Рубрика: Без рубрики

Հոկտեմբերի 23-29

Սովորել էջ՝ 47-50

Թեմա- Ատոմ։ Քիմիական Տարր։ Պարզ և բարդ նյութեր։

Պատասխանել հարցերին ՝

Երևույթների և նյութերի ճանաչումը։

1)Ի՞նչ անվանում են ստացել բնությունն ուսումնասիրող գիտությունները.

  1. պատմական
  2. հումանիտար
  3. բնագիտական
  4. իրավագիտական

2)Ո՞ր շարքում են թվարկված միայն ֆիզիկական մարմիններ.

  1. գիրք, մեխ, ալյումին
  2. սեղան, գրիչ, տետր
  3. երկաթ, բաժակ, ոսկի
  4. քացախ, դույլ, աղ

3)Թվարկված երևույթներից ո՞րը ֆիզիկական չէ.

  1. ճոճանակի շարժումը
  2. փայտի այրումը
  3. մեքենայի ընթացքը
  4. երկրագնդի պտույտը արեգակի շուրջ

4)Ո՞ր մարմինը չի կարելի պատրաստել փայտանյութից.

  1. գիրք
  2. տուփ
  3. մեքենայի շարժիչ
  4. դուռ

5)Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

6)Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք.

ա) քարը՝ ավազի,

բ) թթվածինը՝ օզոնի,

գ) սառույցը՝ գոլորշու։

Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել։