Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 8.

Թեմա՝ Զուգահեռագիծ

Սահմանում:
Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:
Նկարում պատկերված է ABCD զուգահեռագիծը. AB || CD, AD || BC: 

Զուգահեռագիծը ուռուցիկ քառանկյուն է:

 Ուսումնասիրենք զուգահեռագծի մի քանի հատկություն:

 1 . Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են, և հանդիպակաց անկյունները հավասար են:

АB=CD
BC=AD

<A=<C
<B=<D

2. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են:


AO=OC
BO=OD

Առաջադրանքներ։
1.Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռագիծ։

Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, նշիր զուգահեռ կողմերը։


3.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, նշիր հանդիպակաց կողմերը, հանդիպակաց անկյունները, կից անկյունները։


AB=CD
BC=AD
<B=<D
<A=<C

4.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, գծիր անկյունագծերը,  քանի՞ անկյունագիծ ունի։

Ունի երկու անկյունագիծ:

5.GEOGEBRA ծրագրով գծիր ABCD զուգահեռագիծ, գրիր զուգահեռագծի երկու հատկությունները։


1 . Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են, և հանդիպակաց անկյունները հավասար են:
2. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են:

6.Զուգահեռագիծը ուռուցի՞կ բազմանկյուն է, ինչո՞ւ, ցույց տուր։
7.Զուգահեռագծի բոլոր անկյունների աստիճանային գումարը ինչքա՞ն է։

360^0:
8.Զուգահեռագծի մի անկյունը 40 աստիճան է, գտիր մնացած անկյունները։

40+40=80,
360-80=240,
240:2=120:
9.Ինչի՞ է հավասար զուգահեռագծի կից անկյունների գումարը։

180^0:

10. Զուգահեռագծի պարագիծը 48սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը մյուսից մեծ է 3 սմ–ով։

3 x 2 = 6,
48 — 6 = 42,
42 : 4 = 10.5 (3-ով փոքր կողմ),
10.5 + 3 = 13.5 (3-ով մեծ կողմ):
11.Զուգահեռագծի պարագիծը 54սմ է: Գտեք զուգահեռագծի կողմերը, եթե  երկու կողմի տարբերությունը 7սմ է:

BC = 17,
CD = 10,
AD = 17,
P = 10 + 17 + 10 + 17,
P = 54սմ:

12. (Դժվար):
Ապացուցել զուգահեռագծի երկու հատկություն

Рубрика: Без рубрики

Գեղձերի առաջացրած հիվանդություններ.

1. Վահանաձև գեղձի առաջացրած հիվանդություններ:

Վահանաձեւ գեղձը մեր օրգանիզմի ամենակարեւոր գեղձերից մեկն է: Գտնվում է պարանոցի առաջային պատին շնչափողից առաջ: Այն շատ նման է թիթեռի, այն կշռում է 20-30 գրամ, որը էնդոկրին գեղձերի համար բավականին մեծ է համարվում: ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված հիվանդությունները  հիպոթիրեոզը և հիպերթիրեոզը են,
Հիպոթիրեոզն առաջանում է, երբ վահանաձեւ գեղձի ֆունկցիան թերի է լինում, այսինքն՝ այն արտադրում է հորմոններն ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի պահանջն է:
Հիպերթիրեոզի դեպքում վահանաձեւ գեղձը հորմոններն արտադրում է ավելին, քան օրգանիզմի պահանջն է:

2. Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով առաջացրաց հիվանդություններ:


Ենթաստամոքսային գեղձը մեծ օրգան է, որը գտնվում է ստամոքսի հետևում, ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական երկու տիպ կա սուր պանկրեատիտ և խրոնիկական պանկրեատիտ: Բորբոքման ախտանիշներն են ցավ որովայնի վերին հատվածում: Սուր պանկրեատիտի ժամանակ կարող է ջերմության բարձրացում լինել և ախտանիշները սովորաբար ավարտվում են մի քանի օրվա ընթացքում։ Խրոնիկական պանկրեատիտին բնորոշ են քաշի կորուստը, ճարպային կղանքը և դիարեան: Բարդությունները կարող են ներառել արյունահոսությունը, շաքարային դիաբետը, ինչպես նաև այլ օրգանների հետ կապված խնդիրները։

3. Որն է մակուղեղի ֆունկցիան:


Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, այն ձվաձև, սիսեռի մեծության 0,5-0,7 գ զանգվածով մարմին է։ Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոններից են աճի հորմոնը,որը կարգավորում է օրգանների ու հյուսվածքների աճը։ Մակուղեղում սինթեզվում են նաև որոշ ներզատական գեղձերի գործունեությունը կարգավորող հորմոններ։


Рубрика: Կենսաբանություն 8

Հոկտեմբերի 2-8

Դասագիրքը՝ տես այստեղ:
Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին․

  • Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:

  • Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում:

  • Ի նչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջ րերի փոխանակության վրա:

Ես ներկայացնելու եմ նոր դաս․

Լրացուցիչ աշխատանք:

Գտնել տեղեկություններ նյարդային հիվանդությունների վերաբերյալ, որոնքեն  դրանց առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները, պատրաստել  ուսումնական նյութ:

Рубрика: Անգլերեն 8

October 2-6

Lesson 1

Read the text on page 16 and answer the questions

I am coming a resturan and i see my friend ,they drinking beer.

While Isaac newton sit under the tree,an apple falling ann her had and he understand.

While Galileo observed the moon through the telescop he realized that it had mountians and craters .

When we drive our the car,we listening to car favortie music.

When sue coming to the office , four people waiting for her outside .

He kikced a ball and the team win.

When i walked to the class and teccer talk abaout new grammar.

she tell me somthing about the thing,but i am worked .

The titanic hited the Atlantic when it croos.

We do it an expirimet in the labaratory and then we write an essay about it.

She watched her favorite film on Tv while he sleeped on the sofa next to her.

They lisend to the radio when they’re the schoking .

What are you doing in yesterday in the ivning.

Why i be at the concert .

I am calling you , nothing answer the phone.

Dave arived some shoping in the super market and he going home at half past seven .

I am playing a computer game with my computer stoped working.

I am worked to do my homework yesterday i am forget one project of geography


Lesson 2

To retell the text on page 16

Grammar:comparative and superlative adjectives

Hometask:ex.2/,b,page 19,ex.3/a,b,c,page 19

Рубрика: Աշխարագրություն 8

Հարավային Եվրոպա

Դասի հղումը

  1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպան գտվում է Պիրենյան, Ապենինյան,Բալկանյան թերակղզիները և բազմաթիվ Միջերկրական ծովի կղզիներ։Այս մասը ավելի նորմալ կլիմայական պայմաններ իմ կարծիքով և այստեղի կլիման ինձ դուրեկան է,քանի որ ոչ շատ ցուրտ է,ոչ շատ շոգ։Ժամանակի ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել։Այն ժամանակ Հարավային Եվրոպան մոտիկ էր Եգիպտոսի,Փյունիկիայի և այլ շատ հզոր երկրների հետ։ԵՎ հենց դրա պատճառով էր,որ այնտեղ զարգացավ կրթությունը և հենց այս պահին այնտեղ կան հզոր համալսարաններ։

  1. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը;

    Նախ ասեմ,որ Հարավային երկրները չունեն լավ ընդերք,միայն հարուստ են սնդիկի,անագի,վոլֆրամի պաշարներով։Հարավային Եվրոպան ունի ոչ նորմալ կլիմայական պայմաններ տնտեսությունը զարգացնելու համար։Եվրոպան ավելի շատ աճեցնում մի շարք բույսեր ձիթապտուղ,խաղող,,թուզ,ցիտրուսներ և այլն։
Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 4. 

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

9.Ինչ է պտտման պարբերությունը:

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:    

1. Կրկնել «Կինեմատիկա» բաժնի թեմաները և լուծել խնդիրներ:

2. Պատրաստել ուսումնական նյութ  և դասարանում ներկայցնել հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ.

ա/ «Արիստոտելից մինչև Գալիլեյ»;

բ/ «Քարն ու փետուրը միաժամանակ»; 

գ/ «Գալիլեո Գալիլեյ»:

(Կարող եք օգտվել նաև դասագրքի էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնի  Գալիլեյի գիտափորձի մասին);

3. Նախագծային աշխատանք՝ «Որոշել բարձրությունը»: (Ֆիկսել որոշակի բարձրությունից ցած նետած մարմնի ժամանակը և հաշվել տվյյալ կետի` կամուրջ, բարձրահարկ շենքի որևէ հարկ, կամ ուղակի պատշգամբի բարձրությունը   h=gt2/2  բանաձևի օգնությամբ );

4. Լուծել հետևյալ խնդիրները.

