Рубрика: Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին․ որը…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին…

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ…

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած…

2.Նախադասություններն ավարտի´ր:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ …:

Հաճախ պատահաբար ենք  գտնում այն, ինչ որ ….:

Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ   :

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ…:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն…. …:

Հաճախ տարիներով  փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ……:

Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի……:

3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր  ստացիր:
Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ):  

ա) Ջրահարս, ծովանկար, — ջրանկար, ծովահարս:
բ) ժանգապատ, արծաթագույն — արծաթապատ, ժանգագույն:
գ) հողմածին, ջրաղաց, — հողմաղաց, ջրածին:
դ) զորագունդ, երկրամաս — զորամաս, երկրագունդ:
ե) հեռախոս, գրագիր — հեռագիր, գրախոս:

4) Կետերի փոխարեն

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ողջ գիրքը մի օրում կարդաց:

Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

Ողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Ողջը հրդեհից այրվեց:

Рубрика: Հանրահաշիվ 8

Պարապմունք 60

Թեմա՝ y=k/x ֆունկցիան և նրա գրաֆիկը։

Դիտարկենք y=2x ֆունկցիան և լրացնենք նրա արժեքների աղյուսակը: 

x12−1−2412−4−12
y21−2−1124−12−4

Կառուցենք այս կետերը կոորդինատական հարթության վրա: Ուրվագծվում է երկու ճյուղերից բաղկացած կոր: Տանենք այն:

1_5.png

y=1/x ֆունկցիայի գրաֆիկի պես  այս կորը ևս կոչվում է հիպերբոլ:

Հիմա դիտարկենք k<0 դեպքերից որևէ մեկը, օրինակ՝ k=−1 -ը:

Կառուցենք y=−1/x ֆունկցիայի գրաֆիկը (այստեղ k=−1):

Ցանկացած y=−f(x) ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է y=f(x) ֆունկցիայի գրաֆիկին x-երի առանցքի նկատմամբ: Մասնավորապես, y=−1/x ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է y=1/x ֆունկցիայի գրաֆիկին x -երի առանցքի նկատմամբ: Ստանում ենք հիպերբոլ, որի ճյուղերը գտնվում են երկրորդ և չորրորդ քառորդներում:

1_6.png

Ընդհանուր դեպքում՝  y=kx, k≠0 ֆունկցիայի գրաֆիկը հիպերբոլ է:

1) Եթե k>0, ապա նրա ճյուղերը գտնվում են առաջին և երրորդ քառորդներում:

2) Եթե k<0, ապա նրա ճյուղերը գտնվում են երկրորդ և չորրորդ քառորդներում:

3) (0;0) կետը հիպերբոլի համաչափության կենտրոնն է: 

4) y=x և y=−x ուղիղները հիպերբոլի համաչափության առանցքներն են: 

5) x-երի և y-երի առանցքները հիպերբոլի ասիմպտոտներն են:  

Սովորաբար ասում են, որ x և y մեծությունները հակադարձ համեմատական են, եթե xy=k (որտեղ k -ն 0 -ից տարբեր թիվ է), կամ որ համարժեք է՝ y=k/x

Այս պատճառով  y=k/x ֆունկցիան երբեմն անվանում են հակադարձ համեմատականության ֆունկցիա (ինչպես y=kx  -ը՝ ուղիղ համեմատականության ֆունկցիա):

k թիվն անվանում են հակադարձ համեմատականության գործակից:

y=k/x ֆունկցիայի հատկությունները։

1. Ֆունկցիան որոշված է ցանկացած կետում, բացի x=0 կետից՝ D=(−∞;0)∪(0;+∞)

2. Եթե x>0, ապա y>0: Եթե x<0, ապա y<0

3. Ֆունկցիան նվազում է (−∞;0) և (0;+∞) միջակայքերի վրա:

4. Ֆունկցիան ոչ վերևից, ոչ էլ ներքևից սահմանափակ չէ:

5. Ֆունկցիան չունի ոչ մեծագույն, ոչ էլ փոքրագույն արժեքներ:

6. Ֆունկցիան անընդհատ է (−∞;0) և (0;+∞) միջակայքերում, իսկ x=0 կետում խզվում է:

Առաջադրանքներ։

1․Գրել  y=5/x ֆունկցիայի հակադարձ համեմատականության գործակիցը:

k = 5.

2․Ո՞ր քառորդներում է գտնվում y=−95/x ֆունկցիայի գրաֆիկը:

ա) 2-րդ և 3 -րդ քառորդներում
բ) 2-րդ և 4 -րդ քառորդներում
գ) 1-ին և 5 -րդ քառորդներում
դ) 1-ին և 4 -րդ քառորդներում

3․ Կառուցել y=4/x ֆունկցիայի գրաֆիկը: Գրաֆիկի օգնությամբ  գտնել. ա) y-ի արժեքը, եթե x=1


x = 1,
y = 4.

բ) x-ի արժեքը, եթե y=−2

x = -2,
y = -2.

4․ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկն է հիպերբոլը:

ա) y=−3x
բ) y=4x2 
գ) y=−4/x
դ) ոչ մեկի
ե) y=(−x+1)/4

5․ Տրված է y=15/x ֆունկցիան: Գտնել y -ը, եթե x=3

y = 5.

6․ a-ի ո՞ր արժեքի դեպքում է (a;−1) կետը պատկանում  y=2/x  ֆունկցիայի գրաֆիկին:

x = -2.

7․ Հայտնի է, որ y=a/x հիպերբոլն անցնում է (8;7) կետով: Գտնել a-ն:

a = 56.

8․ Արդյո՞ք  B(9;−17) կետը պատկանում է y=153/x ֆունկցիայի գրաֆիկին.

Չի պատկանում: