարի տասնչորս տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ մի շարք լավ բաներ էին պատահել. հասկացել էի, որ գրել եմ սիրում ու հորեղբորս չափ հասակ էի առել։ Նռնենիներն էդպես էլ մեր գաղտնիքն էին մնացել։ Հորեղբորս թանկ էին արժեցել, բայց նա շարունակում էր հավատալ, թե շուտով մեծ բերք պիտի հավաքի, վաճառքից փողը հետ բերի ու անցնի անապատի մեջտեղը այգի սարքելու իր երազին։
Ծառերը մի փոքր մեծացան՝ համարյա աննկատ։ Մի մասը չորացավ ու մեռավ։
-Թույլատրելի կորուստն է, -ասաց հորեղբայրս։ Ակրից քսան ծառը թույլատրելի կորստի չափն է։ Բայց հիմա նորերը չենք տնկի։ Հետո։
Դեռ շարունակում էր հողի վարկը վճարել։
Հաջորդ տարի մի երկու հարյուր նուռ բերք հավաքեցինք։ Սիրուն արկղերի մեջ շարեցինք ու առաքեցինք Չիկագո՝ մի մեծածախ ընկերության։ Տասնմեկ արկղ եղավ։
Մի ամիս մեծածախ ընկերությունից ոչ մի լուր չունեինք, ու հորեղբայրս միջքաղաքայինով զանգ տվեց։ Ընկերության տերը՝ Դ’Ագոստինո անունով մի մարդ, հորեղբորս ասաց, որ նուռը չի ծախվում։
-Արկղը քանիսո՞վ ես տալիս, -գոռաց հորեղբայրս։
-Մի դոլարով -ի պատասխան գոռաց Դ’Ագոստինոն։
-Քի՛չ է, -գոռաց հորեղբայրս։ Արկղը հինգ դոլարից մի սենթ պակաս չտաս։
-Մի դոլարով էլ չեն առնում,- գոռաց Դ’Ագոստինոն։
-Ինչու՞, -գոռաց հորեղբայրս։
-Չգիտեն ինչ է, -գոռաց Դ’Ագոստինոն։
-Հետո կասես՝ գործարար ես, -գոռաց հորեղբայրս։ Նու՛ռ են, ի՞նչ են։ Հինգ դոլարից պակաս չե՛մ տալիս։
-Չի՛ վաճառվում, -գոռաց մարդը։ Մի հատն ինքս կերա ու ոչ մի երևելի բան չտեսա։
-Գի՞ժ ես, -գոռաց հորեղբայրս։ Նռան պես պտուղ աշխարհում չկա։ Հինգ դոլարը կես գինն է։
-Ի՞նչ անեմ, -գոռաց Դ’Ագոստինոն։ Չե՛ն վաճառվում։ Պե՛տքս չեն։
-Եղավ,- կամաց ասաց հորեղբայրս։ Հետ ուղարկիր։ Արագ առաքումո՛վ։
Տասնմեկ արկղերը ստացանք։
Ամբողջ ձմեռ ես ու հորեղբայրս ազատ ժամանակ նուռ էինք ուտում։
Հաջորդ տարի հորեղբայրս հողի վարկը չկարողացավ վճարել։ Փաստաթղթերը նախկին տիրոջը վերադարձրեց։ Իմ ներկայությամբ։
-Պարո՛ն Գրիֆիթ,- ասաց, -ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեզ վերադարձնել, բայց մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Քսան ակր նռնենի եմ տնկել ու շատ երախտապարտ կլինեի, եթե թույլ տայիք ծառերը խնամել։
-Խնամե՞լ, -զարմացավ Գրիֆիթը, -ինչի՞ համար։
Հորեղբայրս փորձեց բացատրել, բայց չկարողացավ։ Ո՞նց բացատրես մեկին, որ կարեկից չի։
Մի խոսքով, հորեղբայրս հողը կորցրեց, ծառերն էլ հետը։
Մի քանի տարի անց միասին էդ հողամասը գնացինք ու քայլեցինք նռնենիների այգու կողմը։ Ծառերը մեկի պես չորացել էին։ Հողը էլի կակտուսներով ու տափաստանային մացառներով էր ծածկվել։ Չորացած նռնենիները չհաշված՝ տեղանքը աշխարհի արարումից ի վեր ունեցած՝ առաջվա տեսքն էր ստացել։
Մեռած այգու մեջ մի քիչ պտտվեցինք ու նստեցինք մեքենան, քշեցինք ու քաղաք վերադարձանք։
Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի:

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2. Ցո՛ւյց տուր, որ

ա) քեռի Մելիքը կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես ու հիանալ նրա աճը տեսնելով,

բ) Մելիք քեռուն հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրանց աճով հիանալու գաղափարը։

3. Կարդա՛ անապատի բնակիչների մասին Մելիք քեռու և նրա զարմիկի երկխոսությունը և քննարկի՛ր:

4. Բացատրի´ր տրված հատվածները.

ա) Նա գիտեր, որ ես հոգով բանաստեղծ եմ և հույս ուներ, որ կհասկանամ իր վեհաշունչ պոռթկումը, որը նրան տանում էր դեպի փայլուն սնանկացում։

բ) Անապատը մեկուսության, ամայության, ճշմարտության ու վեհության թագավորություն էր։ Դա բնությունն էր` իր ամենահպարտ, սքանչելի, մենավոր ու չոր արտահայտությամբ։

գ) — Քսան ակր ես նռնենիներ եմ տնկել և շատ երախտապարտ կլինեի ձեզ, եթե թույլ տայիք խնամել այդ ծառերը։

— Խնամե՞լ, — ասաց միստր Գրիֆիտը։ — Ինչի՞ համար։ Շատ դժվար է մի բան մտցնել մարդու գլուխը, եթե նա ձեզ չի կարեկցում։

5. Բնութագրի´ր Մելիք հորեղբորը:

Рубрика: Հայոց լեզու 8

Հայոց լեզու, 20.11-24.11

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրո, հիսուներկուերորդ, քառակի, ութսուներկուութսուներկու, մեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասըտասը, մեկմեկու, քսանհինգ, երեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուր, տասնմեկերորդ, հնգամյա, վեցվեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուրհարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութութ, քսանական, չորսհինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգտասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ,
հինգ տարի-հնգամյակ,
մեկ ամիս-միամսյակ,
ութ ոտք ունեցող-ութոտնուկ,
հարյուր տարի-հարյուրամյակ,
ութ հոգուց բաղկացած-ութնյակ,
հազար տարի-հազարամյակ,
չորս հոգուց բաղկացած-քառյակ,
երեք ամիս-եռամսյակ,
երեք հոգուց բաղկացած-եռյակ,
երեք ոտք ունեցող-եռոտանի:

6. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտությունամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով  թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փունջով և աչքերով  խելացի արտահայտություններով արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառով ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլուխը  ցույց տվեց բարձունքի ճեղքով  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:

7.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել — մասնատել — պառակտել,
հմայել — դյութել — կախարդել,
հանգցնել — մարել — շիջել,
հուզվել — վրդովվել — ալեկոծվել:
շողալ — փայլել — ճառագայթվել,

8.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
Ջուր — ջրաղաց, ջրանկար,
լույս — լուսաբաց, լուսնկա,
հաց — հացաման, հացագործ,
որս — որսաբազե, որսկան,
երգ — երգահան, երգեհոն,
արյուն — արյունատար, արյուներանգ,
արվեստ — արվեստագետ, բեմարվեստ,
աստղ — աստղագետ, կիսաստղ,
օգուտ -օգտագործում, բազմօգուտ:

9. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:

Մեկ — մեկտեղանոց, մեկամյա,
տասը — տաստեղանոց, տասնամյա,
երեք — եռոտնյա, եռագլխանի,
հազար — հազարմամյակ, հազարական,
հինգ — հնգամսյա, հնգամյա,
միլիոն — միլիոնանոց, միլիոնական,
երկու — երկգկլխանի, երկամսյա,
հինգ հարյուր — հինգհարյուրանոց,
երկրորդ — երկրորդական, երկրորդային:

10. Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

քանակ — Երկու հարյուր, քսան, հիսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց,ութսունինը, իննսուն:

թվային բաշխում — յոթական, տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական:

թվային կարգ — երկրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ, առաջին:

11. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

երկճյուղ, եռակի, քառակի, յոթգլխանի, տասնյակ, քառասնապատիկ, առաջնահերթ, իննապատիկ

12. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Երեք տարում նա մասնակցեց քսան ինն մրցույթի:
Նրա դպրոցում չորսհարյուրվաթսունհինգ սովորող կա:
Բոլոր մասնակիցներին երկու-երկուական գիրք նվիրեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
V-րդ դարն հայ գրականության ոսկեդարն է:
Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:


Рубрика: Պատմություն 8

«Վանո Սիրադեղյան» Նախագիծ

Ընտրված Հոդված ՝

Վանո Սիրադեղյան | Չհիշվող պատերազմ

Հոդվածի Հեղինակ ՝

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը եղել է հայտնի քաղաքական գործիչ և ԱԺ պատգամավոր, հրապարակախոս և նաև գրող։ Նա ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 13–ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Տարբեր մարդիկ ունեն տարբեր կարծիքներ նրա մասին։ Մի մասը կարծում է, թե նա հանցագործ է, մյուս մասը կարծում է, որ նա անմեղ է և եղել է շատ լավ քաղաքական գործիչ։ Նա ընտրվել է 2 անգամ որպես ԱԺ պատգամավոր և նաև եղել է երկրի նախագահի խորհրդական։ Նրան սկսել են հետախուզել 1999 թվականի փետրվարի 19-ից քաղաքական սպանություններ կատարելու կասկածանքով։ Ըստ իր ընտանիքի տվյալների Վանո Սիրադեղյանը մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15–ին։ Նա ունեցել է մեծ ընտանիք՝ 5 երեխա, թոռներ։ Նրա կինը եղել է Ռուզաննա Տոնոյանը, ով այս պահին Խնկո Ապեր Գրադարանի Տնօրենն է։

Վերլուծում

Վանո Սիրադեղյանի չհիշվող պատերազմ գործում նա պատմում է նրա մասին թե ինչ է համարում պատերազմը մեր ժողովուրդը։ Իր կարծիքով մենք համարում ենք, պատերազմում պետք է ժողովրդի կեսը բնաջնջվի և մյուս կեսը աքսորվի։ Առաջին Ղարաբաղյան պատերազմում ունեցել ենք հազարավոր զոհեր։ Նաև պատմում է, որ Սփյուռքի հայերից այդ պատերազմին 50 հոգուց քիչ են մասնակցել։ Համեմատություն է տարվում ուրիշ երկրներից Սերբիա եկած ազգությամբ սերբ կամավորականների հետ։ Որոշ կուսակցություններ օգնել են, որ մարդիկ դասալիքն դառնալ։ Շատ զորակոչի տարիքի տղաների դուրս են հանել բանակից, ուղարկել հատուկ ճամբարներ որտեղ սովորեցրել կրակել և դրա օգնությամբ բանակը թուլացել է: Մարդիկ դրա պատճառով սկսել են ատել բանակը։ Վանո Սիրադեղյանը պատմում է, որ ճամբարներից դուրս եկածները մեղավոր են Հոտեմբերի 27-ի հանցանքների մեջ։ Այդ պատերազմում զոհվեցին շատ–շատ պատանիներ և ինչպես պատմում է Վանո Սիրադեղյանը՝ «Հայաստանը ընտրությունների գնաց առանց իր լավագույն զավակների»։ Նա գրում է, որ գրեթե ոչ մեկ սահմանադրության փոփոխության ցանկություն չուներ՝ դրա համար կատարվեց Հոկտեմբերի 27-ի դեպքը։ Իսկ ժողովուրդը չեր մտածում դրա մասին, նա մտածում էր ընտրակաշառքի, սովետի մասին քանի որ կարոտել էր այն։ Նյութը գրելու թվականներին Հայաստանի վիճակը շատ վատն էր, բայց մարդիկ հիշում էին 1995 թվականների հանցանքները, որոնցում մեղադրել են Վանո Սիրադեղյանին։

Վանո Սիրադեղյանը պատմում է, որ առաջարկել է ևս մեկ շանս տալ հետախույզներին այլ ոչ թե անմիջապես սպանել, քանի որ նրանց շանտաժի են ենթարկել։

Ինչպես պատմում է Վանո Սիրադեղյանը հիշաչարությունը շատ տարօրինակ է հայերի մոտ։ Ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել կամ ասել 2–5 տարի առաջ և նա դա նորմալ է համարում, բայց նա սխալ է համարում Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը հիշել՝ և չհիշել 41–45-ի եղած Ղարաբաղյան պատերազմը: Դրանով նա ուզում է ասել, որ մարդիկ հիշում այն դժվարությունները, որոնց իրենց են պատկանում և իրենց հետ է կապված՝ ոչ թե իրենց երկրի այլ հենց իրենց։