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:

Ինքնաստուգում  (սեպտեմբեր)

Ֆիզիկա 8 դասընթացի մեր անցած թեմաներից,  բոլորիս արդեն ծանոթ Google ձևաթղթի թեսթային միջավայրի օգնությամբ կազմակերպել և անցկացնել հարցում, հավաքել սովորողների ցուցաբերած արդյունքը: Ստուգել ֆիզիկա բաժնի բլոգային աշխատանքները:

Рубрика: Ֆիզիկա 8

Դաս 3. 

1․ Կրկնել նախորդ դասի թեման՝ Դաս 2։ Վերհիշել բանաձևերն ու դրանք օգտագործել գործնական խնդիրների լուծման համար (Թեմա 2՝ § 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում: § 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն: § 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում)։

2. Լաբորատոր աշխատանք. (Կատարել փորձը լաբորատորիայում, գրանցել համապատասխան չափումների տվյալները և հաշվարկների օգնությամբ հաշվել թեք ճոռով շարժվող մետաղե գնդիկի հավասարաչափ արագացող շարժման արագացումը)։ 

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը.

N    s, մ    t, վ      a,  մ/վ2    v, մ/վ
1.1.10,942.52.35
2.1.11,261.391,52
3.1.11.131,731,9
4.1.10,870,750,82

Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան: 

Աշխատանքի ընթացքը.

1. Հավաքեք նկարում պատկերված փորձասարքը:

2. Գնդիկը բաց թողեք և վայրկենաչափով նշեք ժամանակի այն t պահը, երբ գնդիկը կհարվածի գլանին

3. Չափերիզով չափելով գնդիկի անցած ճանապարհը` որոշեք գնդիկի շարժման արագացումը` a = 2S/t2:

4. Փորձը կրկնեք 5—6 անգամ: Չափման արդյունքները գրանցեք աղյուսակում:

5. Որոշեք արագացման արժեքների միջինը (aմիջ․):

3․ Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Իրար հաջորդող երկու հավասար ժամանակամիջոցներում մեքենան շարժվել է համապատասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում:

2. Իրար հաջորդող երկու հավասար ճանապարհներ մեքենան շարժվել է համապարասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում։

3. «Թռչող դահակորդները» ժամանակակից ցարկահարթակների վրա 108 կմ/ժ արագության հասնում են 5 վ ի ընթացքում: Ի՞նչ արագացմամբ են շարժվում դահուկորդները և որքան ճանապարհ են անցնում այդ ընթացքում:

4. Թեք ճոռով դադարի վիճակից գլորվող գնդակը առաջին վայրկյանում անցավ 0,1 մ ճանապարհ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի այն առաջին 3 վ–ում:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Հիշենք, որ արգելակման ձանապարհի կախումը մարմնի սկզբնական արագությունից որոշվում է հետևյալ բանաձևով. So= Vo2 / 2a :

Այս բանաձևից բխող մի հետևության մասին պետք է իմանան բոլորը՝ տրանսպորտային միջոցներ վարողներն ու հետիոտները: Համաձայն այդ բանաձևի՝ արգելակման ճանապարհը մարմնի սկզբնական արագությունից կախված է քառակուսային օրենքով: Սա նշանակում է, որ նույն արագացման դեպքում մարմնի սկզբնական արագությունը 2 անգամ մեծացնելիս արգելակման ճանապարհը մեծանում է 4 անգամ: Օրինակ՝ 30 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ասֆալտապատ ճանապարհին հաջողվում է կանգնեցնել մոտ 6 մ հեռավորության վրա: Ուստի, այդ արագությամբ շարժվող ավտոմեքենան անցումի մոտ կանգնեցնելու համար պետք է սկսի արգելակել, երբ այն անցումից 6 մ հեռավորության վրա է:

Եթե այդ նույն տեղից սկսի արգելակել 60 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան, ապա նրան անցումի մոտ կանգնել չի հա– ջողվի, որովհետև այդ արագության դեպքում ավտոմեքենայի արգե լակման ճանապարհը 24 մ է, և այն կանգ կառնի միայն անցումից 18 մ հեռավորության վրա: Անցումի մոտ կանգնելու համար վարորդը շատ ավելի վաղ պետք է սկսի արգելակումը:

