Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 22

Թեմա՝ Բուրգ

Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:

Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

 Բուրգը, կախված  հիմքի  բազմանկյան  կողմերի  թվից, կոչվում  է  եռանկյուն  բուրգ, քառանկյուն  բուրգ,  հնգանկյուն  բուրգ  և  այլն։

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

Բուրգը  նշանակելու համար սկզբում  գրվում է գագաթի տառը, այնուհետև՝ հիմքի բազմանկյան գագաթների տառերը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։
Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:
Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր:

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,
GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

   ա) 13 — ոչ, 2-ի չի բաժանվում,  բ) 16 — այո, 2-ի բաժանվում է,  գ) 19 — ոչ, 2-ի չի բաժանվում։     Պատասխանը հիմնավորել։

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

   ա) 9 նիստ — այո, 2-ի բաժանվում է,   բ)  9 կող — ոչ 2-ի չի բաժանվում։    Պատասխանը հիմնավորել։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

   ա) 13 նիստ — 12 անկյուն բուրգ,   բ) 10 գագաթ — 9 անկյուն բուրգ,   գ) 12 կող — 6 անկյուն բուրգ։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է,իսկ կողմնային նիստերըհավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։

հիմք + ընդհանուր կողերի գումար
64սմ + 64սմ = 128սմ

Рубрика: Գրականություն 8

Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է.  չէ՞  որ  աշխարհը  ձեզ  տրված    է  ապրելու  համար,  իսկ  աշխարհը  լավ  տեղ  է,  չէ՞  որ  դուք  ցերեկ  ունեք`  դպրոց  գնալու  և  խաղի  համար  ու  չէ՞  որ  գիշեր  ունեք`  տուն  վերադառնալու,  գրքեր  կարդալու,  անկողին  մտնելու  և  քնելու  համար.  չէ՞  որ  ձեզ  կյանք  է  տրված.  ոչ  ոք  ձեզ  չի  մեղադրելու  շատ  ուզենալու  համար.  սարսափելի  շատ  –  գոնե`    ամեն  Սուրբ  Ծնունդին,  –  բայց    վատ  մի´  զգացեք    դրա  համար,  որովհետև  դուք    ավելին  ունեք,  քան  որևէ  մեկը:  Իսկ  դու,  Ձմեռ  պապ,  քեզ    հիմարի  տեղ  մի´  դիր,  հա՞:

Նրանց  շարունակ  մի´    հարցրու,  թե  ինչ  են  ուզում.  նրանց  մի´  ստիպիր  կարծելու,  թե  դու  պատրաստվում  ես  տալու  իրենց  ուզած      ամեն  ինչը,      իսկ  հետո  բան  էլ  չես  տալիս:  Մի  քիչ  խելք    ունեցիր  էդ  գլխիդ  մեջ,    էլի:  Փորձիր  ցույց  տալ  նրանց,  թե  որչափ      արդեն    ունեն,  նույնիսկ  եթե  նրանք  աղքատ    են,    նույնիսկ  եթե      իրոք        կարիք  ունեն  թե´  իսկական  տների`  ապրելու  համար,  թե´  զգեստների,  թե´  ուտելիքի  և  թե´  բոլոր  մյուս  բաների:    Փորձի´ր  քաջալերել  նրանց`  հաճույք  զգալ    էն  բանից,  ինչ  որ  ունեն:  Նրանք  հավատում  են  քեզ,  ուրեմն    աշխատեցրու´  ուղեղդ:    Եթե  չես  կարողանում  նրանց  տալ  ինչ  ուզում  են,  փորձի´ր  նրանց  հասկացնել,  թե    որքան  արդեն  ունեն:  Քեզ  մի´  պահիր  հասարակ  մարդ  արարածի  պես.    նրանք  քեզ  հավատ  են  ընծայում,  նրանք  հավատացած  են,  որ  դու  կարող  ես    ցանկացած  բան    անել,    ամեն,  ամեն  ինչ,  իսկ  դու  անկարող  ես,  ուստի  թող  նրանք  դա  իմանան,  էդ  դեպքում  փշրված  սրտերով  չեն  վերադառնա  իրենց  ետնախորշերը:  Մենք  սիրում  ենք  քեզ,  Ձմեռ  պապ,  բայց  փորձի´ր  ուղեղդ  շարժել,    էլի:  Հարցն  իրերը      չեն,  որ  նրանք  ուզում  են    կամ  որոնց  կարիքն  ունեն,  ու  դու  պարտավոր  ես  դա  նրանց  սովորեցնել:    Դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  կարևոր  չէ`  ինչքան  քիչ  բան  ունեն,  նրանք  միշտ  էլ  կարող  են  ուրիշներին  տալ,  և  դու      պետք    է      սովորեցնես  նրանց,  որ  միայն  տալն  է  նրանց  երջանկացնելու:  Եվ  դու  պարտավոր  ես  նրանց  տեղեկացնել,  որ  իրենք  ստիպված  չեն      “ինչ-որ  բաներ”        տալ.  “ինչ-որ  բաները”  կարելի  է  գնել,    բայց  էն  լավ  բաները,  որոնք  կարող  են  տրվել,    չեն  կարող      գնվել:  Լավ  բաները  ծնվում  են  մարդկանց  մեջ,  և    դրանք  էնտեղ  են  միշտ`  սպասելով  դիմացինին  փոխանցվելուն:  Եվ  մարդկանց  նվիրելը    միակ  բանն  է,  որ  կարող  է  ցանկացած  մարդու  երջանկացնել:    Հիմա    դառնամ  ձեզ,  երեխանե´ր:  Սուրբ  Ծննդյան  տոնի  լույսերն  ավելի    պայծառ  չեն,  քան  ձեր  սեփական    լույսերը:  Աշխարհում  ավելի  հրաշալի  նվեր  չկա,  քան  էն,  որ  ինքներդ  ձեր  սիրելիներին  ասում  եք`  ես  սիրում  եմ  քեզ:  Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:  Ավելի  հանդիսավոր  ու  գեղեցիկ  օրեր  չկան,  քան  էն  հին,  բարի  ժամանակները,  որ  հիշում  եք`  ավելի  լավն  էին.  ավելի  լավ`    տալը,      քան    ստանալը:  Իսկ  ձեզնից    ամեն  ոք    կարող  է  տալ:  Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:  Ոչ  մի  ընծա    ավելի  թանկարժեք      չէ,  որքան  էն,  ինչ  տալիս  եք  ձեր  ունեցածից:  Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:  Սպասե´ք,  երեխանե´ր:  Արդեն  գիտեք,  որ  մնացածիս  պես  դուք  էլ  մեծանալու      և  գուցե  նույնիսկ  էն  ժամանակ  էլ  չիմանաք,  թե  ձեզնից  յուրաքանչյուրը  միշտ  ինչ  պետք  է  տար  և  ստանար  ու  գուցե    մտածեք,  թե  ինքներդ  էլ  չեք  ստացել  էդ  լավ  բաները,  երբ  երեխա  եք  եղել:  Դուք  պարտավոր  եք  իմանալ,  որ  լավ  բանը  ձեզ  համար,  մեզնից  յուրաքանչյուրի  համար  միայն  էն  է,  թե  մեզնից  ամեն  մեկն  ինչ  պետք  է  տա,  իսկ  մեզնից  ամեն  մեկը  շատ  մեծ  գործ  ունի  անելու`  ավելի  շատ,  քան  ինքը`  Ձմեռ  պապը:  Դուք  պարտավոր  եք  դա  իմանալ,  երեխանե´ր:  Եթե  երբևէ  ցանկանում  եք  երջանիկ  լինել,  դուք    պետք    է    սկսեք    էդ    մեծ    գործից:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Քննարկե՛ք հետևյալ մտքերը․

  • Շատ բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․
  • Չկան ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:
  • Ձեզնից յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:
  • Եվ ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Քննարկե՛ք այդ մտքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։