Рубрика: Պատմություն 8

Ազգային փոքրամասնություններ

Հայաստանում ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և նաև կրոններ։ Այսօր մենք կխոսենք նրանցից մեկի մասին։

Ասորիներ

Ասորիները ազգային փոքրամասնություն են, որոնք սփռված են ամբողջ աշխարհով (ընդհանուր 3.3–5 մլն․ մարդ) ։ Նրանք բնակվում են Հայաստանում, Իրաքում, ԱՄՆ–ում, Սիրիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Հորդանանում, Ռուսաստանում, Իրանում, Ավստրալիայում, Լիբանանում, և նաև Թուրքիայում։ Նրանք ամենաշատը բնակվում են Իրաքում (մոտ 250–400 մլն․ մարդ) ։ Հայաստանում նրանց քանակը մոտ 5000 մարդ է։ Ասորիները ունեն իրենց լեզուն (Ասորերեն) , բայց նրանք տիրապետում են նաև այն լեզվին, որը պատկանում է այն պետությանը որտեղ նրանք բնակվում են։ Նրանց լեզուն կարելի է ասել ձեվափոխված արաբերենն է։ Նրանց կրոն քրիստոնեությունն է։ Նրանց կրոնի համար նույնպես օգտագործվում է եկեղեցի, բայց պատարագը և աղոթքները կատարվում են ասորերեն կամ արաբերեն։

Հետաքրքիր փաստեր

1.Ասորիները վաղ ժամանակներում պատրաստում էին սալիկներ, որոնց վրա գծում և նկարագրում էին իրենց թշնամիներին տանջելու գործընթացը, որպեսզի հաջորդ թշնամին իմանա, թե ինչ է լինելու իր բանակի հետ: Այս թիթեղները ցույց էին տալիս կենդանի մարդկանց մորթազերծման(մարդու վրայից իր կաշին հանում են), աչքերը հանելու և ցցերին ցցելու գործընթացը:

2.Ասորեստանը մարդկանց անդադար ​​տեղափոխման քաղաքականություն էր վարում։ Տարբեր ընտանիքների վանում էին իրենց տներից և վեր–բնակեցնում սկզբնական տարածքից ահագին հեռու: Սա էր պատճառներից մեկը, որ Ասորեստան դարձրեց այդքան հզոր։

3.Ասորեստանում գրեթե ամեն հանցագործություններ պատժվում էին ինքնախեղումով(ինքդ քեզ վնասել) կամ մահապատժով։ Կամ, օրինակ՝ մարդասպաններին որպես պատիժ հանձնում էին սպանվածի ընտանիքին, ովքեր թույլտվություն ունեին նրանց հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում են։

4.Այն ժամանակներում պաշարողական զենք չկար։ Լավագույն դեպքում, բանակը կարող էր հուսալ, որ գերանով ջարդելու է քաղաքի դարպասները, բայց հաճախ աղեղնավորները պատերից կրակում էին նրանց վրա։

Աակայն Ասորիները, ստեղծեցին աշխարհի առաջին պաշարողական զենքերից մի քանիսը: Օրինակ՝ նրանք հայտնագործեցին ծեծող խոյը(Таран)։ Այդ զենքը այդքան էլ դժվար չեր պատրաստել, բայց այդ ժամանակներում այդ զենքը անհնար էր կանգնեցնել։