Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 13.

Սեղանի միջին գիծ։
Սահմանում։ Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

Թեորեմ: Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին:
Ապացույցը ինքնուրույն։

Առաջադրանքներ։

1.GEOGEBRA ծրագրով գծիր հավասարասրուն սեղան,  գծիր միջին գիծը։ Հավասարասրուն սեղանը քանի՞ միջին գիծ ունի։

Ունի մեկ միջին գիծ:

2.GEOGEBRA ծրագրով գծիր ուղղանկյուն  սեղան,  գծիր միջին գիծը։ Ուղղանկյուն  սեղանը  քանի՞ միջին գիծ ունի։

Ունի մեկ միջին գիծ:

3. Սեղանի հիմքերն  են 30սմ և 20սմ։ Գտեք սեղանի միջին գծի երկարությունը։

30 + 20 = 50,
50 : 2 = 25:

4. Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2 : 4, իսկ միջին գիծը 15 սմ է: Գտեք սեղանի հիմքերը:

2 + 4 = 6,
15 x 2 = 30,
30 : 6 = 5,
5 x 2 = 10(Փոքր հիմք),
5 x 4 = 20(Մեծ հիմք),

5.Ուղղանկյուն սեղանի սուր անկյունը 45 աստիճան  է ։ Գտեք մնացած անկյունները։

180 — 45 = 135,
Ըստ ուղանկյան սեղանի սահմանման <А, <B 90 աստիճան են:

6. Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 40 աստիճան  է:

180 — 40= 140,
140 : 2 = 70
70 + 40 = 110
A = D = 70,
B = C = 110,

7. Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2 մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 60 աստիճան: Գտեք սեղանի փոքր հիմքը:

60 : 2 = 30,
60 : 4 = 15,
30 – 15 = 15(Փոքր հիմք),

8. M և N կետերը գտնվում են տրված ուղղի մի կողմում, և նրանց հեռավորությունները այդ ուղղից հավասար են 10 սմ և 22 սմ: Գտեք MN հատվածի միջնակետի հեռավորությունը այդ ուղղից:

22 – 10 = 12սմ,
12 : 2 = 6 սմ,
10 + 6 = 16 սմ:                   

Рубрика: Քիմիա 8

Հոկտեմբերի 16-20

Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M

Рубрика: Քիմիա 8

Հոկտեմբերի 16-20

Սովորել՝ էջ 40-43

Թեմա — Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Սահմանեք ֆիզիկական երևույթ . հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) սառույցի հալվելը

բ) ջրի գոլորշիանալը

գ) պղնձի սևանալը տաքացնելիս

դ) բաժակի կոտրվելը

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) ջրի եռալը

բ) արծաթե զարդի սևանալը

գ) երկաթի ժանգոտվելը

դ) կաթի թթվելը

  1. Թվարկեք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերեք օրինակներ:
  2. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները։
Рубрика: Քիմիա 8

Հոկտեմբերի 16-20

Дата: 14 октября, 2023Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Լաբորատոր փորձ՝

Ջրի մեջ շաքար լուծենք: Կստացվի համասեռ խառնուրդ, որը պարզեցմամբ կամ ֆիլտրմամբ բաժանել չենք կարող: Այս դեպքում օգտվում ենք խառնուրդի բաժանման շոգիացման եղանակից։

Ջուրը գոլորշիանում է (շոգեհանումը ջրի մասնա- կի գոլորշիացումն է): Ստացվում է ավելի խիտ լուծույթ, որը սառեցնելիս նյութն անջատվում է բյուրեղների տեսքով: Խառնուրդներից նյութերի բաժանման այս եղանակը բյուրեղացումն է։

Լաբորատոր փորձ 2

Անհամասեռ խառնուրդների բաժանումը

Փորձ 2

Քիմիական բաժակի մեջ լցնենք կավի կամ կավճի փոշի, ավելացնենք ջուր և խառնենք: Ջուրը պղտորվում է: Ստացվում է հեղուկից ու անլուծելի պինդ նյութից կազմված անհամասեռ խառնուրդ: Հանգիստ թողնելիս 30 րոպե հետո կավի մեծ մասնիկները կնստեն հատակին, քանի որ կավի խտությունը ջրի խտությունից մեծ է ։

Փորձ 3

Անհամասեռ խառնուրդների բաժանումը

Երկու պինդ նյութերի խառնուրդում բաղադրամասերը պահպանում են իրենց առանձնահատկությունները: Ապացուցենք այդ փորձով: Խառնենք երկաթի ու ծծմբի փոշիները: Ստացված խառնուրդի վրա դնենք սպիտակ թուղթ և մագնիսը մոտեցնենք: Երկաթի փոշին կձգվի դեպի մագնիսն ու ծծմբից կանջատվի։

Рубрика: Քիմիա 8

Հոկտեմբերի 9-13

8 ԴԱՍԱՐԱՆԻ ՀԵՌԱՎԱՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 2023-2024ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ 2023-2024ՔԻՄԻԱ 8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Հոկտեմբերի 9-13

Սովորել ՝էջ 13-17

Թեմա՝ Քիմիայի հիմնական հասկացությունները

Մոլեկուլային կառուցվածքով նյութերը կազմված են մոլեկուլներից (H₂, O₂, Br₂, I₂, NO, CO₂, H₂SO₄, CH₄, C₄H₁₀, CH₃OH, CH₃COOH, ազնիվ գազեր և այլն)։ Այս նյութերի գերակշիռ մասն ունի ցածր հալման և եռման ջերմաստիճաններ, մի զգալի մասն էլ սենյակային ջերմաստիճանում հեղուկ կամ գազային վիճակում է, քանի որ մոլեկուլների միջև քիմիական ամուր կապերը բացակայում են։

Բոլոր նյութերն ըստ կառուցվածքի բաժանվում են երկու խմբի՝ մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութեր։

Այս նյութերի համար կիրառելի է բաղադրության հաստատունության օրենքը՝ անկախ դրանց ստացման եղանակից դրանց բաղադրությունը հաստատուն է։ Սրանից հետևում է, որ դրանց կարելի է կոչել նաև դալթոնիդներ։ 

Ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութերի խմբին պատկանում են իոնական, ատոմական և մետաղական բյուրեղացանց ունեցող նյութերը, որոնց մասնիկների միջև կան ուժեղ փոխազդեցության ուժեր՝ իոնական և կովալենտային ամուր կապեր։ Սրանք պինդ վիճակում են, ունեն բարձր հալման ջերմաստիճաններ, իսկ հալման ջերմաստիճանները մետաղների դեպքում փոխվում են լայն տիրույթում։

Պատասխանել հարցերին ՝

1)Ջրի քիմիական բանաձևն է.

U)H202

Բ)H2O

Գ)HNO3

2)Կերակրի աղի քիմիական բանաձևն է.

U)KMnO4

Բ)KCl

Գ)NaCl

Դ)Na2SO4

3)Ո՞վ է քիմիական տարրերի պարբերական համակարգի ստեղծողը.

Ա)Ա.Էյնշտեյն

Բ)Մ.Կյուրի

Գ)Վ.Համբարձումյան

Գ)Դ.Մենդելեև

4)Երկիր մոլորակի օդում որ գազն է ավելի շատ՝ թթվածինը, թե՛ ազոտը.

Ա)Թթվածին

Բ)Ազոտ

Рубрика: Քիմիա 8

Հոկտեմբերի 9-13

Дата: 7 октября, 2023Автор: varsenikgrigoryanblog0 Комментарии

Սովորել՝ էջ 27-31

Թեմա՝ Մաքուր նյութեր և խառնուրդներ։ մաքրումը

Խմբային աշխատանք քիմիայի լաբորատորիայում՝

Դասարանը բաժանվում է խմբերի, որոնք պետք է որոշեն,

  1. տրված նյութը մաքուր է թե՞ խառնուրդ: Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի համար պատրաստած քարտերը բաժանում է և թույլատրում փոխադարձ զրույցն ու միմյանց օգնելը: Սկսվում է խմբային աշխատանքը: Ուսուցիչն ուղղորդում է, ղեկավարում, մասնակցում այս կամ այն խմբի բանավեճին: Ստորև ներկայացվում է այդպիսի մի քարտի օրինակ։
  1. Կատարե՜լ փորձ տանը ՝Տրված է կերակրի աղ, կարմիր պղպեղ և շաքարավազ

Այդ նյութերից խմբերը պետք է պատրաստեն երկու խառնուրդ՚ համասեռ և անհամասեռ: Անզեն աչքով արդյոք տարբերվում են այդ խառնուրդների բաղադրամասերը։

Սիրել՜ի սովորողներ

Ընթացքը , նպատակը,արդյունքը՝ տեսասահիկով ներկայացնել ։