Рубрика: Երկրաչափություն 8

Պարապմունք 10.

Թեմա՝ Զուգահեռագծի հայտանիշները
Եթե տրված է քառանկյուն, ինչպես պարզել, այդ քառանկյունը զուգահեռագիծ է, թե՞ ոչ։ Տեսանյութը տես
այստեղ։
Հայտանիշներ։

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:


Առաջադրանքներ։

1. Կարելի՞ է  պնդել, որ 4մ, 4մ, 6մ, 6մ կողմերով քառանկյունը զուգահեռագիծ է:

Ոչ:

2. ABCD քառանկյան մեջ  АB=CD։ Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է։

Ոչ:

3. ABCD քառանկյան մեջ  АB=CD, BC=AD:  Կարելի՞ է պնդել, որ քառանկյունը զուգահեռագիծ է։

Այո:

4.Ձևակերպիր զուգահեռագծի երեք հայտանիշները:

1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

5. Ուռուցիկ քառանկյան երկու անկյունների աստիճանային գումարը 180 է, գտեք մյուս երկու անկյունների աստիճանային գումարը։

180:

6. ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB=CD, <А=70աստիճան է, <D=110 աստիճան։ Ապացուցեք, որ  քառանկյունը զուգահեռագիծ է։


7. ABCD  քառանկյունը զուգահեռագիծ է։ Ապացուցեք, որ <BCA=<CAD։

8. ABCD քառանկյան մեջ AB = CD և AB || CD, ∠C = 15 աստիճան : Գտեք քառանկյան բոլոր անկյունները։

180 — 15 = 165
Պատ՝, 15^0, 15^0, 165^0, 165^0:

9. ABCD ուռուցիկ քառանկյան մեջ AB = CD, ∠B = 70 աստիճան , ∠BCA = 60 աստիճան , ∠ACD = 50 աստիճան: Ապացուցեք, որ քառանկյունը զուգահեռագիծ է։

Համաձայն առաջին հայտանիշի այս պատկերը զուգահեռագիծ է:

10. Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100 աստիճան է:

80 : 2 = 40
180 — 40 = 140:
Պատ՝, 40^0, 40^0, 140^0, 140^0:

11. Գտեք ABCD զուգահեռագծի անկյունները, եթե՝
ա) ∠A = 84 աստիճան է ,

180 — 84 = 96: Պատ՝,84^0, 84^0, 96^0, 96^0:
բ) ∠A – ∠B = 55 աստիճան է ,

180 — 55 =
գ)∠A + ∠C = 142 աստիճան է։
12. Դժվար։ Ապացուցուցե զուգահեռագծի առաջին հայտանիշը։

Рубрика: Գրականություն 8

Կոմիտասյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 15-ը

Մասնակիցներ՝ 8-րդ դասարանների սովորողներ

Նախագծի նպատակը.

  • Կոմիտաս-բանաստեղծի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի անձի նկատմամբ հետաքրքրության խթանում նամակների միջոցով
  • Կոմիտասի կատարած գործի բովանդակության ընկալում

Նախագծի խնդիրները.

  • Կոմիտասի թողած գրական ժառանգությանը ծանոթացում
  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում. ստեղծագործությունների ընտրություն ու ընթերցում՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր ընթերցման համար

Կոմիտասը կրթահամալիրի առավոտյան ընդհանուր պարապմունքներիին, տոներին.

Միասնական ընթերցումներ
Միասնական երգեր

Նախագծի իրականացման քայլերը.

  • նախագծի քննարկում սովորողների հետ, քայլերի մշակում և առաջարկությունների գրառում
  • համագործակցություն երաժշտության դասավանդողների հետ
  • նախապատրաստական աշխատանքներ ճամփորդություններից առաջ
  • պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում

Նախագծի արդյունքների ներկայացում.

  • Սովորողների ամփոփումները (հաշվետու պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր, հետազոտական աշխատանքներ, լրագրողական ուսումնասիրություններ) իրենց բլոգներում:

Հղումներ.
Մի դրվագ Կոմիտասի մասին
Կոմիտասի կյանքից

Գնահատումը.

  • Մասնակիցը գնահատվում է ըստ իր  կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, նախագծի շարունակականությունը ներկայացնող պատումների

Նախագծի աշխատանքային ուղղությունները

Կոմիտասյան երգերի կատարումներ առավոտյան ընդհանուր պարապմունքներին
Գրական ընթերցումներ, հուշագրություններ,  նամականի՝ նվիրված Կոմիտասին, 
 Կոմիտասի «Բանաստեղծություններ» -ից   ընթերցումներ, ձայնագրություններ:
Մուշեղ Գալշոյանի Սպասում  պատմվածքի ընթերցում, քննարկում:

Հարակից նյութեր
1.http://www.komitas.am/arm/letters.htm