Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 23

Թեմա՝ Շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB   աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:

Լարի միջնակետով անցնող շառավիղը

1.Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։

2․Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

Հարցեր և առաջադրանքներ:

1. Ո՞ր պատկերն է կոչվում շրջանագիծ:
Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

2. Ի՞նչ է շրջանագծի շառավիղ, տրամագիծը, լարն ու աղեղը:
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարություն:
Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ:

3․ GEOGEBRAծրագրով գծել շրջանագիծ և տանել նրա շառավիղը, տրամագիծը և լարը:

շառավիղը — AB, BA,
տրամագիծը — EF,FE,
լարը — DC, CD:

4․Գրել լարի միջնակետով անցնող շառավղի հատկությունները:
1. Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։
2. Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

5․ Թվարկել   շրջանագծի բոլոր  տրամագծերը,   շառավիղները և  լարերը:

տրամագծերը — BF, FB, CK, KC,
շառավիղները — AO, OA,
լարերը — BL, LB, DF, FD, LE, EL:

6․Թվարկել ստացված աղեղները:

AC, CA, KM, MK, KP, PK, PM, MP, AK, KA, AP, PA, CM, MC, CP, PC:

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
Երկու անգամ:

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։

9․ Հաշվիր CA -ն, եթե CD=8 սմ և ∠AOD=120°

10․ Տրված է՝ MN=7սմ,  ∠ONM=60°։Գտիր՝ KN-ը։

11․ AB հատվածը O կենտրոնով շրջանագծի տրամագիծն է, իսկ AC-ն և BC -ն այդ շրջանագծի հավասար լարեր են։ Գտնել AOC անկյունը։

Рубрика: Անգլերեն 8

Homework

Grammer 2.
Homework — 2/a,c,d,page 33.

a.
1) You’re Canadian, aren’t you?
2) It’s smaller than the USA, isn’t it?
3) It isn’t Vancouver, is it?
4) Cities in the USA are much bigger then that, aren’t they?
5) You’ve been there, haven’t you?
6) Wow. You don’t know much about Canada at all, do you?

c.
1) He’s American, isn’t he?
2) She doesn’t like me, does she?
3) She can come with us, can’t she?
4) They aren’t from Canada, are they?
5) They’re from the USA, aren’t they?
6) Your favorite food is pasta, isn’t it?
7) She won’t be at the party, will she?
8) You don’t know my sister, do you?
9) You’ve been to lately, haven’t you
10) You haven’t got a brother, have you?

d.
1) He saw us, didn’t he?
2) They don’t live here, do they?
3) She likes chocolate, doesn’t she?
4) You can’t come to the party, can you?
5) They went to New York, didn’t they?
6) She goes to your school, doesn’t she?
7) You’ve see that film, haven’t you?
8) She hasn’t done that, has she?

Рубрика: Քիմիա 8

Ինքնաստուգում

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն 

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը
Բանաձևը — Co2:

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։

Երևույթները որի ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը և մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր կոչվում է քիմիական երևույթ:

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։

Տարրի նշանը կազմվում է տարրի Լատինական սկզբնատառով կամ որևէ երկրորդ տառով, եթե տարրերի անունները սկսվում են նույն տառով։

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։

2-րդ հարկում 6-րդ բնակարանում ապրում է ածխածինը:

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

Ա) 0

Բ)+1

Գ)-1

Դ) Z

2)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

  1. Ավոգադրոյի օրենք
  2. բաղադրության հաստատունության օրենք
  3. զանգվածի պահպանման օրենք

3)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,

  1. ինդեքս
  2. 2.զանգված
  3. գործակից
  4. հարաբերական մոլեկուլային զանգված

4)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,

  1. Pb+S PbS
  2. 2HgO= 2Hg + O2
  3. 3, CaCOg = CaO + CO,

5)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + ? = 2MgO — 2Mg + O2 = 2MgO:

1. Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O + 484 42

p) CaCO3 → CaO + CO2 — 177 42

q) Fe + O2→ Fe3O4 +1117 42

n) HgO Hg + O2 — 182 42

1. Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

Օրինակ.՝
Լուցկու այրում,
Մագնեզիումի այրումը:

2. Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

օրինակներ՝.
Կաթի թթվելը,
Հացի բորբոսնելը,
Ձվի նեխելը:

3. Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:

կջ — ներով,
կկալ — ներով:

4. Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

  1. Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
  2. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
  3. Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
    ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
  4. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա)…….. լար բ) ………. պատառաքաղ գ) ………… գնդակ դ) …….. բաժակ ե) ………. քանոն զ) ……….. սեղան
  5. Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
    ա) կաղամբի թթվելը, բ) սառույցի հալվելը, գ) արեւի լուսարձակելը, դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը, ե) ջրի եռալը, զ) շաքարի լուծվելը ջրում:
  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
  2. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

3. Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։

4. Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները։

5.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները.

ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։