Рубрика: Հայոց լեզու 8

Առածներ և ասացվածքներ Քանաքեռի բարբառով

Քանաքեռի բարբառը հարուստ է առածներով և ասացվածքներով: Դրանց մի մասը տեղ է գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:
Աշխարհը կարդացողով է կառուցվել, կարդացողով էլ կքանդվի:

Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:
Աչքի տեսածին ավելի շատ պետք է հավատաս, քան բերանի ասածին:

Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:

Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:
Ասածը մի ականջովդ մտավ, մյուսով դուրս եկավ:

Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:
Սկզբից դու արա, հետո ինձ խրատիր:

Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա:
Աղոթք ունես քեզ համար պահիր, քեզ համար արա:

Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:
Առանց պատրույգի, ուզում նես ճրագն ինքն իրեն լու՞յս տա:

Անբանացնիլ թուրը կժանգոտի:
Չոգտագործվող թուրը կժանգոտի:

Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:
Առանց վարելու հողը թե ցանեցիր, թռչունները սերմը կտանեն:

Առանց ամառի պտուղդ չի հասնի:
Առանց ամռան պտուղդ չի հասնի:

Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:
Մարդ պետք է նախ լավ մտածի, հետո խոսի:

Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:
Գործը իմանալը չէ, գործն անելն է:

Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:
Գլխիս ջրաղաց էլ աղան, միայն տեղս տաք լինի, ձեռքիս թաս, սիրտս` ուրախ:

Գելն ինքն իրան ա ականթի մեջն ընկել:
Գայլն ինքն իրեն է թակարդն ընկել:

Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ ա:
Անիմաստ աշխատածը ուտելն ու դատարկ քնելը հարամ է:

Դեղ ունիս քո գլխին արա:
Ճար ունես, քո գլխին արա:

Դու ուզում ես անհիմք տուն շինել:
Դու ուզում ես անհիմք տուն կառուցել:

Եղ ունիս ձեր բղղմը պահի:
Յուղ ունես քո կճուճում պահիր:

Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:
Ճիշտ խոսողի գլխարկը ծակ կլինի:

ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:
Ուրագն իր փայտն է տաշում, ծառն իր տակն է ստվեր անում:

Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:
Զուռնան այնտեղ փչիր, որտեղ պարող կա:

Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:
Հազար անգամ թուք ու մրի փոխարեն մեկ անգամ օրինակ ցույց տուր:

Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:
Մարդն ինչ անի իր առաջ կգա:

Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում է կապած:

Անողը պրծել ա, ասողը՝ չէ:
Անողը վերջացրել է, ասողը` ոչ:

Արտը խախուտ, մահանեն կարկուտ:
Արտը խախուտ, պատճառը` կարկուտ:

Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:
Ձվաձեղի համար թավայի պոչն են պաչում:

Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:
Գյուղացու փորը քաղաքում չի կշտանա:

Դմբզով բզի կլխին չեն տա:
Բռունցքով բզի գլխին չեն հարվածի:

Կացինն իրա պոչն չի տաշի:
Կացինն իր պոչը չի տաշի:

Տարդագ կարասը կզնգա:
Դատարկ կարասը կզնգա:

Էշին թողած փալանին են ծեծոմ:
Էշին թողած, փալանն են ծեծում:

Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:
Էշն էլ նույն էշն է, փալանն է փոխվել:

Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:
Էշ ելնելը մի թերություն է, բարձրանալը` երկու:

Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:
Թող ասեն գեշ է, չասեն էշ է:

Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:
Մի ժամից եմ եմ գալիս, ողորմին դու ես տալիս:

Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:
Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:

Հարամը էկավ, հալալին կտանի:
Հարամը, որ գա հալալին կտանի:

Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:
Խուփը գլորվել է կչուչին գդել:

Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:

Ճրագը իրա տակին լիս չի տա:
Ճրագն իրեն լույս չի տա:

Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:
Սուտն ասում է, մեռյալներին էլ վկա կանչում:

Ցորեն հացին պոզեր ունի:
Ցորեն հացը պոզեր ունի:

Քամու պերածը քամին կտանի:
Քամու բերածը քամին էլ կտանի:

Չրի պես կնաց, ավազի պես մնաց:
Ջրի պես գնաց, ավազի պես մնաց:

Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:
Դաշույնի հարվածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա:

Առաջադրանք`առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն