Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 20.

Թեմա՝ Ուղղանկյունանիստ, խորանարդ

Ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերը  ուղղանկյուններ են, կոչվում է ուղղանկյունանիստ:

Նրա մակերևույթը բաղկացած է 6 ուղղանկյուններից, որոնք կոչվում են ուղղանկյունանիստի նիստեր:
Նիստերի գագաթները կոչվում են ուղղանկյունանիստի գագաթներ, իսկ կողմերը՝ կողեր:
Երկու նիստեր կոչվում են հանդիպակաց, եթե նրանք չունեն ընդհանուր կող:
Յուրաքանչյուր երկու հանդիպակաց նիստեր հավասար են:
Հանդիպակաց նիստերից երկուսը կոչվում են հիմքեր, իսկ մյուս նիստերը՝ կողմնային նիստեր:

Ուղղանկյունանիստն ունի 6 նիստ (երկու հիմք և չորս կողմնային նիստ), 12 կող և 8 գագաթ:
Ընդհանուր գագաթ ունեցող կողերը կոչվում են ուղղանկյունանիստի չափումներ՝ բարձրություն և լայնություն, երկարություն, տես նկարը․

Ուղղանկյունանիստի եթե բոլոր նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են, կոչվում  է խորանարդ։


Հարցեր և առաջադրանքներ

1.Ո՞ր մարմինն է կոչվում ուղղանկյունանիստ։
Ուղիղ զուգահեռանիստը, որի հիմքերը  ուղղանկյուններ են, կոչվում է ուղղանկյունանիստ:

2.GEOGEBRA ծրագրով գծիր ուղղանկյունանիստ։


3.Ի՞նչ երկրաչափական պատկերներից է կազմված ուղղանկյունանիստը։
Ուղղանկյունանիստը կազմված է ուղղանկյուններից:

4.Ո՞ր մարմինն է կոչվում խորանարդ։
Ուղղանկյունանիստի եթե բոլոր նիստերը իրար հավասար 6 քառակուսիներ են, կոչվում  է խորանարդ։

5.GEOGEBRA ծրագրով գծիր խորանարդ։


6.Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները, գծագրով ցույց տուր։

Բարձրություն — E-F, D-A, G-H, C-B.
Լայնություն — E-H, F-G, A-b, D-V.
Երկարություն — F-D, E-A, G-C, H-B

7.Թվարկեք մի քանի առարկա, որոնք ուղղանկյունանիստի ձև ունեն։
Հեռախոս, տումբա, դուռ:

8.Քանի՞ նիստ ունի ուղղանկյունանիստը, խորանարդը։
Ուղղանկյունանիստը ունի 6 նիստ, նույննել խորանարդը:

9.Քանի՞ կող ունի ուղղանկյունանիստը, խորանարդը։
Ուղղանկյունանիստը ունի 12 կող, նույննել խորանարդը:

10.Քանի՞ գագաթ ունի ուղղանկյունանիստը, խորանարդը։
Ուղղանկյունանիստը ունի 8 կող, նույննել խորանարդը:

11.Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա լրիվ մակերույթի  մակերեսը։ Հուշում․  բոլոր նիստերի մակերեսների գումարը հանդիսանում է ուղղանկյունանիստի  լրիվ մակերույթի  մակերես։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը:
5 x 6 = 30,
6 x 4 = 24,
5 x 4 = 20,
30 + 24 + 20 = 54 + 20 = 74,
2 x 74 = 148,
Պատ.՝ 148 սմ:

12.Ուղղանկյունանիստի լայնությունը 21 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի լայնությունից, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։
Լուծում.՝
21 + 2 = 23,
23 — 1 = 22: Պատ.՝ Լայնություն 21սմ,
Երկարություն 23սմ,
Բարձրություն 22սմ:

13.Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝ 3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի լրիվ մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։
3 x 1 = 3,
1 x 6 = 6,
3 x 6 = 18,
3 + 6 + 18 = 9 + 18 = 27,
2 x 27 = 54,
2 x 5 = 10,
5 x 4 = 20,
2 x 4 = 8,
10 + 20 + 8 = 30 + 8 = 38,
2 x 38 = 76,
54 սմ < 76 սմ,
Պատ.՝ 2-րդ:

14.Ունենք 2սմ կող ունեցող մի խորանարդ։ Գտե՛ք նրա լրիվ մակերույթի  մակերեսը։

15.Խորանարդիկի կողի երկարությունը 1 սմ է։ Գտե՛ք նշված մարմնի լրիվ  մակերևույթի մակերեսը։


Պատ.՝ 50 սմ:


Рубрика: Կենսաբանություն 8

Նոյեմբերի 20-26

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատաքնք- պատասծանել հարցերին․

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության շնորհիվ մարդը լսում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում:
Լսողությունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:
 
2.Ինչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

Ականջախեցին ձայնային ալիքը արտաքին լսողական խողովակով թմբկաթաղանթին որը տատանվելով այն հաղորդում է միջին ականջի ոսկրիկներին որոնց միջոցով ել օվալաձև թաղանթին։ Օվալաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։

3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Ականջը կազմված է արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, նեքին՝ մուրճիկ սալ ,ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։

4.Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Հետաքրքիր է իմանալ․

Ձայնի բարձրությունը չափվում է դեցի բելերով (դԲ): Ընկնող տերևի առաջացած աղմուկը հավասար է 10 դԲ: Պարզ է, որ այս ձայնն ավելի շատ հանգստացնում է, քան գրգռում: Անհարմարություն չի առաջացնում նաև սովորական զրույցի աղմուկը (60 դԲ): Իսկ 110 դԲ-ի հասնող ռոք երաժշտության
հաﬔրգը կամ 140 դԲ ունեցող ռեակտիվ ինքնաթիռի դղրդյունը լսելիս դժվար
է պահպանել հոգեկան հավասարակշռություն: Դպրոցի դասաﬕջոցին առաջացած աղմուկն իր ու ժով չի զիջում այդպիսի ազդեցությա նը:
Պարզվել է, որ ականջակալներով երաժշտության ձայնը կարող է հասնել
ռեակտիվ ինքնաթիռի շարժիչի հռնդյունի հզորությանը: Ահա թե ինչու «գրպանի երաժշտության» սիրահարները պետք է զգուշանան, քանի որ իրենց
վտանգում են աստիճանական խլացման: