Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։
Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի կնանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:
Մի մարդ ու կին են ելնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասում է.- արի, տղային ամուսնացնենք:
Ասում է.-ամուսնացնենք:
-Բա ում աղջկան ամուսնացնենք:
Ասում է.-նայել եմ տալի` մեր գյուղում այնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն է, արի գնանք, տերտերի ախջկան ամուսնացնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի աղջիկան ամուսնացնում են: Բերում են տուն: Դե, այսօր հարս է, նոր է, շուտով, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում է: Հիմա, տունը ջուր չկա, թոնիրն էլ վառել է կիսուրը, կազանն էլ երվում է: Մարդը կնոջն ասում է.- Ա՛յ կնիկ, ախր կազանն երևում ա, ջուր չկա, թո տանեմ, մի դույլ ջուր բերեմ:
Կինն ասում է. — Չէ՜, այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու տաննես, ջուր բերե՞ս: Թող, ես տանեմ:
Մարդ ու կինն կռվում են` նա ասըումմ է` ես տանեմ, կինն ասում է` ես տանեմ:
Հարսը կանգնում է, ասում.- Ա՛յ հեյրիկ ու մայրիկ, ինչի եք վիճում, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ գնացեք, բերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս: