Рубрика: Պատմություն 8

Հոկտեմբերի 2-8-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1. դասարանական

Լուսավորության դարաշրջանը/պատմել/

Տանը

1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

1. Մեր իմանալը ձեռքբերովի է: Մարդու հոգին դատարկ տեղ է, որտեղ կյանքի ընթացքում ծագում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուր փորձի:

Մարդու իմացությունը հենց իրենից է կախված և մարդկային հոգու վրա կյանքի ընթացքում տպվում են նրա գաղափարները։

2. Գաղափարները հայտնվում են զգայությունից և ռեֆլեքսներից: Մարդու զգացմունքներն ազդում են միայն որպես գաղափար:

Մարդու գաղափարները ծագում են ազդեցությունից։

2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

Լոկի գրած քաղաքական հայացքները այն էին, որ պետությունը ստեղծված է անվտանգության, իրավունքների, ազատության, օրենքների և խաղաղության համար, դրա առթիվ պետք չէ ոտնձգություն անել։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր

ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։

1.Մարդ պետք է լինի ճշտախոս։
2. Մարդ պետք է ունենա բարի սիրտ:
3. Մարդ պետք է լինի ընկերասեր:
4. Մարդ պետք է լինի խելացի:
5. Մարդ պետք է լինի հոգատար:
6. Մարդ պետք է լինի հավատարիմ:
7. Մարդ պետք է լինի բարի:
8. Մարդ պետք է լինի մարդ:
9.Մարդ պետք է լինի բարոյական:
10. Մարդ պետք է հարգի իր ծնողներին:

4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Շառլ Մոնտեսքյոն եղել է Բորդոյի պառլամենտի նախագահ։ Նա պատսպարում էր սահմանադրական միապետության գաղափարը, օրենքի առաջ քաղաքացիների ընտրական իրավունքի, իրավահասությունը, խոսքի, մամուլի, խղճի ազատությանը և եկեղեցու անջատումը պետությունից։ 

5.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;

17-18 դարերում Արևմտյան Եվրոպայի երկրներում տարածվեց լուսավորական շարժումը: Լուսավորականներն առաջադեմ գրողներ, գիտնականներ, արվեստագետներ էին, ովքեր քննադատում էին ավատատիրական կարգերը, կաթոլիկ եկեղեցին և այն ամենը, որը անհնգստացնում էր մարդուն:

Լրացուցիչ

«Լուսավորականություն»—  թարգմանություն

Оставьте комментарий