Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական աշխատանքներ, 8-րդ դասարան

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա

ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
սոխուկ, մտրուկ, հանելուկ, շնաձուկ, թզուկ,  դաշտամուկ, կտրուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ

-ում վերջածանցը
ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում

 — ուտ վերջածանցը
բնակարանամուտ, տանձուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ:

-ք վերջածանցը
հոնք, վազք, հավաք, տարիք, գալիք, սրտաճաք, հոսք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք:

-արան վերջածանցը
նվագարան
, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան:

 -անի վերջածանցը
տեսականի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, եռհարկանի  գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի:

-անք վերջածանցը
բամբասանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք:

-ատ վերջածանցը
թևատ, ցանկապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Վարագույր, վայրկյան, պահակ, ամառ, ապրիլյան, բանակ, որսորդ, առավոտ, առաջ, սահնակ:
2.Կարկուտ, աչք, թավուտ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, մառախուղ, ոտք:
3. Ամառ, եկեղեցի, արևառ, ուրբաթ, վանական, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4. Ձիավոր, դպրոց, նախորդ, պայուսակ, երաժիշտ, փողոց, պահածո,  թախիծ, դիմակ, մանուշակ:

Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Վախենալ, սարսափել , երկնչել, հանդգնելզարհուրել:
Սրտնեղել
, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածելխորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել,  փութալ, ջատագովել, շտապել:

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 59

Թեմա՝ y=|x| ֆունկցիան և նրա գրաֆիկը։

Ցանկացած x իրական թվի համար կարելի է հաշվել նրա մոդուլը՝  |x| -ը: Սա նշանակում է, որ կարելի է խոսել y=|x| ֆունկցիայի մասին: Ունենք՝ 

Կառուցենք այս ֆունկցիայի գրաֆիկը: Հարմար է գրաֆիկը կառուցել կտորներով:

Առաջին քայլ: Սկզբում կառուցենք y=x ուղիղը և առանձնացնենք նրա այն մասը, որը համապատասխանում է x∈[0;+∞) արժեքներին (x -երի առանցքի դրական ճառագայթին):

1gr.png

Երկրորդ քայլ: Հիմա կառուցենք y=−x ուղիղը և առանձնացնենք նրա այն մասը, որը համապատասխանում է x∈(−∞;0) արժեքներին (x -երի առանցքի բացասական ճառագայթին):

2gr.png

Երրորդ քայլ: Վերջապես, երկու կտորները նկարենք նույն կոորդինատական հարթության վրա: Ստանում ենք y=|x| ֆունկցիայի գրաֆիկը:

3gr.png

Թվարկենք գրաֆիկից բխող մի քանի հատկություններ:

1. Ֆունկցիան որոշված է ցանկացած կետում՝ D=(−∞;+∞)

2. Ցանկացած x -ի համար, |x|>0, բացի x=0 դեպքից և |0|=0

3. Ֆունկցիան նվազում է (−∞;0] ճառագայթի վրա և աճում է [0;+∞) ճառագայթի վրա:

4. Ֆունկցիան սահմանափակ չէ վերևից, բայց ներքևից սահմանափակ է: 

5. Ֆունկցիան չունի մեծագույն արժեք, բայց ունի փոքրագույն արժեք՝ 0 -ն:

6. Ֆունկցիան անընդհատ է ամբողջ թվային առանցքի վրա՝ (−∞;+∞)

7. Ֆունկցիայի արժեքների բազմությունը օրդինատների առանցքի դրական ճառագայթն է՝ [0;+∞)

Առաջադրանքներ։

1․ Տրված է y=|8x| ֆունկցիան: Գտնել

ա)  y -ի արժեքը, եթե x=4;
y = 32,

բ) x -ի արժեքը, եթե y=24

x = 3, -3.

2․ Որոշել, թե ո՞ր քառորդներում է գտնվում y=|145x| ֆունկցիայի գրաֆիկը:

ա) 1-ին և 4 -րդ քառորդներում բ) 1-ին և 3 -րդ քառորդներում

գ) 2-րդ և 3 -րդ քառորդներում դ) 1ին և 2 —րդ քառորդներում

3․ Տրված է y=−10|x| ֆունկցիան: Գտնել f(5) -ը:

-50:

4․ y=|ax| ֆունկցիայի գրաֆիկն անցնում է այս կետով՝ (−10;40): Գտնել a -ն, եթե հայտնի է, որ այն դրական թիվ է:

a = 4:

5․ Տրված է y=|x| ֆունկցիան: Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • Ֆունկցիան սահմանափակ է և՛ վերևից, և՛ ներքևից:
  • Ֆունկցիան սահմանափակ չէ ոչ վերևից, ոչ էլ ներքևից:
  • Ֆունկցիան սահմանափակ չէ վերևից, բայց սահմանափակ է ներքևից:

6․ Արդյո՞ք   A(-2;16) և B(7;9) կետերը պատկանում են  y=8|x|  ֆունկցիայի գրաֆիկին:

A — Այո:
B — Ոչ:

7․ Ֆունկցիան տրված է f(x)=3|x| բանաձևով: Հաշվել f(11)+f(−5)։

F(11) = 33,
F(-5) = 15,
F(11) + F(-5) = 48:

8․ Կառուցել  ֆունկցիաների գրաֆիկները: 

ա) y=2|x|


բ) y=-3|x|


գ) y=1,5|x|



դ) y=|x+4|


ե) y=2|x-3|